Գլխավոր տեղեկություն
Համար
N 439-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (31.05.2016-11.06.2016)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.05.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.05.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.05.2016
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.05.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 մայիսի 2016 թվականի N 439-Ա

 

ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ-ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

Երկաթուղու բնագավառում հայ-իրանական փորձագիտական-տեխնիկական հանձնաժողովի հանդիպումը 2016 թվականի մայիսի 28-ից հունիսի 1-ը Հայաստանի Հանրապետությունում (Երևան) անցկացնելու հետ կապված սննդի, պաշտոնական և աշխատանքային ճաշերի, սուրճի ընդմիջման, հուշանվերների ձեռքբերման, զբոսաշրջության հետ կապված ծախսերը և այլ ծախսեր` 581.0 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ներկայացրած հաշվետվության:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. մայիսի 30

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.06.2016, N 487-Ա 11.06.2016, N 439-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան