Գլխավոր տեղեկություն
Համար
N 263-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.04.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
05.04.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.04.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.04.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 ապրիլի 2016 թվականի N 263-Ա

 

ԳՐԻԳՈՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՂ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով`

Մինչև քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակելը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ (ծածկագիր` 68-1.2-1) Գրիգոր Ցոլակի Թադևոսյանին 2016 թվականի ապրիլի 5-ից, մինչև 6 ամիս ժամկետով, նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին փոխարինող:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. ապրիլի 5

Երևան