Գլխավոր տեղեկություն
Համար
N 447-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.05.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.05.11/37(1217) Հոդ.399
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.04.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.05.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.05.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 ապրիլի 2016 թվականի N 447-Ն

 

ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՏՐԱՆՇ-2 (ԲԱԲԱՋԱՆՅԱՆ-ՀԻՆ ՍԻԼԻԿՅԱՆ) ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՌԿԱ ԳՈՒՅՔԵՐԻ ԵՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ և 8-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2015 թվականի հոկտեմբերի 13-ին կնքված «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-2» վարկային համաձայնագրով, Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-2» ներդրումային ծրագրով նախատեսված՝ Երևան քաղաքի հյուսիսը հարավին միացնող մայրուղու՝ Երևանի Բաբաջանյան-Հին Սիլիկյան ճանապարհահատվածում շինարարական աշխատանքների իրականացման շահը գերակայում է օտարման ենթակա գույքի և հողատարածքների սեփականատերերի շահերից, և ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել` առանց ճանապարհի կառուցման հատվածում գտնվող գույքերի և հողատարածքների օտարման, իսկ նախքան դրանց նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելը՝ անհրաժեշտ է կատարել նախնական ուսումնասիրման աշխատանքներ՝ հետևյալ հիմնավորումներով՝

1) հաշվի առնելով այն, որ Երևան քաղաքում ճանապարհային ցանցի գոյություն ունեցող իրավիճակը կտրուկ նվազեցնում է քաղաքում տրանսպորտի երթևեկության անվտանգության մակարդակը.

2) նպաստում է խցանումների առաջացմանը.

3) հաճախակի հանգեցնում է տրանսպորտի երթևեկության կաթվածահարմանն ու շրջակա միջավայրի էկոլոգիական վիճակի վատթարացմանը.

4) Երևան քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսված ճանապարհների կառուցումը կնպաստի Երևանի կենտրոնը տարանցիկ տրանսպորտային միջոցներից բեռնաթափելուն, ինչի արդյունքում մասնակիորեն կլուծվեն Երևան քաղաքում ավտոճանապարհների բեռնաթափման խնդիրները:

2. Նախքան Երևան քաղաքի Բաբաջանյան-Հին Սիլիկյան ճանապարհահատվածում առկա գույքի և հողատարածքների նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին կառավարության որոշման ընդունումը՝ կատարել գույքի և հողատարածքների նախնական ուսումնասիրում սույն որոշման հավելվածում նշված հասցեներում (գտնվելու վայրը):

3. Գույքի և հողատարածքների օտարման համար պետական լիազոր մարմնի գործառույթը պատվիրակել Երևանի քաղաքապետին և վերջինիս լիազորել սույն որոշման 2-րդ կետում նշված նախնական ուսումնասիրման աշխատանքների ընթացքում հանդես գալ Հայաստանի Հանրապետության անունից:

4. Սահմանել, որ՝

1) սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի և հողատարածքների ձեռք բերողը Հայաստանի Հանրապետությունն է, իսկ օտարման գործառույթներ համակարգողը և պատասխանատու լիազոր մարմինը՝ Երևանի քաղաքապետը.

2) գույքի և հողատարածքների նախնական ուսումնասիրումն իրականացվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում.

3) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2017 թվականի հուլիսի 15-ն է.

4) նախնական ուսումնասիրման ընթացքում կատարվելիք գործողություններն են՝

ա. գույքի և հողատարածքների ներքին և արտաքին չափագրումը,

բ. գույքերի և հողատարածքների տեղազննությունը, ֆոտո և տեսաամրագրումը,

գ. ծառերի, մշակաբույսերի տեղազննությունը և հաշվառումը,

դ. բարելավումների տեղազննությունը և հաշվառումը,

ե. մարդահամար և սոցիալ-տնտեսական հետազոտության անցկացումը,

զ. ազդեցության ենթարկված անձանց, նրանց ընտանիքի անդամների (անձնագիր, սոցիալական քարտ և այլն), գույքերի և հողատարածքների (սեփականության վկայական, վարձակալության պայմանագիր, գլխավոր հատակագիծ և այլն) վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերի տեսածրումը (սկան) և հավաքագրումը,

է. ուսումնասիրված գույքի և հողատարածքների նկարագրության արձանագրությունների կազմումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. մայիսի 5

Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2016 թվականի
ապրիլի 28-ի N 447-Ն որոշման

 

NN
ը/կ

ԳՈՒՅՔԻ ԵՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ ԵՎ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ

1.

Շերամի փողոց 2/2 շինություն
Շերամի փողոց 2/2
Շերամի փողոց 2/4
Շերամի փողոց 2/7
Շերամի փողոց 2/7 ա
Շերամի փողոց 4/4
Շերամի փողոց 10/4 բնակելի տուն
Շերամի փողոց 27/18
Շերամի փողոց 28/2 բնակելի տուն
Շերամի փողոց 28/4
Շերամի փողոց թիվ 34
Շերամի փողոց 34/1 հողամաս
Շերամի փողոց 38/5
Շերամի փողոց 40/7
Շերամի փողոց 50/6 բնակելի տուն
Շերամի փողոց 50/8 հողամաս
Շերամի փողոց 73, 13 ավտոտնակ
Շերամի փողոց 76/5 տուն
Շերամի փողոց 84/4 բնակելի տուն
Շերամի փողոց 84/5 բնակելի տուն
Շերամի փողոց 84/6
Շերամի փողոց 88/6 բնակելի տուն
Շերամի փողոց 88/7 բնակելի տուն
Շերամի փողոց 94/4 բնակելի տուն
Շերամի փողոց 94/5 բնակելի տուն
Շերամի փողոց 94/7
Շերամի փողոց 96/22
Շերամի փողոց 96/23
Շերամի փողոց 100/4
Շերամի փողոց 104/8 բնակելի տուն
Շերամի փողոց 108/1
Շերամի փողոց 113/10
Շերամի փողոց 111/8 բնակելի տուն
Շահումյան փողոց 16
Բաբաջանյան փողոց 2/15
Բաբաջանյան փողոց 8 շենքի մոտ գտնվող ավտոտնակ (01-007-0401-0044 ծածկագրով)
Բաբաջանյան փողոց 8 շենքի մոտ գտնվող ավտոտնակ (01-007-0401-0070 ծածկագրով)
Բաբաջանյան փողոց 8 շենքի մոտ ավտոտնակ (01-007-0401-0052 ծածկագրով)
Բաբաջանյան փողոց 8/4
Բաբաջանյան փողոց 8/5
Բաբաջանյան փողոց 10 շենքի մոտ գտնվող ավտոտնակ (01-007-0401-0031 ծածկագրով)
Բաբաջանյան փողոց 10 շենքի բակում (01-007-0401-0064 ծածկագրով) գտնվող ավտոտնակ
Բաբաջանյան փողոց 10/1
Բաբաջանյան փողոց 10/4
Բաբաջանյան փողոց 13/2
Բաբաջանյան փողոց 20 շենքի մոտ գտնվող ավտոտնակ
Բաբաջանյան փողոց հարող տարածք (01-007-0401-0137 ծածկագրով)
Բաբաջանյան փողոց 20/2 շինություն
Բաբաջանյան փողոց հարող տարածք (01-007-0401-0143 ծածկագրով)
Բաբաջանյան փողոց 18/2
Բաբաջանյան փողոց 18/3
Բաբաջանյան փողոց 18/4 հողամաս
Բաբաջանյան փողոց 18/5
Բաբաջանյան փողոց 42/1
Բաբաջանյան փողոց 31/8
Հաղթանակ 1-ին փողոց 59
Հաղթանակ 1-ին փողոց 59 բնակելի տուն
Հաղթանակ 1-ին փողոց 59/1 բնակելի տուն
Հաղթանակ 1-ին փողոց 1/13
Ամառանոցային 1-ին փողոց 8/3 բնակելի տուն
Տիչինայի փողոց 3
Տիչինայի փողոց 140
Տիչինայի փողոց հ. 320 (01-001-0661-0004 և 01-001-0662-0001 ծածկագրերով)
Սիլիկյան թաղամաս հին խճուղի 31/7
Սիլիկյան թաղամաս հին խճուղի 31/8
Րաֆֆու փողոց 113 Հանրապետական հ2 կրթահամալիր
Բ-4 թաղամաս 12 շենքի մոտ գտնվող ավտոտնակ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան