Գլխավոր տեղեկություն
Համար
N 704-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.07.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.07.13/54(1234) Հոդ.683
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.07.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.07.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.07.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 հուլիսի 2016 թվականի N 704-Ն

 

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՏՈՒՅԺԵՐՈՎ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՊԱՐՏՔԸ ՆԵՐԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 431-րդ ու 466-րդ հոդվածների և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 9-ի N 168 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N 717-Ա որոշման հիման վրա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի միջև 2009 թվականի հուլիսի 8-ին կնքված N 6/2009 վարկային պայմանագրում կատարել համապատասխան փոփոխություն՝ սահմանելով, որ 2016 թվականին վճարման ենթակա վարկի հիմնական գումարները մարվելու են՝ սկսած 2017 թվականի հունիսի 10-ից մինչև 2019 թվականի հունիսի 10-ը՝ հավասարաչափ կիսամյակային մարումներով.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 3-ի N 1069-Ն որոշման հիման վրա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի միջև 2013 թվականի հոկտեմբերի 25-ին կնքված N 5/2013 վարկային պայմանագրում կատարել համապատասխան փոփոխություն՝ սահմանելով, որ 2016 թվականին վճարման ենթակա վարկի հիմնական գումարները մարվելու են՝ սկսած 2017 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի հոկտեմբերի 1-ը՝ հավասարաչափ եռամսյակային մարումներով.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի ապրիլի 16-ի N 376-Ն որոշման հիման վրա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության միջև 2015 թվականի ապրիլի 17-ին կնքված N 2/2015 վարկային պայմանագրում կատարել համապատասխան փոփոխություն՝ սահմանելով, որ 2016 թվականին վճարման ենթակա վարկի հիմնական գումարները մարվելու են՝ սկսած 2017 թվականի մարտի 25-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 25-ը՝ հավասարաչափ եռամսյակային մարումներով.

4) դադարեցնել սույն որոշման 1-ին կետում նշված վարկային պարտավորությունների գծով նախատեսված վճարման ժամկետների կետանցի համար 2016 թվականի մարտի 1-ից մինչև սույն որոշման ընդունման օրը հաշվարկված տույժերով ձևավորված պարտավորությունները` պարտքը ներելու միջոցով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2016 թ. հուլիսի 7
Երևան