ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 մայիսի 2015 թվականի |
թիվ 34 |
քաղ. Աստանա |
«ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 41–րդ հոդվածի իրագործման նպատակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ «Արտահանումը զարգացնելուն ուղղված միջոցների մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստում՝ քննարկման ննարկ։
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից |
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Բ. Սագինտաև |
Ի. Շուվալով |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » -ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 41–րդ հոդվածի իրագործման նպատակով Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին (այսուհետ համապատասխանաբար՝ անդամ պետություններ, Միություն)` կոոպերատիվ հիմունքներով արտադրված արտադրանքի արտահանմանն ուղղված ապահովագրական աջակցությունը զարգացնելու նպատակով արտահանման վարկային ազգային գործակալությունների հետ համատեղ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, այդ թվում՝
արտահանման վարկային ազգային գործակալությունների գործունեությունը համակարգելու ուղղությամբ.
արտահանման վարկային ազգային գործակալությունների միջև արտահանման ռիսկերի ապահովագրությունը և վերաապահովագրությունը զարգացնելու ուղղությամբ.
անդամ պետությունների ազգային (կենտրոնական) բանկերի հետ փոխգործակցությամբ` ապրանքների, աշխատանքների, ծառայությունների արտահանմանն ուղղված պետական աջակցության միջոցները կատարելագործելու հարցը` ներառյալ ապրանքների, աշխատանքների, ծառայությունների արտահանում իրականացնող կազմակերպությունների վարկավորումն իրականացնելու համար բարենպաստ պայմաններ ստեղծելու հարցերը մշակելու ուղղությամբ, այդ թվում՝ վարկավորման նպատակով արտահանման վարկային ազգային գործակալությունների այն պոլիսների ապահովման փոխադարձ ճանաչման մասով, որոնց միջոցով տրամադրվում է պետական աջակցությունը (արտահանման վարկային ազգային գործակալությանը բյուջետային փոխատվություններ տրամադրելու համար պետական բյուջեում նախատեսված միջոցներ և (կամ) արտահանման վարկային ազգային գործակալության պարտավորությունների մասով պետական երաշխիք կամ աջակցության այլ ձևեր)՝ միջազգային վարկանիշային գործակալությունների կողմից տրված վարկանիշների առկայությունից ու մակարդակից անկախ և ապրանքների, աշխատանքների, ծառայությունների արտահանում իրականացնող կազմակերպություններին վարկավորելիս ռիսկերի իրական նվազեցման հիման վրա:
2. Անդամ պետությունների կառավարություններին՝ արտահանման վարկավորումը զարգացնելու նպատակով անդամ պետությունների զարգացման բանկերի հետ համատեղ ձեռնարկել կոոպերատիվ հիմունքներով արտադրված արտադրանքի արտահանման վարկային աջակցությունն ապահովող միջոցներ, այդ թվում՝
ա) անդամ պետությունների զարգացման բանկերի խորհրդատվական մարմնի (խորհրդի) ստեղծում՝ անդամ պետությունների իրավասու պետական մարմինների ներգրավմամբ.
բ) անդամ պետություններում կոոպերատիվ հիմունքներով արտադրված արտադրանքի արտահանման աջակցության ֆինանսավորման հաշվառում՝ գոյություն ունեցող ծրագրերի շրջանակներում.
գ) անդամ պետություններում կոոպերատիվ հիմունքներով արտադրված արտադրանքի արտահանմանը համատեղ աջակցելու նպատակով անդամ պետությունների զարգացման բանկերի միջև վարկավորում իրականացնելու ակտիվացում.
դ) անդամ պետություններում կոոպերատիվ հիմունքներով արտադրված արտադրանքի արտահանումը վարկավորելու աջակցության մեխանիզմների զարգացում:
3. Անդամ պետությունների կառավարություններին՝ արտահանման լիզինգային աջակցությունը զարգացնելու նպատակով անդամ պետությունների զարգացման բանկերի հետ համատեղ նախապատրաստել առաջարկություններ, որոնք ապահովում են՝
ա) լիզինգային գործարքների ֆինանսավորման և դրանց հետ կապված արժութային ռիսկերի նվազեցման գործիքների հաշվառումը՝ գոյություն ունեցող ծրագրերի շրջանակներում.
բ) անդամ պետությունների լիզինգային ընկերությունների մասնակցությունն անդամ պետությունների զարգացման բանկերի՝ արտահանման աջակցության ծրագրերում:
4. Ցուցահանդես-տոնավաճառային ու էքսպոզիցիոն գործունեությունը զարգացնելու, գովազդային և իմիջի բարձրացմանն ուղղված միջոցառումներ անցկացնելու նպատակով՝
ա) հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի (այսուհետ՝ Հանձնաժողով)՝ անդամ պետություններում հերթականությամբ «Եվրասիական շաբաթ» ամենամյա ֆորումն անցկացնելու նախաձեռնությանը՝ ներգրավելով անդամ պետություններից, Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետություններից և այլ շահագրգիռ պետություններից ցուցադրողների, ինչպես նաև նշված ֆորումը 2016 թվականին Ռուսաստանի Դաշնությունում, 2017 թվականին Ղազախստանի Հանրապետությունում («ԷԿՍՊՈ-2017» հարթակում) անցկացնելու մասին առաջարկին.
բ) անդամ պետությունների կառավարություններին և Հանձնաժողովին՝ անդամ պետությունների տարածքներում կոոպերատիվ հիմունքներով արտադրված ապրանքների արտահանման համատեղ առաջխաղացման նպատակով, 2016 թվականից սկսած՝ մինչև դեկտեմբերի 1-ը, ապահովել հաջորդ օրացուցային տարվա համար անդամ պետությունների ցուցահանդես-տոնավաճառային միջոցառումների համատեղ ծրագրի (նշելով անդամ պետությունների գործադիր իշխանության լիազոր մարմինները) և նշված միջոցառումների պլան–ժամանակացույցի նախապատրաստումը:
5. Անդամ պետությունների կառավարություններին և Հանձնաժողովին՝ Միության մաքսային տարածքից ապրանքներ արտահանելիս վարչական ընթացակարգերը պարզեցնելու նպատակով նախատեսել Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի նախագծում համապատասխան դրույթների ներառումը:
6. Անդամ պետությունների կառավարություններին և Հանձնաժողովին՝ ձևավորել անդամ պետությունների՝ երկրի և ճյուղային արտահանման առաջնահերթություններ, այդ թվում՝ հաշվի առնելով երրորդ երկրների հետ առանձնաշնորհային առևտրային համաձայնագրեր կնքելու պլանները:
7. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից |
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |