ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 մայիսի 2016 թվականի N 400-Ա
ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ` ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ալկոհոլային խմիչքների արտահանման խթանմանն առնչվող հարցերը քննարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանի՝ 2016 թվականի մայիսի 10-13-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին)՝ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի արտաբյուջետային միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Արմեն Հայրապետյանի` Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. մայիսի 12 Երևան |