Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 19
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (24.03.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
24.03.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.03.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

24 մարտի 2015 թվականի

թիվ 19

քաղ. Մոսկվա

 

2013 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Ս.Ս. Սիդորսկու՝ 2013 թվականին Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կողմից գյուղատնտեսությանը պետական աջակցության վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու պարտավորությունները կատարելու դիտանցման արդյունքների մասին տեղեկությունները, արձանագրելով Ղազախստանի Հանրապետության տարածքում գյուղատնտեսությանը 2013 թվականին տրամադրված պետական աջակցության մասին 2014 թվականին Ղազախստանի Հանրապետության կողմից ծանուցելու պարտավորությունը չկատարելը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին Հիմնադրույթի 43-րդ կետի 4-րդ ենթակետին համապատասխան («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված)՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Ծանուցել Ղազախստանի Հանրապետությանը 2013 թվականին Ղազախստանի Հանրապետության տարածքում գյուղատնտեսությանը տրամադրված պետական աջակցության վերաբերյալ ծանուցումն ուղարկելու անհրաժեշտության մասին։

Առաջարկել Ղազախստանի Հանրապետության կառավարությանը՝ սույն Որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում ապահովել 2013 թվականին Ղազախստանի Հանրապետության տարածքում գյուղատնտեսությանը տրամադրված պետական աջակցության վերաբերյալ ծանուցման ուղարկումը Բելառուսի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն և Եվրասիական տնտեսական հանձնաժողով:

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Վ. Խրիստենկո