Գլխավոր տեղեկություն
Համար
N 442-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.05.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.04.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.05.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.05.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 ապրիլի 2016 թվականի N 442-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1250-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածները, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի «Գույք հանձնելու մասին» N 1250-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ».

2) որոշման 2-րդ կետում, 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում «2015» թիվը փոխարինել «2018» թվով.

3) որոշման 2-րդ կետը «տվյալներով» բառից հետո լրացնել «և սույն որոշման 4-րդ կետում նշված հողամասերի» բառերով.

4) որոշման 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ ենթակետով.

«3) սույն որոշման 4-րդ կետում նշված հողամասերի նվիրատվության պայմանագրերը կնքել՝ առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշմամբ».

5) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ կետով.

«4. Ընդունել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի համայնքի ավագանու 2015 թվականի նոյեմբերի 13-ի N 97-Ա և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Դարբնիկ համայնքի ավագանու 2015 թվականի նոյեմբերի 18-ի N 28-Ա որոշումներով Մասիս քաղաքի 3-րդ թաղամասի Հերացու փողոց N 21 և Արարատի մարզի Դարբնիկ համայնքի 5-րդ փողոց N 1 հասցեներում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող համապատասխանաբար 1.62 հեկտար և 3.383 հեկտար մակերեսներով հողամասերի նվիրատվությունը Հայաստանի Հանրապետությանը».

6) որոշման հավելվածի 5-16-րդ և 19-22-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

5.

«Գավառի ակադեմիկոս
Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ

ուսումնական շենք

ՀՀ Գեղարքունիքի մարզ,
քաղ. Գավառ, Ազատության 38

Հիմք ընդունել հանձնման պահին գնահատված հաշվեկշռային արժեքը

6.

«Գավառի ակադեմիկոս
Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ

հանրակացարան

ՀՀ Գեղարքունիքի մարզ,
քաղ. Գավառ, Ազատության 38

Հիմք ընդունել հանձնման պահին գնահատված հաշվեկշռային արժեքը

7.

«Գավառի ակադեմիկոս
Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ

սպորտ դահլիճ

ՀՀ Գեղարքունիքի մարզ,
քաղ. Գավառ, Ազատության 38

0

8.

«Գավառի ակադեմիկոս
Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ

ակումբի դահլիճ

ՀՀ Գեղարքունիքի մարզ,
քաղ. Գավառ, Ազատության 38

ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով կատարվում են շինարարական աշխատանքներ, որի ավարտից հետո հիմք կընդունվի գնահատված հաշվեկշռային արժեքը։

9.

«Գավառի ակադեմիկոս
Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ

ակումբ

ՀՀ Գեղարքունիքի մարզ,
քաղ. Գավառ, Ազատության 38

ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով կատարվում են շինարարական աշխատանքներ, որի ավարտից հետո հիմք կընդունվի գնահատված հաշվեկշռային արժեքը։

10.

«Գավառի ակադեմիկոս
Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ

ավտոտնակ

ՀՀ Գեղարքունիքի մարզ,
քաղ. Գավառ, Ազատության 38

0

11.

«Գավառի ակադեմիկոս
Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ

կաթսայատուն

ՀՀ Գեղարքունիքի մարզ,
քաղ. Գավառ, Ազատության 38

0

12.

«Գավառի ակադեմիկոս
Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ

ճաշարան

ՀՀ Գեղարքունիքի մարզ,
քաղ. Գավառ, Ազատության 38

0

13.

«Գավառի ակադեմիկոս
Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ

էլեկտրական ենթակայան

ՀՀ Գեղարքունիքի մարզ,
քաղ. Գավառ, Ազատության 38

0

14.

«Գավառի ակադեմիկոս
Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ

պարիսպ

ՀՀ Գեղարքունիքի մարզ,
քաղ. Գավառ, Ազատության 38

Շինարարական աշխատանքների ավարտից հետո հիմք կընդունվի գնահատված հաշվեկշռային արժեքը։

15.

«Գավառի ակադեմիկոս
Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ

նոր կաթսայատուն

ՀՀ Գեղարքունիքի մարզ,
քաղ. Գավառ, Ազատության 38

Շինարարական աշխատանքների ավարտից հետո հիմք կընդունվի գնահատված հաշվեկշռային արժեքը։

16.

«Գավառի ակադեմիկոս
Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ

միջանցք

ՀՀ Գեղարքունիքի մարզ, քաղ. Գավառ, Ազատության 38

0

 

 ընդամենը

   

-

19.

«Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ

քոլեջ

ՀՀ Լոռու մարզ, քաղ. Վանաձոր, Ուսանողական 9

Հիմք ընդունել հանձնման պահին գնահատված հաշվեկշռային արժեքը:

20.

«Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ

քոլեջ

ՀՀ Լոռու մարզ, քաղ. Վանաձոր, Ուսանողական 9

Հիմք ընդունել հանձնման պահին գնահատված հաշվեկշռային արժեքը:

21.

«Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ

դահլիճ

ՀՀ Լոռու մարզ, քաղ. Վանաձոր, Ուսանողական 9

Համաձայն ՀՀ կառավարության 2015 թ. հունիսի 18-ի N 673-Ն որոշման N 3 հավելվածի կատարվում են շինարարական աշխատանքներ, որի ավարտից հետո հիմք կընդունվի գնահատված հաշվեկշռային արժեքը։

22.

«Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ

էլեկտրական ենթակայան

ՀՀ Լոռու մարզ, քաղ. Վանաձոր, Ուսանողական 9

0

 

 ընդամենը

   

-

»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. մայիսի 2

Երևան