Գլխավոր տեղեկություն
Համար
N 1245-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (02.06.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.11.19/63(1076) Հոդ.1036
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.11.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.11.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.11.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 նոյեմբերի 2014 թվականի N 1245-Ն

 

ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՎԱՃԱՌԱՏԵՂԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՏԻՊԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3.1-ին հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև 7-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել առևտրի իրականացման վայրի վաճառատեղի տրամադրման տիպային պայմանագրի ձևը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2014 թ. նոյեմբերի 12
 Երևան

 

 

 

 Հավելված

 ՀՀ կառավարության 2014 թվականի

նոյեմբերի 6-ի N 1245-Ն որոշման

 

Ձև

 

Տ Ի Պ Ա Յ Ի Ն  Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՎԱՃԱՌԱՏԵՂԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

Քաղ. Երևան ----------------------

 --------- ----------------- 20  թ.

 

________________________________________________________________________________

(կազմակերպության անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը), գտնվելու (բնակության) վայրը, պետական գրանցման (հաշվառման) համարը, ամսաթիվը, ՀՎՀՀ-ն)

 

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

(այսուհետ` առևտրի իրականացման վայրի կազմակերպիչ), ի դեմս ------------------------------------------

----------------------------------------------------------------------------------------------------------------- -ի, մի կողմից,

 (անունը, հայրանունը, ազգանունը, անձնագրի տվյալները)

 

և -----------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 (կազմակերպության անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը), պետական գրանցման (հաշվառման) համարը, ամսաթիվը, ՀՎՀՀ-ն)

------------------------------------------------------------------ (այսուհետ` վաճառող), ի դեմս--------------------------

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------- - ի,

 (անունը, հայրանունը, ազգանունը, անձնագրի տվյալները)

 

մյուս կողմից (առևտրի իրականացման վայրի կազմակերպչին և վաճառողին միասին հիշատակելու դեպքում` այսուհետ` կողմեր), կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1.1. Առևտրի իրականացման վայրի կազմակերպիչը հանձնեց վճարի դիմաց (անհատույց), իսկ վաճառողն ընդունեց օգտագործելու ------------------------------------------------------------------------------------

հասցեում գործող առևտրի իրականացման վայրի` ------------------ քառ. մետր մակերեսով -------------

------------------------------- վաճառատեղը` առևտրային գործունեություն իրականացնելու համար:

(վաճառատեղի համարը)

1.2. Սույն պայմանագրով վաճառողին վաճառատեղ տրամադրվում է (ոչ ավելի, քան ------------------------- տարի/ամիս) ժամկետով` 20  թվականի ----------------------- -------- -ից մինչև 20  թվականի -------------------- --------- -ը:

 

 2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2.1. Առևտրի իրականացման վայրի կազմակերպիչն իրավունք ունի՝

2.1.1. վաճառողից պահանջելու պահպանել առևտրի իրականացման վայրի ներքին կանոնակարգով, սանիտարական, հակահրդեհային կանոններով սահմանված պահանջները.

2.1.2. պահանջելու վերականգնել վաճառողի անտնտեսվար վերաբերմունքի հետևանքով վաճառատեղին հասցված վնասը` վերջինիս միջոցներով և հաշվին:

2.2. Առևտրի իրականացման վայրի կազմակերպիչը պարտավոր է`

2.2.1. գործունեություն իրականացնելու համար վաճառողին ապահովել հսկիչ-դրամարկղային մեքենայով (ՀԴՄ).

2.2.2. պահպանել «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով առևտրի իրականացման վայրի կազմակերպչին և առևտրի իրականացման վայրին ներկայացվող պահանջները:

2.3. Վաճառողն իրավունք ունի առևտրի իրականացման վայրի կազմակերպչից պահանջելու`

2.3.1. գործունեություն իրականացնելու նպատակով իրեն ապահովել հսկիչ-դրամարկղային մեքենայով (ՀԴՄ).

2.3.2. պահպանել «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով առևտրի իրականացման վայրի կազմակերպչին և առևտրի իրականացման վայրին ներկայացվող պահանջները:

2.4. Վաճառողը պարտավոր է`

2.4.1. վաճառատեղերն օգտագործել նպատակին.

2.4.2. վաճառատեղերը չտալ ենթավարձակալության կամ չօտարել` առանց առևտրի իրականացման վայրի կազմակերպչի համաձայնության.

2.4.3. պայմանագրով սահմանված ժամկետներում վարձը փոխանցել կամ կանխիկ մուծել առևտրի իրականացման վայրի կազմակերպչի հաշվեհամարին:

 

3. ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ

 

3.1. Տրամադրվող վաճառատեղի մեկ քառ. մետրի հաշվով գանձվող վճար է սահմանվում` ամսական ------------------- դրամ, ընդամենը` ------------------դրամ:

3.2. Վարձավճարը ենթակա է վճարման` յուրաքանչյուր ամիս` մինչև տվյալ ամսվա ------------ ը:

 

4. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

4.1. Սույն պայմանագրով սահմանված պահանջների չկատարման համար կողմերը կրում են պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

 

5. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԼՈՒԾՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

5.1. Վաճառողն իրավունք ունի միակողմանիորեն դադարեցնելու պայմանագիրը` դրա մասին նախօրոք` ---------- օր առաջ, գրավոր տեղյակ պահելով առևտրի իրականացման վայրի կազմակերպչին:

5.2. Պայմանագիրը վաղաժամկետ լուծվում է, եթե խախտվում են սույն պայմանագրի 2.1.1, 2.2.1, 2.2.2, 2.4.1, 2.4.2, 2.4.3-րդ ենթակետերից և 6.1-ին կետից որևէ մեկը:

5.3. Պայմանագիրը վաղաժամկետ լուծվում է անհաղթահարելի ուժի (ֆորս մաժոր) ազդեցության հետևանքով:

 

6. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

6.1. Սույն պայմանագիրը գործողության մեջ է մտնում վաճառողի կողմից օգտագործման (շահագործման) համար նախատեսվող հսկիչ-դրամարկղային մեքենայի` հարկային մարմնում գրանցման կամ գրանցման քարտի համարը կազմակերպչին ներկայացնելու օրվանից:

6.2. Սույն պայմանագրում փոփոխություններ կամ լրացումներ կարող են կատարվել միայն կողմերի փոխադարձ գրավոր համաձայնությամբ, որը կհանդիսանա սույն պայմանագրի անբաժանելի մասը:

6.3. Սույն պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով:

6.4. Սույն պայմանագիրը կազմված է ------------ էջից, կնքվում է երկու օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:

 

7. ԿՈՂՄԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ (ԲՆԱԿՈՒԹՅԱՆ) ՎԱՅՐԵՐԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Առևտրի իրականացման վայրի կազմակերպիչ

-------------------------------------------------------

 Վաճառող

----------------------------------------------------

   

Գտնվելու (բնակության) վայրը

 

---------------------------------------------------------

Գտնվելու (բնակության) վայրը

 

----------------------------------------------------

(հավելվածը փոփ. 19.05.16 N 520-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.05.2016, N 520-Ն 02.06.2016, N 1245-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան