Գլխավոր տեղեկություն
Համար
N 387-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.04.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.04.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.04.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.04.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 ապրիլի 2016 թվականի N 387-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1550-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Սալսա Դիվելոփմենթ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնելու և ընկերությունը 2013 և 2014 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով հաշվարկված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցման ենթակա շահութաբաժինների վճարումից ազատելու մասին» N 1550-Ա որոշման 1-ին կետում «մեծացնելով տեղաբաշխված բաժնետոմսերի անվանական արժեքը» բառերը փոխարինել «լրացուցիչ հասարակ (սովորական) բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. ապրիլի 20

Երևան