Գլխավոր տեղեկություն
Համար
N 1791-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (14.07.2016-13.08.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.01.12/2(374) Հոդ.44
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.12.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.12.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.12.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.01.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 25 դեկտեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 դեկտեմբերի 2004 թվականի N 1791-Ն

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՍԱՐՔԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 18.03.11 N 249-Ն)

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ և 43-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի փոխադրման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի փոխադրման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 18.03.11 N 249-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. դեկտեմբերի 22
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2004 թվականի
դեկտեմբերի 9-ի N 1791-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՍԱՐՔԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
(վերնագիրը փոփ. 18.03.11 N 249-Ն)

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի փոխադրման լիցենզավորմանը ներկայացվող պահանջները:

(1-ին կետը փոփ. 18.03.11 N 249-Ն)

2. Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի փոխադրման լիցենզիան տրվում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի կարգավորող մարմնի (այսուհետ` կարգավորող մարմին) կողմից:

(2-րդ կետը փոփ. 18.03.11 N 249-Ն, 07.07.16 N 698-Ն)

3. Սույն կարգը մշակված է «Լիցենզավորման մասին» և «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անվտանգության ստանդարտների պահանջներին համապատասխան:

4. Սույն կարգի դրույթները տարածվում են կարգավորող հսկողությունից ազատման մակարդակներին (այսուհետ` ազատման մակարդակ) հավասար կամ դրանք գերազանցող բնութագրեր ունեցող ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի փոխադրման վրա:

Փոխադրվող ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ազատման մակարդակները սահմանվում են ճառագայթային անվտանգության նորմերով:

(4-րդ կետը փոփ. 18.03.11 N 249-Ն)

5. Ազատման մակարդակներից ցածր բնութագրեր ունեցող ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի փոխադրման համար լիցենզիա չի պահանջվում:

(5-րդ կետը փոփ. 18.03.11 N 249-Ն)

 

 

II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

6. Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի փոխադրման լիցենզիա ստանալու համար կարգավորող մարմին է ներկայացվում հայտ` համաձայն ձևի, որտեղ նշվում են իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման համարը, գործունեության իրականացման վայրը, գտնվելու վայրը, ինչ տիպի ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի փոխադրում է նախատեսվում իրականացնել:

(6-րդ կետը լրաց. 16.11.06 N 1664-Ն, փոփ. 18.03.11 N 249-Ն, լրաց. 27.12.12 N 1677-Ն, խմբ. 23.07.15 N 831-Ն)

6.1. Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով: Ընդ որում`

1) լիցենզավորման մարմինը լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին որոշման ընդունումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով դրա մասին տեղեկացնում է հայտատուին: Տեղեկացմամբ հայտատուն պետք է նախազգուշացվի սույն կետի 4-րդ ենթակետով նախատեսված հետևանքների մասին.

2) հայտատուն սույն կետի 1-ին ենթակետով սահմանված համապատասխան գործողության համար օրենքով սահմանված պետական տուրքը պարտավոր է վճարել ոչ ուշ, քան լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում.

3) հայտատուն լիցենզավորող մարմին պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ կարող է չներկայացնել: Հայտատուի կողմից պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացվելու դեպքում լիցենզավորող մարմինը լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու հայտը բավարարելու մասին որոշումն ընդունելուց հետո գանձապետական առցանց կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով հավաստիանում է պետական տուրքի վճարման մասին և հայտատուին պատշաճ ձևով հանձնում կամ ուղարկում է լիցենզիան, լիցենզիայի կրկնօրինակը, ժամկետը երկարաձգված լիցենզիան, վերաձևակերպված լիցենզիան, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու լիցենզիան, ինչպես նաև դրանց մասին համապատասխան որոշումները.

4) սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված ժամկետում հայտատուի կողմից պետական տուրքը չվճարվելու դեպքում համապատասխան հայտը մերժվում է` պետական տուրքը չվճարելու հիմքով: Հայտը մերժելուց հետո լիցենզավորող մարմնի որոշումը չեղյալ է ճանաչվում:

(6.1-ին կետը լրաց. 06.03.14 N 242-Ն)

7. Հայտին կից պետք է ներկայացվեն`

ա) (ենթակետն ուժը կորցրել է 28.04.11 N 636-Ն)

բ) օգտագործվելիք փոխադրամիջոցների մանրամասն նկարագրությունը.

գ) (ենթակետն ուժը կորցրել է 23.07.15 N 831-Ն)

դ) (ենթակետն ուժը կորցրել է 29.05.09 N 602-Ն)

ե) պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը` նախօրոք վճարված լինելու դեպքում (ներկայացվում է հայտատուի ցանկությամբ):

(7-րդ կետը փոփ. 29.05.09 N 602-Ն, 28.04.11 N 636-Ն, լրաց. 06.03.14 N 242-Ն, փոփ. 23.07.15 N 831-Ն) 

8. Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի փոխադրումը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 27-ի «Միջուկային և ռադիոակտիվ նյութերի անվտանգ փոխադրման կարգը հաստատելու մասին» N 931-Ն որոշման պահանջներին համապատասխան:

(8-րդ կետը փոփ. 18.03.11 N 249-Ն)

8.1. Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի փոխադրման լիցենզիա ստացած կազմակերպությունները ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի փոխադրման գործունեությամբ զբաղվելիս պետք է ունենան ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի փոխադրման հետ կապված որակավորմամբ ու ճառագայթային անվտանգության նորմերի, միջուկային և ռադիոակտիվ նյութերի փոխադրման հատուկ կանոնների, միջուկային և ռադիոակտիվ նյութերի անվտանգ փոխադրման կանոնների իմացությամբ, տվյալ բնագավառում առնվազն 3 տարվա (անընդմեջ) համապատասխան աշխատանքային ստաժի առկայությամբ, ինչպես նաև համապատասխան մասնագիտական պատրաստվածությամբ լիցենզավորված գործունեության իրականացումն ապահովող անձնակազմ: Ընդ որում, լիցենզավորված գործունեության իրականացումն սկսելուց հինգ աշխատանքային օր առաջ, իսկ անձնակազմի մասնագետների փոփոխության դեպքում` համապատասխան փոփոխությունից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում լիցենզավորված կազմակերպությունը պարտավոր է լիցենզավորված գործունեության իրականացումն ապահովող մասնագետների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի (անհատական իրավական ակտերի) և նրանց մասնագիտական որակավորումը հաստատող փաստաթղթերի պատճենները ներկայացնել կարգավորող մարմին:

(8.1-ին կետը լրաց. 23.07.15 N 831-Ն) 

 

III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

 

9. Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի փոխադրման լիցենզիան տրվում է սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում:

(9-րդ կետը փոփ. 18.03.11 N 249-Ն, խմբ. 06.03.14 N 242-Ն)

9.1. Լիցենզիա ստանալու մասին հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերի թերի լինելու դեպքում լիցենզավորող մարմինը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է հայտատուին 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները:

(9.1-ին կետը լրաց. 06.03.14 N 242-Ն)

10. Ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի փոխադրման լիցենզիա ստանալու մասին հայտի քննարկման ժամանակ դիտարկվում են`

ա) հայտի և դրան կից փաստաթղթերի համապատասխանությունը սույն կարգի և այլ օրենսդրական ակտերի պահանջներին.

բ) հայտատուի իրավունքը` զբաղվելու հայտավորված գործունեության տեսակով.

գ) փոխադրամիջոցների համապատասխանությունը ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի փոխադրման անվտանգության նորմերի ու կանոնների պահանջներին.

դ) (ենթակետն ուժը կորցրել է 23.07.15 N 831-Ն)

(10-րդ կետը փոփ. 18.03.11 N 249-Ն, 23.07.15 N 831-Ն)

11. Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի փոխադրման լիցենզիա ստանալու մասին հայտի քննարկման ժամանակ, ներկայացված տվյալների ճշտման կամ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով, կարգավորող մարմինն իրավասու է անցկացնելու փոխադրամիջոցների և փոխադրումների իրականացման ապահովման համար նախատեսված շենքերի ու միջոցների տեսչական ստուգում:

(11-րդ կետը փոփ. 18.03.11 N 249-Ն)

12. Կարգավորող մարմինը քննարկման արդյունքների հիման վրա ընդունում է որոշում լիցենզիա տալու կամ հայտը մերժելու մասին:

13. Լիցենզիա ստանալու մասին հայտի մերժման հիմքերն են`

ա) ներկայացված փաստաթղթերի թերի, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված լինելը.

բ) սույն կարգի և այլ օրենսդրական ակտերի պահանջներին ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանությունը.

գ) իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի փոխադրման հետ կապված գործունեությամբ.

դ) (ենթակետն ուժը կորցրել է 23.07.15 N 831-Ն)

(13-րդ կետը փոփ. 18.03.11 N 249-Ն, 23.07.15 N 831-Ն)

14. Ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի փոխադրման լիցենզիան կարգավորող մարմնի կողմից տրվում է անժամկետ` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:

(14-րդ կետը փոփ. 18.03.11 N 249-Ն)

15. (կետն ուժը կորցրել է 23.07.15 N 831-Ն)

16. Ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի փոխադրման լիցենզիան վերաձևակերպվում, գործողությունը կասեցվում է, դադարեցվում, ինչպես նաև լիցենզիայի հետ կապված մյուս հարաբերությունները կարգավորվում են՝ համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:

(16-րդ կետը փոփ. 18.03.11 N 249-Ն, լրաց. 06.03.14 N 242-Ն)

 

IV. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

17. Ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի փոխադրման լիցենզիայի պայմանների և պահանջների կատարումն օրենքով սահմանված կարգով վերահսկվում է կարգավորող մարմնի կողմից:

(17-րդ կետը փոփ. 18.03.11 N 249-Ն) 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Ձև

 

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

Հ Ա Յ Տ _ _ _ _

 

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՍԱՐՔԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 18.03.11 N 249-Ն)

 

1. Հայտատուն _____________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը)

2. Հայտատուի գործունեության իրականացման վայրը

3. Հայտատուի գտնվելու վայրը

4. Իրավաբանական անձի պետական գրանցման համարը

□□□□□□□□□□

5. Փոխադրամիջոցները`

5.1.

ա) տեսակը _______________________________________________________

բ) տիպը _____________

գ) քանակը _____________

5.2.

ա) տեսակը _______________________________________________________

բ) տիպը _____________

գ) քանակը _____________

Լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը

□□□□□□□□□□□□□□□□□□□

(Լրացվում է պետական տուրքը նախապես վճարված լինելու դեպքում, հայտատուի ցանկությամբ):

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ

_________________________

_________________________________________________________________________

(Հայտատուի ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)

_____ __________ 20 թ.

 

(ձևը լրաց. 16.11.06 N 1664-Ն, փոփ. 29.05.09 N 602-Ն, 17.02.11 N 140-Ն, 18.03.11 N 249-Ն, լրաց.  27.12.12 N 1677-Ն, 06.03.14 N 242-Ն, խմբ. 23.07.15 N 831-Ն, փոփ. 07.07.16 N 698-Ն)

(հավելվածը լրաց. 16.11.06 N 1664-Ն, փոփ. 29.05.09 N 602-Ն, 17.02.11 N 140-Ն, 18.03.11 N 249-Ն, 28.04.11 N 636-Ն, լրաց.  27.12.12 N 1677-Ն, լրաց., խմբ. 06.03.14 N 242-Ն, խմբ., փոփ., լրաց. 23.07.15 N 831-Ն, փոփ. 07.07.16 N 698-Ն)

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2004 թվականի
դեկտեմբերի 9-ի N 1791-Ն որոշման

Ձև

Ներմուծեք նկարագրությունը_951

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ


Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա Յ Ի  N  Ճ Ա Փ _ _ _ _

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՍԱՐՔԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ
(վերնագիրը փոփ. 18.03.11 N 249-Ն, 23.07.15 N 831-Ն)

Տրված` ___ ____________ 200  թ.

Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը ______________________________
________________________________________________________________
________________________________________________________________
Գործունեության իրականացման վայրը _______________________________________
________________________________________________________________

Լիցենզիան տրվում է

Կոմիտեի նախագահ

_______________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)

Կ.Տ.

(հավելվածը փոփ. 25.10.07 N 1267-Ն, 29.05.09 N 602-Ն, 18.03.11 N 249-Ն, 23.07.15 N 831-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան