ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 մայիսի 2016 թվականի N 482-Ա
«ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6.1-ին մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Սինոհիդրո Քորփորեյշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-ծրագիր 3-ի շրջանակներում իրականացնել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված գործունեության հետևյալ տեսակները՝
1) քաղաքաշինական փաստաթղթերի մշակում (բացառությամբ փորձաքննության)՝ հասարակական և արտադրական, տրանսպորտային, հիդրոտեխնիկական ու էներգետիկ ոլորտներում.
2) շինարարության իրականացում՝ հասարակական և արտադրական, տրանսպորտային, հիդրոտեխնիկական ու էներգետիկ ոլորտներում:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. մայիսի 16 Երևան |