ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
23 ապրիլի 2015 թվականի |
թիվ 30 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ` «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԿԵՏԵՐԻ ՄԻՋԵՎ ԲԵՌՆԵՐԻ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՓՈՒԼԱՅԻՆ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ` 2016-ԻՑ ՄԻՆՉԵՎ 2025 ԹՎԱԿԱՆՆ ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի` «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից մեկի տարածքում գրանցված փոխադրողների կողմից Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետության տարածքում գտնվող կետերի միջև բեռների ավտոմոբիլային փոխադրումների իրականացման փուլային ազատականացման` 2016-ից մինչև 2025 թվականն ընկած ժամանակահատվածի համար նախատեսված ծրագրի մասին» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը։
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`
Հայաստանի |
Բելառուսի |
Ղազախստանի |
Ռուսաստանի |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Բ. Սագինտաև |
Ի. Շուվալով |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԿԵՏԵՐԻ ՄԻՋԵՎ ԲԵՌՆԵՐԻ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՓՈՒԼԱՅԻՆ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ` 2016-ԻՑ ՄԻՆՉԵՎ 2025 ԹՎԱԿԱՆՆ ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
«Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության մասին» արձանագրության II բաժնի 6-րդ կետին համապատասխան` («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 24 հավելված) Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող` Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից մեկի տարածքում գրանցված փոխադրողների կողմից Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետության տարածքում գտնվող կետերի միջև բեռների ավտոմոբիլային փոխադրումների իրականացման փուլային ազատականացման` 2016-ից մինչև 2025 թվականն ընկած ժամանակահատվածի համար նախատեսված ծրագիրը ։
2. Եվրասիական տնտեսական միության կառավարություններին` ապահովել անդամ պետությունների կողմից 2016 թվականի հունվարի 1-ից սույն Որոշմամբ հաստատված ծրագրի իրագործման համար անհրաժեշտ միջոցառումների անցկացումը։
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին` ապահովել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից սույն Որոշմամբ հաստատված ծրագրի կատարման նկատմամբ դիտանցումը և տեղեկացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդին բեռների կաբոտաժային ավտոմոբիլային փոխադրումների ազատականացման փուլերից յուրաքանչյուրի իրագործման արդյունքների վերաբերյալ։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`
Հայաստանի |
Բելառուսի |
Ղազախստանի |
Ռուսաստանի |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
ԾՐԱԳԻՐ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԿԵՏԵՐԻ ՄԻՋԵՎ ԲԵՌՆԵՐԻ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՓՈՒԼԱՅԻՆ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ` 2016-ԻՑ ՄԻՆՉԵՎ 2025 ԹՎԱԿԱՆՆ ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ