Գլխավոր տեղեկություն
Ակտի տիպ
Base act (14.06.2016-till now)
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.06.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.06.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.06.2016
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հունիսի 2016 թվականի N 597-Ա
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 839-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի «Ստուգումների կազմակերպման և անցկացման ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 29-ի N 594-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 839-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) 1-ին կետում «2016 թվականի հուլիսի 1-ը» բառերը փոխարինել «2016 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով.
2) հավելվածի 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
3) հավելվածը 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9-րդ կետով.
« |
9. ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն |
9.1. Հանրային սննդի կազմակերպությունների համար ստուգաթերթ (ՀՀ կառավարության 2013 թվականի փետրվարի 28-ի N 338-Ն որոշման N 1 հավելված): 9.2. Մսամթերքի արտադրության կազմակերպությունների համար ստուգաթերթ (ՀՀ կառավարության 2013 թվականի փետրվարի 28-ի N 338-Ն որոշման N 3 հավելված): 9.3. Կաթնամթերքի արտադրության կազմակերպությունների համար ստուգաթերթ (ՀՀ կառավարության 2013 թվականի փետրվարի 28-ի N 338-Ն որոշման N 4 հավելված): 9.4. Կրեմային հրուշակեղենի արտադրության կազմակերպությունների համար ստուգաթերթ (ՀՀ կառավարության 2013 թվականի փետրվարի 28-ի N 338-Ն որոշման N 6 հավելված): 9.5. Ոչ կենդանական ծագման մթերքների և խոհարարական արտադրանքի ստուգաթերթ (ՀՀ կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 5-ի N 970-Ն որոշման N 2 հավելված): 9.6. Ձկնամթերքի արտադրության կազմակերպությունների համար ստուգաթերթ (ՀՀ կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 5-ի N 970-Ն որոշման N 3 հավելված): | |
»: |
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. Աբրահամյան |
2016 թ. հունիսի 13
Երևան |
|
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ | |
Համապատասխան ինկորպորացիան |
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ | |
Համապատասխան ինկորպորացիան |