ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 ապրիլի 2016 թվականի N 441-Ա
ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ 400 ԿՎ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ՕԴԱՅԻՆ ԳԾԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱՆԱԿԱՆ «ՍԱՆԻՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարարության միջև 2006 թվականի մայիսի 17-ին ստորագրված համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրով (այսուհետ` հուշագիր) ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումն ապահովելու նպատակով, ինչպես նաև ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 7-րդ հոդվածի 6.1-ին մասով և հաշվի առնելով «Սանիր» (SUNIR) ընկերության` էներգետիկ ոլորտում որպես կապալառու հանդես գալու համապատասխանության վերաբերյալ Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահին կից պլանավորման և ռազմավարական վերահսկողության մարմնի կողմից տրված հավաստագիրը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ծրագրի իրականացման գլխավոր կապալառու իրանական «Սանիր» ընկերությանը թույլատրել հուշագրի համաձայն «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության և իրանական «Սանիր» ընկերության միջև 2006 թվականի հուլիսի 5-ին կնքված պայմանագրի շրջանակներում իրականացնել օրենքով նախատեսված լիցենզավորման ենթակա քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննության (էներգետիկ), ինչպես նաև շինարարության իրականացման (էներգետիկ) գործունեություն:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. մայիսի 2 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|