Գլխավոր տեղեկություն
Համար
N 294-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.04.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
15.04.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.04.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.04.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 ապրիլի 2016 թվականի N 294-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակում գործող միջտարածաշրջանային համագործակցության հարցերով հայ-ռուսական աշխատանքային խմբի 4-րդ նիստին մասնակցելու նպատակով 2016 թվականի ապրիլի 18-20-ը Ռուսաստանի Դաշնություն (Դոնի Ռոստով) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության անդամների` Ռուսաստանի Դաշնություն (Դոնի Ռոստով) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վաչե Տերտերյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. ապրիլի 15

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2016 թ.

ապրիլի 15-ի N 294-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2016 ԹՎԱԿԱՆԻ ապրիլի 18-20-Ը Ռուսաստանի Դաշնություն մեկնող Հայաստանի Հանրապետության ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Վ. Տերտերյան

- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ (19.04-20.04.2016 թ., պատվիրակության ղեկավար)

Ս. Սահակյան

- ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

Գ. Հարությունյան

- ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ

Վ. Ասլանյան

- ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդական

Ա. Յակուբով

- ՀՀ Արարատի մարզպետի խորհրդական

Լ. Սարոյան

- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտների միջազգային ծրագրերի բաժնի պետ (քարտուղար)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան