ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 ապրիլի 2016 թվականի N 438-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՍՊԱՅԻ ՏՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Սպայի տուն» պետական հիմնարկ (այսուհետ` սպայի տուն):
2. Սպայի տան գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մոսկովյան 5:
3. Սահմանել, որ սպայի տան գործունեության խնդիրները, նպատակները և գործառույթներն են`
1) զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, զինծառայողներին հավասարեցված անձանց հոգևոր և մշակութային պահանջմունքների բավարարումը.
2) զորամասերում, ռազմաուսումնական և ռազմաբժշկական հաստատություններում մշակութային բնույթի միջոցառումներ կազմակերպելը, գեղագիտական և հայրենասիրական դաստիարակություն իրականացնելը.
3) երգի և պարի համույթների, գեղարվեստական, կրթական ու արհեստագործական տարբեր խմբակների կազմակերպումը.
4) բանակ-հասարակություն կապի ամրապնդումը և զինված ուժերի նկատմամբ դրական վերաբերմունքի ամրապնդումը:
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում`
1) հաստատել հիմնարկի կանոնադրությունը և կառուցվածքը, անձնակազմի թիվը, հանձնվող (ամրացվող) գույքի կազմը և դրա օգտագործման կարգը.
2) ապահովել հիմնարկի պետական հաշվառումը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. մայիսի 2 Երևան |