Գլխավոր տեղեկություն
Համար
N 1137-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (28.04.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
27.11.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.11.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.11.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

(որոշումը խմբ. 27.04.16 N 341-Ա)

 

27 նոյեմբերի 2015 թվականի N 1137-Ա

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ ԲԵՐՎՈՂ ԲՈՂՈՔՆԵՐԸ ՔՆՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎՈՂ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՈՒ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի հավելվածի 121-րդ կետի 2-րդ ենթակետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 311-Ն որոշման N 2 հավելվածի 2-րդ կետը՝

1. Հաստատել՝

1) Հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի որոշումների դեմ բերվող բողոքները քննելու նպատակով ստեղծվող տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի կազմում ընդգրկվող պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) Հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի որոշումների դեմ բերվող բողոքները քննելու նպատակով ստեղծվող տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի կազմում ընդգրկվող հասարակական և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչների ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սահմանել, որ Հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի որոշումների դեմ բերվող բողոքները քննելու նպատակով ստեղծվող տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նախագահը Հայաստանի Հանրապետության վարչապետն է:

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2015 թ.

նոյեմբերի 27-ի N 1137-Ա

որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ ԲԵՐՎՈՂ ԲՈՂՈՔՆԵՐԸ ՔՆՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎՈՂ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացուցիչ

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ներկայացուցիչ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչ

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2015 թ.

նոյեմբերի 27-ի N 1137-Ա

որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ ԲԵՐՎՈՂ ԲՈՂՈՔՆԵՐԸ ՔՆՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎՈՂ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ

Բ. Պիպոյան

-«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)

Է. Կիրակոսյան

-Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության   ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Փ. Թադևոսյան

-«Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)

Գ. Բեքմեզյան

-«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Ռ. Քալաշյան

-«Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան» հիմնադրամի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

(որոշումը խմբ. 27.04.16 N 341-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան