Գլխավոր տեղեկություն
Համար
N 539-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.06.2016-20.10.2018)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.06.08/44(1224) Հոդ.505
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.05.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.05.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.06.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 մայիսի 2016 թվականի N 539-Ն

 

ՀԱՐԱՎԱՅԻՆ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ 2016-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 17-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) հարավային ջրավազանային տարածքի 2016-2021 թվականների կառավարման պլանը` համաձայն N 1 հավելվածի.

2) հարավային ջրավազանային տարածքի արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. մայիսի 30

Երևան

 

Հավելված N 1

 ՀՀ կառավարության 2016 թվականի

մայիսի 26-ի N 539-Ն որոշման

 

Կ Ա Ռ Ա Վ Ա Ր Մ Ա Ն  Պ Լ Ա Ն

 

ՀԱՐԱՎԱՅԻՆ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ 2016-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ

 

I. ՀԱՐԱՎԱՅԻՆ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԻ ՆՊԱՏԱԿԸ

 

1. Ջրավազանային կառավարման պլանի հիմնական նպատակն է հավասարակշռել ջրօգտագործողների՝ ներառյալ համայնքների, էներգետիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի փոխկապակցված հարաբերությունները: Այն նպատակ ունի նաև աջակցելու ջրային ռեսուրսների կառավարման համար պատասխանատու մարմիններին՝ ներառյալ Հարավային ջրավազանային կառավարման տարածքի ջրային ռեսուրսների կառավարման պետական լիազոր մարմնին, վարչական մարմիններին, քաղաքականությամբ զբաղվողներին և հանրությանը՝ ջրային ռեսուրսների ոլորտում որոշումների կայացմանը:

2. Հարավային ջրավազանային կառավարման տարածքը (այսուհետ` հարավային ՋՏԿ) գտնվում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում` ընդգրկելով մարզի տարածքն ամբողջությամբ: Հարավային ՋԿՏ-ի մակերեսը 4498,17 կմ2 է: Այն ընդգրկում է Որոտանի, Ողջիի և Մեղրիգետի գետավազանները:

 

II. ՀԱՐԱՎԱՅԻՆ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ

 

3. Հարավային ջրավազանային կառավարման տարածքի ջրային ռեսուրսներն ընդամենը կազմում են 1875,6 մլն մ3, այդ թվում՝ բազմամյա բնական գետային հոսքը՝ 1319,6 մլն մ3, ստորերկրյա ջրային պաշարները` 506 մլն մ3, բնական լճերը` 11,0 մլն մ3, ջրամբարների մեռյալ ծավալը` 38,2 մլն մ3, ձնաբծերը` 0,8 մլն մ3: Հարավային ջրավազանային կառավարման տարածքի հիմնական գետերի` Որոտանի, Ողջիի, Մեղրիգետի, բազմամյա կտրվածքով տարեկան էկոլոգիական թողքն ընդամենը կազմում է 331.5 մլն մ3՝

1) Որոտանի գետավազանի բազմամյա բնական գետային հոսքը կազմում է 764 մլն մ3, որից՝ էկոլոգիական թողքը` 207,2 մլն մ3 է, իսկ օգտագործելի գետային հոսքը` 556,8 մլն մ3.

 2) Ողջիի գետավազանի բազմամյա բնական գետային հոսքը կազմում է 428,6 մլն մ3, որից՝ էկոլոգիական թողքը` 106,9 մլն մ3, իսկ օգտագործելի գետային հոսքը` 321,7 մլն մ3.

3) Մեղրիգետի գետավազանում մշտական հոսք ունեցող Մեղրիգետ և Կարճևան գետերի բազմամյա բնական գետային հոսքը կազմում է 101,6 մլն մ3, իսկ ժամանակավոր հոսք ունեցող Արաքս գետի փոքր վտակների հոսքերը փորձագիտական գնահատմամբ կազմում են մոտ 25,4 մլն մ3: Մեղրիգետ և Կարճևան գետերի բազմամյա կտրվածքով տարեկան էկոլոգիական թողքը կազմում է 17,35 մլն մ3 է, իսկ գետավազանի օգտագործելի գետային հոսքը՝ 109,65 մլն մ3:

4. Հարավային ՋՏԿ-ի ստորերկրյա ջրերի պաշարը հաստատվել են միայն Որոտանի գետավազանում` 429,5 մլն մ3/տարի, այդ թվում՝ խորքային հոսք 246 մլն մ3/տարի և A+B և C1 կարգի ստորերկրյա ջրերի շահագործական պաշարը 183,5 մլն մ3/տարի:

5. Ողջիի գետավազանում ստորերկրյա ջրերի պաշարի գնահատումն իրականացվում է ըստ փորձագիտական գնահատականի, որի հիման վրա կազմում է 98,7մլն մ3/տարի:

6. Մեղրիգետի գետավազանում ստորերկրյա ջրերի պաշարի գնահատումն իրականացվում է ըստ փորձագիտական գնահատականի, որի հիման վրա կազմում է 54,2 մլն մ3/տարի:

7. Ողջիի և Մեղրիգետի գետավազաններում ստորերկրյա ջրերի պաշարների գնահատումն իրականացվել է ըստ փորձագիտական գնահատականի, ուստի N 1 աղյուսակի օգտագործելի ջրային ռեսուրսներում, որպես շահագործական պաշար ստորերկրյա ջրային պաշարները հաշվարկվել են 50%-ի չափով:

8. Հարավային ՋԿՏ-ի օգտագործելի ջրային ռեսուրսները, ռազմավարական և ազգային ջրային պաշարները որոշվում են «Ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների համաձայն, և բոլոր արժեքները նշված են բազմամյա միջին տարեկան կտրվածքով:

9. Օգտագործելի ջրային ռեսուրսները, ռազմավարական և ազգային ջրային պաշարները սահմանվում են N 1 աղյուսակում:

 

  Աղյուսակ N 1

Գետավազանի ջրային ռեսուրսները, մլն մ3

Գետավազանները

Հարավային ՋՏԿ

Որոտան

Ողջի

Մեղրիգետ

Օգտագործելի ջրային ռեսուրսները

618,9

371,1

136,8

1126,8

Գետային հոսքը

556,8

321,7

109,7

988,2

Ստորերկրյա ջրերի շահագործական պաշարները՝ աղբյուրների միջին տարեկան հոսքը

62,1

49,4

27,1

138,6

Ռազմավարական ջրային պաշարը

147,7

2,5

0,2

150,4

Բնական լճերի ծավալի 1/3 մասը

3,2

0,2

0,2

3,6

Ջրամբարների մեռյալ ծավալի 2/3 մասը

23,1

2,3

-

25,4

C1 կարգով հաստատված ստորերկրյա ջրերի շահագործական պաշարները

121,4

-

-

121,4

Ազգային ջրային պաշարը

471,2

109,1

18,05

598,4

Բնական լճերի ծավալի 2/3 մասը

6,4

0,5

0,4

7,3

Ջրամբարների մեռյալ ծավալի 1/3 մասը

11,6

1,2

-

12,8

Ձնաբծեր և ֆիռնային դաշտեր

-

0,5

0,3

0,8

Ստորերկրյա ջրերի խորքային հոսքը

246,0

-

-

246,0

Էկոլոգիական թողք

207,2

106,9

17,35

331,5

III. ՀԱՐԱՎԱՅԻՆ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՍՑԵՆԱՐՆԵՐՆ ԸՍՏ ՈԼՈՐՏՆԵՐԻ

 

10. Հարավային ՋԿՏ-ում ջրային ռեսուրսների բարելավումն ըստ ոլորտների տալու նպատակով կանխատեսվում է հարավային ՋԿՏ-ի գետավազաններում ջրառաջարկն ու տնտեսական զարգացմամբ պայմանավորված ջրապահանջարկը՝ կառավարման պլանավորման առաջին վեցամյա ժամանակահատվածի համար: Կանխատեսվող ջրառաջարկը գնահատվում է հաշվի առնելով գետավազաններում տնտեսական զարգացման միտումները և կլիմայի փոփոխության ազդեցությունը ջրային ռեսուրսների վրա, ինչպես նաև գնահատվում է հաշվի առնելով հարավային ՋԿՏ-ի գետավազանների ազգային, ռազմավարական և օգտագործելի ջրային ռեսուրսների մեծությունները, որոնք սահմանված են N 1 աղյուսակում: Ջրապահանջարկի` տնտեսական զարգացման վրա հիմնված կանխատեսումները կատարվում են՝ կիրառելով տարբեր մոտեցումներ տարբեր ջրօգտագործման ոլորտների համար` պայմանավորված ոլորտների տնտեսական զարգացման առանձնահատկություններով:

11. Ջրօգտագործման կանխատեսումը կատարվել է ելակետային սցենարով, որով ոլորտների աճի տեմպերի կանխատեսումները հիմնականում հիմնված են ոլորտային զարգացման ծրագրերով սահմանված նպատակային ցուցանիշների վրա:

12. Հարավային ՋԿՏ-ի գետավազաններում ջրառաջարկի կանխատեսվող փոփոխությունը 2016-2021 թվականների և հեռանկարային 2040 թվականի համար սահմանվում են N 2 աղյուսակում:

Աղյուսակ N 2

Գետավազանը

Ջրառաջարկի տիպը

Ջրառաջարկը, մլն մ3

2016 թ.

2017 թ.

2018 թ.

2019 թ.

2020 թ.

2021 թ.

2040 թ.

Որոտան

Գետային հոսք

556,8

555,7

555,4

555,1

554,8

554,5

549,1

Ստորերկրյա

62,1

62,0

61,9

61,9

61,9

61,8

61,2

Ընդամենը

618,9

617,7

617,3

617,0

616,7

616,3

610,3

Ողջի

Գետային հոսք

321,7

320,9

320,7

320,5

320,3

320,1

316,3

Ստորերկրյա

49,4

49,4

49,4

49,4

49,4

49,4

49,3

Ընդամենը

371,1

370,3

370,1

369,9

369,7

369,5

365,6

Մեղրիգետ

Գետային հոսք

109,7

109,6

109,6

109,6

109,6

109,6

109,4

Ստորերկրյա

27,1

27,1

27,1

27,1

27,1

27,1

27,0

Ընդամենը

136,8

136,7

136,7

136,7

136,7

136,7

136,4

Ընդամենը հարավային
ՋԿՏ-ում

1126,8

1124,7

1124,1

1123,6

1123,1

1122,5

1112,3

13. Հարավային ՋԿՏ-ում կանխատեսված ջրառաջարկի և ջրապահանջարկի համադրությամբ գնահատվում է հարավային ՋԿՏ-ի գետավազաններում ջրային ռեսուրսների դեֆիցիտը կամ պրոֆիցիտը` 2016 թվականից մինչև 2021 թվականը հարավային ՋԿՏ-ի ջրառաջարկի և ջրապահանջարկի վերլուծությունը տրվում է ելակետային սցենարով, համաձայն ջրօգտագործման ոլորտների: Հարավային ՋԿՏ-ում ջրառաջարկի և ջրապահանջարկի միտումները մինչև 2021 թվականը, համաձայն ջրօգտագործման ոլորտների, սահմանվում են N 3 աղյուսակում:

 

Աղյուսակ N 3

Գետավազանը

Ջրօգտագործումն ըստ ոլորտների

Ջրաքանակը, մլն մ3

2016թ.

2017թ.

2018թ.

2019թ.

2020թ.

2021թ.

Որոտան

Ձկնաբուծություն

17.3

17.3

17.3

17.3

17.3

17.3

Հիդրոէներգետիկա

620.2

610.6

580.00

550.00

520.00

490.00

Ոռոգում

32.5

34.0

35.7

37.6

38.5

39.5

Հանքարդյունաբերություն

0.0

0.0

0.0

0.0

0.0

0.0

Այլ արդյունաբերություն

0.3

0.3

0.3

0.3

0.3

0.3

Խմելու կենցաղային

27.7

26.9

26.6

26.4

26.2

26.0

Անասունների խմելու ջուր

2.7

2.8

2.8

2.8

2.9

2.9

Ընդամենը՝ ջրապահանջարկը

700.7

691.9

662.7

634.4

605.2

576

Ջրառաջարկը

618.9

617.7

617.3

617.0

616.7

616.3

Պրոֆիցիտը/դեֆիցիտը

-81.8

-74.2

-45.4

-17.4

11.5

40.3

Ողջի

Ձկնաբուծություն

1.3

3.0

3.0

3.0

3.0

3.0

Հիդրոէներգետիկա

245.1

245.1

243.5

243.5

243.5

243.5

Ոռոգում

3.8

4.2

4.3

4.4

4.5

4.6

Հանքարդյունաբերություն

65.3

67.6

74.5

79.8

85.1

90.5

Այլ արդյունաբերություն

0.0

0.0

0.0

0.0

0.0

0.0

Խմելու կենցաղային

22.3

21.7

21.4

21.2

21.1

20.9

Անասունների խմելու ջուր

0.4

0.5

0.5

0.5

0.5

0.5

Ընդամենը՝ ջրապահանջարկը

338.4

342.1

347.2

352.4

357.7

363

Ջրառաջարկը

371.1

370.3

370.1

369.9

369.7

369.5

Պրոֆիցիտը/դեֆիցիտը

32.7

28.2

22.9

17.5

12

6.5

Մեղրիգետ

Ձկնաբուծություն

0.0

0.0

0.0

0.0

0.0

0.0

Հիդրոէներգետիկա

57.0

57.0

57.0

57.0

57.0

57.0

Ոռոգում

10.4

11.5

11.8

12.1

12.4

12.7

Հանքարդյունաբերություն

18.0

19.6

21.4

23.3

25.4

27.7

Այլ արդյունաբերություն

0.0

0.0

0.0

0.0

0.0

0.0

Խմելու կենցաղային

4.4

4.6

4.7

4.7

4.8

4.8

Անասունների խմելու ջուր

0.1

0.1

0.1

0.1

0.1

0.1

Ընդամենը՝ ջրապահանջարկը

89.9

92.8

95

97.2

99.7

102.3

Ջրառաջարկը

136.8

136.7

136.7

136.7

136.7

136.7

Պրոֆիցիտը/դեֆիցիտը

46.9

43.9

41.7

39.5

37

34.4

Հարավային ՋԿՏ

Ձկնաբուծություն

18.6

20.2

20.2

20.2

20.2

20.2

Հիդրոէներգետիկա

922.4

912.7

880.5

850.5

820.5

790.5

Ոռոգում

46.7

49.7

51.8

54.1

55.4

56.8

Հանքարդյունաբերություն

83.3

87.2

95.9

103.1

110.5

118.2

Այլ արդյունաբերություն

0.3

0.3

0.3

0.4

0.4

0.4

Խմելու կենցաղային

54.4

53.2

52.7

52.3

52.0

51.7

Անասունների խմելու ջուր

3.3

3.3

3.4

3.4

3.5

3.5

Ընդամենը՝ ջրապահանջարկը

1129

1126.8

1104.9

1084

1062.6

1041.3

Ջրառաջարկը

1126.8

1124.7

1124.1

1123.6

1123.1

1122.5

Պրոֆիցիտը/դեֆիցիտը

-2.2

-2.1

19.2

39.6

60.5

81.2

14. Հարավային ջրավազանային կառավարման տարածքում արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները (2016-2018 թթ.) սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 539-Ն որոշման N 2 հավելվածով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 2

 ՀՀ կառավարության 2016 թվականի

մայիսի 26-ի N 539-Ն որոշման

 

ՀԱՐԱՎԱՅԻՆ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Կատարողը

Կատարման ժամկետը

1

2

3

4

1.

ՓՀԷԿ-երի ՋԹ-ներով սահմանված ջրօգտագործման պայմանների վերանայում՝ ներառյալ ջրառի ծավալը և ռեժիմը, համապատասխանեցում բնապահպանական պահանջներին

ՀՀ բնապահպանության նախարարություն

2017 թ.
դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ

2.

Ջրօգտագործման թույլտվությունների պայմանների իրականացման հսկողության և վերահսկողության մեխանիզմների հզորացում՝ ներառյալ ջրասակավ սեզոններին ջրօգտագործողների միջև ջրի բաշխման մեխանիզմների սահմանումը և ջրօգտագործման օպտիմալացումը

ՀՀ բնապահպանության նախարարություն

2017 թ.
դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ

3.

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն «Սև լիճ» պետական արգելավայրի պահպանության ռեժիմի ապահովում

ՀՀ բնապահպանության նախարարություն

2017 թ.
դեկտեմբերի 1-ին տասնօրյակ

4.

Ինքնամոնիթորինգի իրականացման մեխանիզմների մշակում, ընդունում և կիրարկում՝ ջրօգտագործողների հաշվետվողականության բարելավման և ջրօգտագործման, ջրահեռացման և ջրային ռեսուրսների աղտոտման փաստացի տվյալների համալրման նպատակով

ՀՀ բնապահպանության նախարարություն

2017 թ.
դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ

5.

Կլիմայի փոփոխության հարմարվողականության ներառում մարզային զարգացման ծրագրերում

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

2017 թ.
դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ

6.

«Ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

 ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

2018 թ.
նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

7.

«ՓՀԷԿ-ների կառուցման և շահագործման համար արգելված գոտիները՝ հատուկ պահպանվող տարածքները, անտառային տարածքները, սողանքային գոտիները, ջրաբանական խոցելի տարածքները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ բնապահպանության նախարարություն

2018թ.
դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ

8.

Հոսակորուստները կրճատելու նպատակով իրավական, տնտեսական և վարչական խթանիչների վերաբերյալ առաջարկությունների ներկայացում

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2018 թ.
դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ

9.

Աղետների կառավարման պլանի մշակում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

2018 թ.
նոյեմբերի
3-րդ
տասնօրյակ

10.

Ռեկրեացիոն գոտիներում ջրային ռեսուրսների պահպանության պահանջների սահմանում

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2019 թ.
հոկտեմբերի 2-րդ
տասնօրյակ

Հարավային ջրավազանային կառավարման տարածքի ընդհանուր բնութագիրը, կառավարման պլանի իրականացման մեխանիզմները և նախնական ֆինանսական գնահատականները տրված են «Հարավային ջրավազանային տարածքի կառավարման պլանի 2016-2021 թվականների միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման մեջ:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան