Գլխավոր տեղեկություն
Համար
N 147-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (13.05.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
12.03.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.03.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.03.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 12 մարտի 2016 թվականի N 147-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 2016-2020 թվականների զարգացման պլանի (այսուհետ՝ զարգացման պլան) միջոցառումների կատարումն ապահովելու համար՝

1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական հանձնաժողովի ղեկավարին՝ կազմակերպել հանձնաժողովի աշխատանքները և ապահովել զարգացման պլանի համապատասխան միջոցառումների իրականացումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. մարտի 12

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2016 թ.

մարտի 12-ի N 147-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն   Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Գ. Տավարածյան

- ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմավարական պլանավորման վարչության պետ, գեներալ-մայոր (հանձնաժողովի ղեկավար)

Կ. Հակոբյան

- ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Մ. Սերոբյան

- ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսչության ավագ տեսուչ, գնդապետ (համաձայնությամբ)

Ս. Թևանյան

- ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության խորհրդատու (համաձայնությամբ)

Ա. Աբրահամյան

- ՀՀ ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի արտաքին անվտանգության վարչության բաժնի պետ (համաձայնությամբ)

Վ. Բաբաջանյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ժողովրդագրության բաժնի պետ

Գ. Թեփելիկյան

- ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի արտակարգ իրավիճակների և զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ

Գ. Հովհաննիսյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության խորհրդական

Գ. Քոչարյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության խորհրդական

Ա. Ավետիսյան

- ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի առաջին բաժնի պետ

Գ. Ղամարյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի զորահավաքային բաժնի պետ

Մ. Թոռչյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ռազմատնտեսական և զորահավաքային ծրագրերի վարչության պետ

Ա. Պետրոսյան

- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի զորահավաքային բաժնի պետ

Դ. Մանուչարյան

 - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ

Հ. Խեչումյան

- ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ

Ս. Աբրահամյան

- ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության մասսայական սպորտի բաժնի գլխավոր մասնագետ

Կ. Սարգսյան

- ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալի օգնական

Գ. Վիրաբյան

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայություն

Հ. Առաքելյան

 - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության բաժնի պետ

Մ. Հարությունյան

- ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի առաջին բաժնի պետ

Մ. Երանոսյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային գործընթացի կառավարման վարչության պետի խորհրդատու

Ա. Սահակյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության քաղաքացիական պաշտպանության բաժնի պետի տեղակալ, զորահավաքային աշխատանքների բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ

Ա. Մկրտչյան

- ՀՀ ոստիկանության զորքերի իրավական ապահովման բաժանմունքի պետ, փոխգնդապետ

Ա. Խաչատրյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության գլխավոր վարչության 3-րդ բաժնի պետ

Հ. Լպուտյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Հ. Աբրահամյան

 - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության օրենսդրության մշակման և որակավորման բաժնի գլխավոր մասնագետ զորահավաքի գծով

Ա. Մնացականյան

- ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի աշխատակազմի ճառագայթային անվտանգության վարչության պետ

Հ. Գաբրիելյան

 - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի ավիացիոն անվտանգության վարչության պետ

Ս. Մինասյան

- «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամի փոխտնօրեն, քաղաքական գիտությունների դոկտոր (համաձայնությամբ)

Ա. Երիցյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի վարչական վերահսկողության և համայնքային ծառայության հարցերի վարչության վարչական վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ
(հավելվածը լրաց. 12.05.16 N 403-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.05.2016, N 403-Ա 13.05.2016, N 147-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան