Գլխավոր տեղեկություն
Համար
N 419-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.05.2016-15.06.2016)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
18.05.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.05.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.05.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 մայիսի 2016 թվականի N 419-Ա

 

ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Տաջիկստանի Հանրապետությունում կայանալիք Սահմանադրական ընտրությունների ընթացքում ԱՊՀ կազմում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2016 թվականի մայիսի 19-23-ը Տաջիկստանի Հանրապետություն (Դուշանբե) գործուղել Հայաստանի Հանրապետության դիտորդական առաքելություն` համաձայն N 1 հավելվածի:

2. Դիտորդական առաքելության անդամների՝ Տաջիկստանի Հանրապետություն (Դուշանբե) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն N 2 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. մայիսի 18

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2016 թ.

մայիսի 18-ի N 419-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2016 թվականի մայիսի 19-23-ը Տաջիկստանի Հանրապետություն (Դուշանբե) մեկնող դիտորդական առաքելության

 

Թ. Հովնանյան

 - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի աշխատակից

   

Հ. Հարությունյան

 - ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար (համաձայնությամբ)

   

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2016 թ.

մայիսի 18-ի N 419-Ա

որոշման

 

Գ Ո Ր Ծ ՈՒ Ղ Մ Ա Ն    Հ Ա Շ Վ Ա Ր Կ

 

Յուրաքանչյուր դիտորդի համար նախատեսված վճարում

ԱՄՆ-ի դոլար

Օրապահիկ` առավելագույնը 5 օր, 5x65

325

Գիշերավարձ` առավելագույնը 4 գիշեր, 4x115

460

Յուրաքանչյուր դիտորդին առձեռն վճարվելիք ընդհանուր գումարի չափը

785

Երևան-Մոսկվա-Դուշանբե
Դուշանբե-Մոսկվա-Երևան
ինքնաթիռի տոմսի արժեքը
յուրաքանչյուր դիտորդի համար

1000

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.06.2016, N 504-Ա 15.06.2016, N 419-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան