Գլխավոր տեղեկություն
Համար
N 770-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (27.07.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.07.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.07.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.07.2016

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հուլիսի 2016 թվականի N 770-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՈՆԴԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՐՏԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐՈՎ ՇՐՋԱՆԱՌՎՈՂ ԾԱԽՍԵՐԻ ՉԱՓԱՔԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի N 48 որոշմամբ հաստատված կարգի 42-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից 2016 թվականի ընթացքում ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին հսկիչ գնումների վարկային քարտային հաշիվներով շրջանառվող ծախսերի չափաքանակը՝ 500.0 հազ. դրամ (04. «Տնտեսական հարաբերություններ» բաժնի, 02. «Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ձկնորսություն և որսորդություն» խմբի, 01. «Գյուղատնտեսություն» դասի գործառական դասակարգման, 26. «Նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ» ծախսային ծրագրի բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կենցաղային և հանրային սննդի այլ նյութեր» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` սույն որոշումից բխող` Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման N 12 հավելվածում կատարվող փոփոխությունների մասին մեկամսյա ժամկետում տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2016 թ. հուլիսի 26
Երևան