ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 ապրիլի 2016 թվականի N 448-Ա
«ՊԱՂԱՂԲՅՈՒՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածին, 64-րդ հոդվածի 2-րդ մասին, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետին և 24-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի ենթակայության «Պաղաղբյուրի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (գրանցման համար՝ 69.210.00208) միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Մեծավանի N 2 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (գրանցման համար՝ 69.210.00201):
2. Սահմանել, որ`
1) «Պաղաղբյուրի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «Մեծավանի N 2 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է.
2) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «Մեծավանի N 2 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել`
1) գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև հաստատել գույքի կազմը, արժեքը, միացման պայմանագիրը և փոխանցման ակտը.
2) «Պաղաղբյուրի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման պետական գրանցումը.
3) «Մեծավանի N 2 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունում վերակազմակերպումից բխող համապատասխան փոփոխությունների կատարումը.
4) «Մեծավանի N 2 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կազմում «Պաղաղբյուրի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության աշակերտների՝ հանրակրթական հիմնական ծրագրերով շարունակական ուսումնառության բնականոն գործընթացը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. մայիսի 5 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|