Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-47-Ն
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Base act (25.03.2006-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.03.15/13(468) Հոդ.290
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
02.03.2006
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.03.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.03.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-Ի ՆՀ-1159-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «բ» և «զ» ենթակետերը` որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի օգոստոսի 20-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության և կառուցվածքի մասին» ՆՀ-1159-Ն հրամանագրում կատարել հետևյալ փոփոխությունները.

Հրամանագրով հաստատված` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի՝

ա) կանոնադրության 35.9-րդ կետում «Կադրերի վարչությունը» բառերը փոխարինել «Կադրերի բաժինը» բառերով.

բ) կառուցվածքի 17-րդ կետում «Կադրերի վարչություն» բառերը փոխարինել «Կադրերի բաժին» բառերով:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. մարտի 2
Երևան
ՆՀ-47-Ն