Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 261-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (25.04.2016-11.08.2018)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.10.22/36(310) Հոդ.310
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
26.08.2008
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.09.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.04.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

6 հոկտեմբերի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 05008294

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

26 օգոստոսի 2008 թ.

թիվ 261-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՎԱՆԴՆԵՐԻ ԵՎ ԱՎԱՆԴԱՏՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԱՐՄԱՆ, ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 07.04.09 թիվ 80-Ն)

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասը և «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Բանկերի կողմից ավանդների և ավանդատուների վերաբերյալ տեղեկատվական էլեկտրոնային համակարգի վարման և տվյալների պահպանման վերաբերյալ կարգը»՝ համաձայն Հավելված 1-ի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի ապրիլի 30-ից:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ 

Ա. Ջավադյան

 

2008 թ. սեպտեմբերի 3

Երևան

                                                      

 

Հավելված 1

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2008 թվականի օգոստոսի 26-ի

թիվ 261-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

Բանկերի կողմից ավանդների ԵՎ ավանդատուների վերաբերյալ տեղեկատվական էլեկտրոնային համակարգի վարման, տվյալների պահպանման, երաշխավորված ավանդների հատուցման ենթակա գումարների հաշվարկման ԵՎ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տրամադրման վերաբերյալ

(վերնագիրը խմբ. 07.04.09 թիվ 80-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ 1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Սույն կարգով սահմանվում են «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ Օրենք) ամրագրված՝ բանկերի կողմից ավանդների և ավանդատուների վերաբերյալ տեղեկատվական էլեկտրոնային համակարգի վարման, տվյալների պահպանման, երաշխավորված ավանդների հատուցման ենթակա գումարների հաշվարկման և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տրամադրման կարգն ու պայմանները:

(1.1-ին կետը փոփ. 07.04.09 թիվ 80-Ն)

1.2. Սույն կարգում օգտագործվող սահմանումները համապատասխանում են «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի սահմանումներին:

1.3 Սույն կարգի իմաստով խնդրահարույց պարտավորություն է համարվում հաշվետու ամսվա վերջին աշխատանքային օրվա դրությամբ ավանդատուի` բանկի նկատմամբ ունեցած այն պարտավորությունը, որի հիմնական գումարի (կամ դրա մի մասի) մարումը կամ տոկոսների վճարումն ուշացել է պայմանագրում նշված ժամկետից 90 օրից ավելի:

(1.3-րդ կետը լրաց. 04.03.16 թիվ 35-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ 2

 

Բանկերի կողմից ավանդների և ավանդատուների վերաբերյալ տեղեկատվական էլեկտրոնային համակարգի ձևավորումը, վարումը, տվյալների պահպանումը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տրամադրումը

(վերնագիրը խմբ. 07.04.09 թիվ 80-Ն)

 

2.1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը (բացառությամբ՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ստեղծված նրանց մասնաճյուղերի), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը (այսուհետ՝ բանկ) ձևավորում են ավանդների և ավանդատուների վերաբերյալ տեղեկատվական էլեկտրոնային համակարգ, որը հնարավորություն կտա ստեղծել ֆիզիկական անձ, այդ թվում` անհատ ձեռնարկատեր ավանդատուների (այսուհետ՝ ավանդատու) վերաբերյալ տվյալների բազա:

2.2. Ավանդների և ավանդատուների վերաբերյալ տեղեկատվական էլեկտրոնային համակարգը ծրագրային ապահովվածություն ունեցող տեղեկատվական համակարգ է, որը հնարավորություն է տալիս իրականացնել ավանդների և ավանդատուների վերաբերյալ տեղեկատվության մուտքագրում, առկա տեղեկատվության փոփոխում և ցանկացած պահի դրությամբ ավանդների ու ավանդատուների վերաբերյալ տեղեկատվության արտահանում:

2.3. Բանկերն ավանդների և ավանդատուների վերաբերյալ տեղեկատվական էլեկտրոնային համակարգը վարում և տվյալները պահպանում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) խորհրդի 2013 թվականի հուլիսի 9-ի թիվ 173-Ն որոշմամբ հաստատված «Տեղեկատվական անվտանգության ապահովման նվազագույն պահանջների սահմանման վերաբերյալ» կարգին (այսուհետ` Տեղեկատվական անվտանգության ապահովման նվազագույն պահանջներ) համապատասխան:

(2.3-րդ կետը խմբ. 15.12.15 թիվ 265-Ն)

2.4. Ի լրումն «Տեղեկատվական անվտանգության ապահովման նվազագույն պահանջների՝ բանկը պարտավոր է.

ա) ավանդների և ավանդատուների վերաբերյալ ծածկագրված տվյալների բազան պահպանել երկու տարբեր համակարգիչներում, ընդ որում, դրանցից մեկը պետք է լինի ռեզերվային սերվեր,

բ) յուրաքանչյուր աշխատանքային օր իրականացնել ավանդների և ավանդատուների վերաբերյալ տվյալների բազայի պահուստային կրկնօրինակում և յուրաքանչյուր շաբաթվա վերջին աշխատանքային օրվա դրությամբ ավանդների և ավանդատուների վերաբերյալ ամբողջական տվյալների բազայի ծածկագրված կրկնօրինակը պահպանել արտաքին կրիչների վրա և ապահովել վերջիններիս պաշտպանվածությունը հրդեհներից ու այլ աղետներից, ինչպես նաև անձեռնմխելիությունը չարտոնված առնչություններից,

գ) սահմանել ավանդների և ավանդատուների վերաբերյալ տվյալների բազային մուտք ունենալու իրավասություններ ունեցող համապատասխան աշխատակիցների ցանկը՝ հաստատված գործադիր մարմնի կողմից, ինչպես նաև այդ իրավասությունների բովանդակությունը,

դ) ապահովել սույն կետի ա) - գ) ենթակետերում նշված բոլոր գործողությունների համապատասխան փաստաթղթավորումը:

(2.4-րդ կետը փոփ. 15.12.15 թիվ 265-Ն)

2.5. Ավանդների և ավանդատուների վերաբերյալ տվյալների բազայում բանկը արտացոլում է բանկի գլխամասի և բոլոր մասնաճյուղերի ավանդատուների վերաբերյալ միասնական տեղեկատվություն: Բանկը պատասխանատու է ավանդների և ավանդատուների վերաբերյալ տվյալների բազայում ներառված տեղեկությունների ճշտության համար:

2.6. Ավանդների և ավանդատուների վերաբերյալ տվյալների բազան ձևավորելու նպատակով բանկը ավանդատուի համար բանկային հաշվի բացման, ավանդային պայմանագրի կնքման կամ ավանդատուի հանդեպ այլ պարտավորությունների ծագման ժամանակ ստանում է ավանդատուի և ավանդատուի անձը հաստատող փաստաթղթի տեսակի և ռեկվիզիտների վերաբերյալ սույն կարգի աղյուսակ 1-ով սահմանված տեղեկատվությունը: Իսկ գործող ավանդների համար բանկը հնարավորության դեպքում թարմացնում է սույն կարգի աղյուսակ 1-ով պահանջվող տեղեկատվությունը:

2.6.1. Բանկերը յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրվա դրությամբ բանկի ավանդների և ավանդատուների վերաբերյալ ամբողջական տվյալների բազան Կենտրոնական բանկ են ներկայացնում մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա հինգերորդ աշխատանքային օրը: Ավանդների և ավանդատուների վերաբերյալ ամբողջական տվյալների բազան Կենտրոնական բանկ ներկայացնելու առաջին հաշվետու ամիս է համարվում 2009 թվականի մայիս ամիսը:

(2.6.1-ին կետը լրաց. 07.04.09 թիվ 80-Ն)

2.7. Բանկը պարտավոր է Կենտրոնական բանկի առաջին իսկ պահանջով մինչև պահանջը ստանալու հաջորդ աշխատանքային օրվա ժամը 1800 -ն ներկայացնել ավանդների և ավանդատուների վերաբերյալ ամբողջական տվյալների բազան` պահանջը ստանալու նախորդ աշխատանքային օրվա վերջի դրությամբ:

2.8. Ավանդների և ավանդատուների վերաբերյալ ծածկագրված տվյալների բազան Կենտրոնական բանկ է ներկայացվում արտաքին կրիչներով՝ ուղեկցող նամակով և «Բանկային գաղտնիք» մակագրությամբ՝ ապահովելով տեղեկատվության գաղտնիությունը, անվտանգությունը և հուսալիությունը: Սույն կետով նախատեսված կրիչները Կենտրոնական բանկ են ներկայացվում զմռսված և կնքված փաթեթով: Ներկայացված փաթեթների վրա կատարվում է նշագրում՝ նշելով ներկայացրած բանկի անվանումը և այն ամիսը/տարեթիվը, որին վերաբերող տվյալներն արտացոլված են փաթեթում ընդգրկված կրիչներում: Փաթեթի վրա պետք է առկա լինի ներկայացնող բանկի կնիքը: Նշված փաթեթը Կենտրոնական բանկում կարող է բացվել միայն Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ:

(2.8-րդ կետը խմբ. 07.04.09 թիվ 80-Ն)

2.9. Տվյալները Կենտրոնական բանկ են ներկայացվում XML ֆորմատով: Այլ կերպ ներկայացված տեղեկատվությունը համարվում է չընդունված: XML ֆայլերը արխիվացվում են «rar» արխիվատորով: XML ֆայլերի ծածկագրման միջոց է «Արաքս-ԿԲ» համալիրը: Մինչև 2009 թվականի մայիսի 15-ը բանկերը Կենտրոնական բանկ են ներկայացնում XML ֆայլերի ապածածկագրման բանալիները՝ զմռսված և կնքված փաթեթով՝ ապահովելով տեղեկատվության գաղտնիությունը, անվտանգությունը և հուսալիությունը: Կենտրոնական բանկը պարբերաբար բանկերից կարող է պահանջել ներկայացնել սույն կետում նշված ապածածկագրման բանալիների թարմացված տարբերակները: XML-ի սխեմաները բանկերին տրամադրվում են Կենտրոնական բանկի կողմից:

(2.9-րդ կետը լրաց. 07.04.09 թիվ 80-Ն)

2.10. Կենտրոնական բանկ ներկայացված և բանկում պահվող ավանդների և ավանդատուների վերաբերյալ տվյալների համապատասխանության ստուգման նպատակով Կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության վարչության աշխատակիցները բանկերում վերստուգումների իրականացման ժամանակ բանկի իրավասու աշխատակիցների ներկայությամբ կարող են բացել սույն Կարգի 2.8 կետով սահմանված կարգով Կենտրոնական բանկ ներկայացված զմռսված և կնքված փաթեթները և դրանցում պարունակվող տեղեկատվությունը համեմատել բանկում ձևավորված տվյալների բազայում ներառված տեղեկատվության հետ: Ստուգման արդյունքում տվյալների համապատասխանության դեպքում տվյալ բանկի կողմից Կենտրոնական բանկ ներկայացված բոլոր փաթեթները, բացի վերջին ներկայացվածից կարող են վերադարձվել բանկին:

(2.10-րդ կետը լրաց. 07.04.09 թիվ 80-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ 3

 

ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՏԵՂԾՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

3.1. Բանկերի կողմից ստեղծվող և վարվող ավանդների ու ավանդատուների վերաբերյալ տվյալների բազան ներառում է սույն կարգի աղյուսակ 1-ով սահմանված տեղեկությունները:

Աղյուսակ 1

 

1. Հաշվետու բանկ

 

Դաշտի անվանումը

Նկարագրությունը

Բնութագիրը

Բանկի կոդը

Լրացվում է բանկի հնգանիշ կոդը

պարտադիր

Ամսաթիվ

Լրացվում է հաշվետու օրվա ամսաթիվը (օրը (01-ից մինչև 31), ամիսը (01-ից մինչև 12) և տարին (1900-ից մինչև 9999))

պարտադիր

 

2. Ավանդատուի տվյալներ

2.1. Ավանդատու1

 

Դաշտի անվանումը

Նկարագրությունը

Բնութագիրը

Ավանդատուի նույնացուցիչ

Լրացվում է ավանդատուի ունիկալ նույնացուցիչը (որը կարող է լինել նաև ավանդատուի հերթական համարը ավանդատուների ցուցակում)

պարտադիր

Ազգանուն

Ըստ անձը հաստատող փաստաթղթի տվյալների

պարտադիր

Անուն

Ըստ անձը հաստատող փաստաթղթի տվյալների

պարտադիր

Հայրանուն

Ըստ անձը հաստատող փաստաթղթի տվյալների

օժանդակ2

Ծննդյան ամսաթիվ

Լրացվում է ավանդատուի ծննդյան օրը (01-ից մինչև 31), ամիսը (01-ից մինչև 12) և տարին (1900-ից մինչև 9999)

օժանդակ

Սեռ

Լրացվում է ավանդատուի սեռը

պարտադիր

Քաղաքացիություն

Լրացվում է ավանդատուի քաղաքացիությունը (Հայաստանի Հանրապետության քաղաքացի, փախստական, քաղաքացիություն չունեցող անձ, օտարերկրյա քաղաքացի)

օժանդակ

ՀՎՀՀ

Լրացվում է անհատ ձեռնարկատեր հանդիսացող ավանդատուների հարկ վճարողի հաշվառման համարը, իսկ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց համար չի լրացվում

 օժանդակ

Սոցիալական ապահովության քարտ

Լրացվում է ավանդատուի սոցիալական ապահովության քարտի համարը, որը ենթակա է պարտադիր լրացման նոր բացվող բոլոր բանկային հաշիվների համար

օժանդակ

2.2. Անձը հաստատող փաստաթուղթ

Դաշտի անվանումը

Նկարագրությունը

Բնութագիրը

Տեսակը

Լրացվում է ավանդատուի անձը հաստատող փաստաթղթի տեսակը, որը ընդգրկված է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 767 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում անձը (ինքնությունը) հաստատող փաստաթղթերի ցանկում3: Եթե ավանդատուն բանկում ունի մի քանի ավանդ, որոնք ներդրվել են տարբեր անձը հաստատող փաստաթղթերով, ապա բանկը հաճախորդին նույնականացնելու դեպքում պետք է լրացնի բանկ ներկայացված ավանդատուի բոլոր անձը հաստատող փաստաթղթերի` սույն աղյուսակով պահանջվող ռեկվիզիտները:

օժանդակ

Համարը

Լրացվում է ավանդատուի անձը հաստատող համապատասխան փաստաթղթի համարը (սերիան), բացառությամբ այն դեպքերի, երբ գործարքի իրականացման ժամանակ հաճախորդի անձը հաստատող փաստաթուղթը չի պահանջվում

պարտադիր

Տրման ամսաթիվը

Լրացվում է ավանդատուի անձը հաստատող համապատասխան փաստաթղթի տրման ամսաթիվը (օրը (01-ից մինչև 31), ամիսը (01-ից մինչև 12) և տարին (1900-ից մինչև 9999))

օժանդակ

Ում կողմից

Լրացվում է ավանդատուի անձը հաստատող համապատասխան փաստաթուղթը տվող մարմնի կոդը կամ անվանումը

օժանդակ

Վավերականության ժամկետ

Լրացվում է ավանդատուի անձը հաստատող համապատասխան փաստաթղթի վավերականության ժամկետը (օրը (01-ից մինչև 31), ամիսը (01-ից մինչև 12) և տարին (1900-ից մինչև 9999))

օժանդակ

2.3. Հաշվառման հասցե

 

Դաշտի անվանումը Նկարագրությունը Բնութագիրը

Երկիր

Լրացվում է ավանդատուի հաշվառման (գրանցման) երկրի լատինատառ կոդը3 

օժանդակ

Բնակավայր

Լրացվում է ավանդատուի հաշվառման (գրանցման) բնակավայրի կոդը3  (եթե հաշվառման վայրը Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս է, չի լրացվում)

օժանդակ

Հասցե

Լրացվում է ավանդատուի հաշվառման (գրանցման) հասցեն (մասնավորապես փողոց/թաղամաս, շենք/տուն, բնակարան)

օժանդակ

 

2.4. Հետադարձ կապի հասցե, հեռախոսահամար

 

Դաշտի անվանումը

Նկարագրությունը

Բնութագիրը

Երկիր

Լրացվում է ավանդատուի բնակության վայրի երկրի լատինատառ կոդը3 

օժանդակ

Բնակավայր

Լրացվում է ավանդատուի բնակության վայրի բնակավայրի կոդը3  (եթե բնակության վայրը Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս է, չի լրացվում)

օժանդակ

Հասցե

Լրացվում է ավանդատուի բնակության հասցեն (փողոց/թաղամաս, շենք/տուն, բնակարան)

օժանդակ

Հեռախոս

Լրացվում է (են) ավանդատուի հեռախոսահամարը (ները)

օժանդակ

e-mail

Լրացվում է (են) ավանդատուի էլեկտրոնային փոստի հասցեն (ները)

օժանդակ

 

3. Բանկի նկատմամբ ավանդատուի պահանջներ 4

 

Դաշտի անվանումը

Նկարագրությունը

Բնութագիրը

Բանկի մասնաճյուղի կոդը

Լրացվում է բանկի այն մասնաճյուղի հնգանիշ կոդը, որի նկատմամբ ձևավորվել է ավանդատուի՝ Օրենքի իմաստով ավանդ համարվող պահանջը (այսուհետ՝ պահանջ)

պարտադիր

Փաստաթղթի համար

Լրացվում է բանկի նկատմամբ ավանդատուի յուրաքանչյուր պահանջը հավաստող փաստաթղթի համարը

օժանդակ

Փաստաթղթի ամսաթիվ

Լրացվում է բանկի նկատմամբ ավանդատուի յուրաքանչյուր պահանջը հավաստող փաստաթղթի (պահանջի ծագման) ամսաթիվը (օրը (01-ից մինչև 31), ամիսը (01-ից մինչև 12) և տարին (1900-ից մինչև 9999))

օժանդակ

Հաշվեհամար

Լրացվում է ավանդատուի յուրաքանչյուր պահանջի համար բանկի կողմից տրված հաշվեհամարը

պարտադիր

Տեսակ

Լրացվում է ավանդատուի յուրաքանչյուր պահանջի անվանումը (ցպահանջ կամ ժամկետային ավանդ, ընթացիկ, հաշվարկային, խնայողական հաշիվ, անվանական պարտատոմս և այլ պահանջներ, որոնք համապատասխանում են Օրենքում տրված բանկային ավանդի սահմանմանը)3

պարտադիր

Ավանդի կարգավիճակը

Եթե ավանդը երաշխավորված է, ապա լրացվում է` «ER», եթե երաշխավորված չէ, ապա լրացվում է` «NER»

պարտադիր

Չերաշխավորված ավանդի պատճառը

Եթե ավանդը երաշխավորված է, ապա չի լրացվում, եթե երաշխավորված չէ, ապա լրացվում է պատճառը (ըստ Օրենքի հոդված 2-ի, 3-րդ մասի սահմանման)

օժանդակ

Արժույթ

Լրացվում է ավանդատուի յուրաքանչյուր պահանջի արժույթի ISO կոդը3

պարտադիր

Ավանդատուի մասնաբաժինը

Լրացվում է համատեղ ավանդների դեպքում՝ արտահայտելով տվյալ ավանդատուի մասնաբաժինը (տոկոսային արտահայտությամբ) ավանդի ընդհանուր գումարում

 օժանդակ

Սկզբնական գումար

Լրացվում է ավանդատուի յուրաքանչյուր պահանջի սկզբնական (մայր) գումարը` առանց դրա վրա հավելագրված տոկոսների (ավանդի մայր գումար, պարտատոմսի գնման գին և այլն): Համատեղ ավանդի դեպքում լրացվում է ավանդի ընդհանուր գումարը, այլ ոչ թե տվյալ ավանդատուի մասնաբաժինը

պարտադիր

Տոկոսադրույք

Լրացվում է ավանդատուի յուրաքանչյուր պահանջի նկատմամբ կիրառվող տարեկան տոկոսադրույքը

պարտադիր

Տոկոսագումար

Լրացվում է ավանդատուի յուրաքանչյուր պահանջի նկատմամբ հաշվետու օրվա դրությամբ հավելագրված և չվճարված տոկոսագումարը

պարտադիր

Մնացորդ

Լրացվում է ավանդատուի յուրաքանչյուր պահանջի մնացորդը հաշվետու օրվա դրությամբ

պարտադիր

Միացման ամսաթիվ

Լրացվում է բանկին` մեկ այլ բանկի միանալու դեպքում միացման պայմանագիրը օրենքով սահմանված կարգով Կենտրոնական բանկի կողմից հաստատվելու և գրանցվելու ամսաթիվը

օժանդակ

Միացող բանկի կոդը

Լրացվում է միացող բանկի հնգանիշ կոդը

օժանդակ

Մարման ամսաթիվ

Լրացվում է բանկերի միացման արդյունքում ձևավորված ժամկետային բանկային ավանդի պայմանագրի ժամկետի ավարտի ամսաթիվը

օժանդակ

 

4. Բանկի նկատմամբ ավանդատուի խնդրահարույց պարտավորություններ 5

 

Դաշտի անվանումը

Նկարագրությունը

Բնութագիրը

Բանկի մասնաճյուղի կոդը

Լրացվում է բանկի այն մասնաճյուղի հնգանիշ կոդը, որի նկատմամբ ձևավորվել է ավանդատուի խնդրահարույց պարտավորությունը

օժանդակ

Փաստաթղթի համար

Լրացվում է բանկի նկատմամբ ավանդատուի յուրաքանչյուր խնդրահարույց պարտավորությունը հավաստող փաստաթղթի համարը

օժանդակ

Փաստաթղթի ամսաթիվ

Լրացվում է բանկի նկատմամբ ավանդատուի յուրաքանչյուր խնդրահարույց պարտավորությունը հավաստող փաստաթղթի ամսաթիվը (օրը (01-ից մինչև 31), ամիսը (01-ից մինչև 12) և տարին (1900-ից մինչև 9999))

օժանդակ

Հաշվեհամար

Լրացվում է բանկի հանդեպ ավանդատուի յուրաքանչյուր խնդրահարույց պարտավորության համար բանկի կողմից տրված հաշվեհամարը

օժանդակ

Տեսակ

Լրացվում է բանկի հանդեպ ավանդատուի յուրաքանչյուր խնդրահարույց պարտավորության անվանումը (վարկ, բանկային հաշվի վարկավորում, այլ փոխառություններ, ֆակտորինգային, լիզինգային գործառնություններ, բանկի նկատմամբ ցանկացած հիմքով ծագած այլ խնդրահարույց պարտավորություններ)3 

օժանդակ

Արժույթ

Լրացվում է բանկի հանդեպ ավանդատուի յուրաքանչյուր խնդրահարույց պարտավորության արժույթի ISO կոդը3

օժանդակ

Սկզբնական գումար

Լրացվում է բանկի հանդեպ ավանդատուի յուրաքանչյուր խնդրահարույց պարտավորության մայր գումարը` առանց դրա վրա հավելագրված տոկոսների

օժանդակ

Տոկոսադրույք

Լրացվում է ավանդատուի յուրաքանչյուր խնդրահարույց պարտավորության նկատմամբ կիրառվող տարեկան տոկոսադրույքը

օժանդակ

Տոկոսագումար

Լրացվում է ավանդատուի յուրաքանչյուր խնդրահարույց պարտավորության նկատմամբ հաշվետու օրվա դրությամբ հավելագրված և չվճարված տոկոսագումարը

օժանդակ

Տույժ և տուգանք

Լրացվում է բանկի հանդեպ ավանդատուի յուրաքանչյուր խնդրահարույց պարտավորության նկատմամբ հաշվարկված տույժերի և տուգանքների մեծությունների հանրագումարը դրամական արտահայտությամբ

օժանդակ

Մնացորդ

Լրացվում է բանկի նկատմամբ ավանդատուի յուրաքանչյուր խնդրահարույց պարտավորության մնացորդը հաշվետու օրվա դրությամբ

օժանդակ

 

5. Երաշխավորված ավանդ

 

Ավանդատուին հատուցման ենթակա գումարի չափը,
այդ թվում՝

Լրացվում է տվյալ ավանդատուի երաշխավորված ավանդի չափը ՀՀ դրամով` հաշվարկված ըստ սույն կարգի հավելված 2-ի: Չի լրացվում այն ավանդների համար, որոնք երաշխավորված ավանդ չեն համարվում

օժանդակ

Տոկոսագումար

Լրացվում է հատուցման ենթակա գումարի և Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «բ» և «գ» ենթակետերով նախատեսված ավանդների գումարի դրական տարբերությունը: Բացասական տարբերության դեպքում չի լրացվում:

օժանդակ

 

 

6. Ամփոփ

 

Դաշտի անվանումը

Նկարագրությունը

Բնութագիրը

Ավանդատուների քանակ

Լրացվում է բանկի ավանդատուների ընդհանուր թիվը

պարտադիր

Ավանդների քանակ

Լրացվում է բանկի կողմից ներգրավված ավանդների ընդհանուր թիվը

պարտադիր

Ավանդների ընդհանուր գումարը, այդ թվում՝

Լրացվում է բանկի կողմից ներգրավված դրամային ավանդների և արտարժութային ավանդների հանրագումարը՝ դրամային արտահայտությամբ

պարտադիր

դրամային ավանդներ

Լրացվում է բանկի կողմից ներգրավված դրամային ավանդների հանրագումարը

պարտադիր

արտարժութային ավանդներ

Լրացվում է բանկի կողմից ներգրավված արտարժութային ավանդների հանրագումարը՝ դրամային արտահայտությամբ

պարտադիր

Երաշխավորված ավանդների չափը

Լրացվում է բանկի բոլոր երաշխավորված ավանդների ընդհանուր գումարը

պարտադիր

 

1 Հօգուտ երրորդ անձի ներդրված ավանդների դեպքում նշվում են ավանդը ներդնողի տվյալները` մինչև երրորդ անձի` ավանդը տնօրինելու իրավունքն ուժի մեջ մտնելու պահը, այնուհետև, որպես ավանդատու հանդես է գալիս երրորդ անձը, և ավանդատուի վերաբերյալ տեղեկատվության մեջ նշվում են վերջինիս տվյալները:

2  Աղյուսակ 1-ում օժանդակ լրացման համար նախատեսված դաշտերը ենթակա են պարտադիր լրացման համապատասխան տվյալները բանկին հասանելի լինելու դեպքում:

3  Բանկերը աղյուսակ 1-ում ներառված արժույթների ISO կոդերը, երկրների կոդերը, Հայաստանի Հանրապետության բնակավայրերի կոդերը և անձը հաստատող փաստաթղթի տեսակները, բանկի նկատմամբ ավանդատուի պահանջները և խնդրահարույց պարտավորությունները լրացնում են ըստ սույն կարգի Հավելված 1-ով ներկայացված տեղեկագրերի:

4  Եթե միևնույն ավանդատուն տվյալ բանկի նկատմամբ ունի մեկից ավելի պահանջներ, ապա աղյուսակ 1-ի 3-րդ մասով պահանջվող տեղեկատվությունը լրացվում է յուրաքանչյուր պահանջի համար:

5  Եթե միևնույն ավանդատուն տվյալ բանկի նկատմամբ ունի մեկից ավելի խնդրահարույց պարտավորություններ, ապա աղյուսակ 1-ի 4-րդ մասով պահանջվող տեղեկատվությունը լրացվում է յուրաքանչյուր խնդրահարույց պարտավորության համար:
 

(3.1-ին կետը խմբ., փոփ. 07.04.09 թիվ 80-Ն, փոփ., լրաց. 04.03.16 թիվ 35-Ն)

3.2. Եթե ավանդային պայմանագրով նախատեսված է, որ տվյալ ավանդը բացի ավանդատուից տնօրինելու իրավունք ունի (ունեն) նաև այլ անձ (անձինք), ապա նրա (նրանց) համար ևս լրացվում են սույն կարգի աղյուսակ 1-ի 2-րդ մասով պահանջվող տվյալները:
 

Բանկերի կողմից ավանդների ԵՎ ավանդատուների վերաբերյալ տեղեկատվական էլեկտրոնային համակարգի վարման ԵՎ տվյալների պահպանման վերաբերյալ կարգի

 

Հավելված 1

 

Անձը հաստատող փաստաթղթի տեսակը

 

Փաստաթղթի կոդը

Անձը հաստատող փաստաթղթի անվանումը

AND

Անձնագիր

ZIG

Զինվորական գրքույկ

NGN

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության մարմինների կողմից ժամանակավորապես տրվող անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ

CVK

Ծննդյան վկայական (մինչև 16 տարեկան անձանց համար)

PVK

Փախստականի վկայական

PCP

Փախստականի ճամփորդական փաստաթուղթ

OTA

Օտարերկրյա պետության անձնագիր

AHP

Անձը (ինքնությունը) հաստատող միջազգայնորեն ճանաչված փաստաթուղթ

HHA

Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր

KVK

Կացության վկայական

 

Արժույթների ISO կոդերը

 

ISO-ի կոդը

ԱՐՏԱՐԺՈՒՅԹ

AMD

Հայկական դրամ

USD

ԱՄՆ դոլար

EUR

ԵՎՐՈ

RUB

Ռուսաստանյան ռուբլի

GBP

Անգլիական ֆունտ ստեռլինգ

AUD

Ավստրալիական դոլար

ARP

Արգենտինական պեսո

DKK

Դանիական կրոն

EGP

Եգիպտական ֆունտ

TLY

Թուրքական լիրա

IRR

Իրանական ռիալ

ILS

Իսրայելական շեքել

PLZ

Լեհական զլոտի

LBP

Լիբանանյան ֆունտ

CAD

Կանադական դոլար

INR

Հնդկական ռուփի

HUF

Հունգարական ֆորինտ

JPY

Ճապոնական իեն

NOK

Նորվեգական կրոն

SEK

Շվեդական կրոն

CHF

Շվեյցարական ֆրանկ

CZK

Չեխական կրոնա

CNY

Չինական յուան

SGD

Սինգապուրյան դոլար

SKK

Սլովակյան կրոնա

KRW

Հարավկորեական վոն

BRC

Բրազիլական ռեալ

MXN

Մեքսիկական պեսո

SAR

Սաուդ. Արաբական ռիալ

SYP

Սիրիական ֆունտ

AED

ՄԱԷ դիրխամ

KWD

Քուվեյթյան դինար

BGL

Բուլղարական լեվ

RON

Ռումինական լեյ

ISK

Իսլանդական կրոն

EEK

Էստոնական կրոն

LVL

Լատվիական լատ

LTL

Լիտվական լիտ

KGS

Ղրղըզական սոմ

KZT

Ղազախական տենգե

MDL

Մոլդովական լեյ

UAH

Ուկրաինական գրիվնյա

UZS

Ուզբեկական սում

BYR

Բելառուսական ռուբլի

TJS

Տաջիկական սոմոնի

TMM

Թուրքմենական մանաթ

GEL

Վրացական լարի

HKD

Հոնգկոնգի դոլար

OTH

Այլ

 

Պահանջի տեսակը

 

Կոդը

Պահանջը

JDE

Ժամկետային ավանդ

CPA

Ցպահանջ ավանդ

ANA

Անչափահասի անունով ներդրված ավանդ

HAH

Հաշվարկային հաշիվ

YHA

Ընթացիկ հաշիվ

JHA

Ժամկետային հաշիվ

XHA

Խնայողական հաշիվ

THA

Տարանցիկ հաշիվ

AHA

Այլ հաշիվ

AVC

Ավանդային սերտիֆիկատներ

ATA

Առանց տոկոսի անվանական արժեթղթեր

TAA

Տոկոսային անվանական արժեթղթեր

AAA

Այլ անվանական (ոչ բաժնեմասային) արժեթղթեր

DPP

Դրամական փոխանցումների դիմաց պարտավորություններ

CMP

Ժամկետը լրացած, բայց չմարված ներգրավված միջոցների դիմաց պարտավորություններ

PXR

Փոխառություններ

KRP

Կրեդիտորական պարտք

APA

Ավանդատուի հանդեպ այլ պարտավորություններ

 

խնդրահարույց Պարտավորության տեսակը

 

Կոդը

Խնդրահարույց պարտավորությունը

SPV

Սպառողական վարկ

BIV

Բիզնես վարկ

AVV

Ավտոմեքենայի վարկ

HPV

Հիպոթեքային վարկ

LBV

Լոմբարդային (ոսկու գրավադրմամբ) վարկ

USV

Ուսման վարկ

AVK

Այլ վարկ

PXT

Փոխառություն

DEP

Դեբիտորական պարտք

LIZ

Լիզինգ

FAC

Ֆակտորինգ

APA

Ավանդատուի նկատմամբ այլ պահանջներ

 

Պետությունների կոդերը

 

Պետության կոդը

Պետության անվանումը

NVL

Տվյալը բացակայում է

ALB

Ալբանիա

DZA

Ալժիր

USA

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

AGO

Անգոլա

AUS

Ավստրալիա

AUT

Ավստրիա

ARE

Արաբական Միացյալ Էմիրություններ

ARG

Արգենտինա

AFG

Աֆղանստան

BRA

Բրազիլիա

BLR

Բելառուս

BEL

Բելգիայի Թագավորություն

BRG

Բուլղարիա

BIH

Բոսնիա և Հերցեգովինա

GHA

Գանա

DEU

Գերմանիա

DNK

Դանիա

EGY

Եգիպտոս

ZMB

Զամբիա

EST

Էստոնիա

THA

Թաիլանդ

TKM

Թուրքմենստան

TUR

Թուրքիա

IDN

Ինդոնեզիա

IRL

Իռլանդիա

ISL

Իսլանդիա

ESP

Իսպանիա

ISR

Իսրայել

ITA

Իտալիա

IRN

Իրան

IRQ

Իրաք

LVA

Լատվիա

POL

Լեհաստան

LBR

Լիբիա

LBN

Լիբանան

LTU

Լիտվա

HRV

Խորվաթիա

KHM

Կամբոջա

CAN

Կանադա

QAT

Կատար

CYP

Կիպրոս

PRK

Կորեայի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետություն

KOR

Կորեայի Հանրապետություն

CUB

Կուբա

ARM

Հայաստանի Հանրապետություն

IND

Հնդկաստան

JOR

Հորդանան

HUN

Հունգարիա

GRC

Հունաստան

KAZ

Ղազախստան

KGZ

Ղրղըզստան

JPN

Ճապոնիա

MYS

Մալայզիա

MAR

Մարոկո

MEX

Մեքսիկա

MDA

Մոլդովա

NPL

Նեպալ

NGA

Նիգերիա

NLD

Նիդերլանդներ

NOR

Նորվեգիա

SWE

Շվեդիա

CHE

Շվեյցարիա

LKA

Շրի Լանկա

CZE

Չեխիա

CHN

Չինաստան

ROU

Ռումինիա

RUS

Ռուսաստան

PRT

Պորտուգալիա

SRB

Սերբիա

SYR

Սիրիա

SVK

Սլովակիա

SVN

Սլովենիա

SGP

Սինգապուր

VEN

Վենեսուելա

GEO

Վրաստան

UKR

Ուկրաինա

UZB

Ուզբեկստան

URY

Ուրուգվայ

KWT

Քուվեյթ

PHL

Ֆիլիպիններ

FIN

Ֆինլանդիա

FRA

Ֆրանսիա

NKR

ԼՂՀ

OTH

Այլ

 

ՀՀ բնակավայրերի կոդերը

 

Բնակավայրի կոդը

Բնակավայրի անվանումը

NOVL

Տվյալը բացակայում է

Արագածոտնի մարզի բնակավայրերի կոդերը

Բնակավայրի կոդը

Բնակավայրի անվանումը

AG01

Աշտարակ

AG02

Ապարան

AG03

Թալին

AG04

Ագարակ (Աշտարակի շրջ.)

AG05

Ագարակավան

AG06

Ալագյազ

AG07

Ակունք

AG08

Աղձք

AG09

Սադունց

AG10

Անտառուտ

AG11

Աշնակ

AG12

Ավան

AG13

Մեծաձոր

AG14

Ավշեն

AG15

Արագած (Ապարանի շրջ.)

AG16

Արագածավան

AG17

Արագածոտն

AG18

Արա

AG19

Թաթուլ

AG20

Արտաշատավան

AG21

Արտենի

AG22

Արուճ

AG23

Ափնագյուղ

AG24

Բազմաղբյուր

AG25

Օթևան

AG26

Արևուտ

AG27

Բերքառատ

AG28

Բյուրական

AG29

Գառնահովիտ

AG30

Գեղադիր

AG31

Գեղաձոր

AG32

Գեղարոտ

AG33

Գետափ

AG34

Կանչ

AG35

Դաշտադեմ

AG36

Դավթաշեն

AG37

Ճարճակիս

AG38

Դիան

AG39

Դպրևանք

AG40

Եղիպատրուշ

AG41

Եղնիկ

AG42

Երնջատափ

AG43

Զարինջա

AG44

Զովասար

AG45

Թթուջուր

AG46

Թլիկ

AG47

Իրինդ

AG48

Լեռնապար

AG49

Լեռնարոտ

AG50

Լուսագյուղ

AG51

Լուսակն

AG52

Ծաղկահովիտ

AG53

Ծաղկաշեն

AG54

Ծաղկասար

AG55

Ծիլքար

AG56

Կաթնաղբյուր

AG57

Կարբի

AG58

Կարմրաշեն

AG59

Կաքավաձոր

AG60

Կոշ

AG61

Հակկո

AG62

Հարթավան

AG63

Հացաշեն

AG64

Հնաբերդ

AG65

Ձորագլուխ

AG66

Դդմասար

AG67

Ղազարավան

AG68

Մաստարա

AG69

Մելիքգյուղ

AG70

Միջնատուն

AG71

Միրաք

AG72

Կայք

AG73

Ներքին Բազմաբերդ

AG74

Ներքին Սասունաշեն

AG75

Նիգավան

AG76

Նոր Ամանոս

AG77

Շողակն

AG78

Նորաշեն (Արագածի շրջ.)

AG79

Նոր Արթիկ

AG80

Նոր Եդեսիա

AG81

Շամիրամ

AG82

Շենավան

AG83

Շենկանի

AG84

Շղարշիկ

AG85

Ոսկեթաս

AG86

Ոսկեհատ

AG87

Ոսկեվազ

AG88

Չքնաղ

AG89

Պարտիզակ

AG90

Ջամշլու

AG91

Ջրամբար

AG92

Ռյա թազա

AG93

Սաղմոսավան

AG94

Կանիաշիր

AG95

Սասունիկ

AG96

Սարալանջ

AG97

Սիփան

AG98

Սորիկ

AG99

Սուսեր

AG100

Վարդաբյուր

AG101

Վարդենիս

AG102

Վարդենուտ

AG103

Վերին Բազմաբերդ

AG104

Վերին Սասնաշեն

AG105

Վերին Սասունիկ

AG106

Տեղեր

AG107

Ցամաքասար

AG108

Ուշի

AG109

Ուջան

AG110

Փարպի

AG111

Քուչակ

AG112

Օհանավան

AG113

Օշական

AG114

Օրգով

AG115

Այլ

 

Արարատ մարզի բնակավայրերի կոդերը

 

Բնակավայրի կոդը

Բնակավայրի անվանումը

AR01

Արտաշատ

AR02

Արարատ

AR03

Մասիս

AR04

Վեդի

AR05

Աբովյան

AR06

Ազատաշեն

AR07

Ազատավան

AR08

Այգավան

AR09

Այգեզարդ

AR10

Այգեպատ

AR11

Այգեստան

AR12

Այնթապ

AR13

Ավշար

AR14

Արալեզ

AR15

Արարատ

AR16

Արաքսավան

AR17

Արբաթ

AR18

Արգավանդ

AR19

Արմաշ

AR20

Արևաբույր

AR21

Արևշատ

AR22

Բաղրամյան

AR23

Բարձրաշեն

AR24

Բերդիկ

AR25

Բերքանուշ

AR26

Բյուրավան

AR27

Բուրաստան

AR28

Գեղանիստ

AR29

Գետազատ

AR30

Գետափնյա

AR31

Գոռավան

AR32

Դալար

AR33

Դաշտավան

AR34

Դաշտաքար

AR35

Դարակերտ

AR36

Դարբնիկ

AR37

Դեղձուտ

AR38

Դիմիտրով

AR39

Դիտակ

AR40

Դվին

AR41

Եղեգնավան

AR42

Երասխ

AR43

Զանգակատուն

AR44

Զորակ

AR45

Լանջազատ

AR46

Լանջանիստ

AR47

Լանջառ

AR48

Լուսաշող

AR49

Լուսառատ

AR50

Խաչփառ

AR51

Կանաչուտ

AR52

Հայանիստ

AR53

Հնաբերդ

AR54

Հովտաշատ

AR55

Հովտաշեն

AR56

Ղուկասավան

AR57

Մասիս

AR58

Մարմարաշեն

AR59

Մխչյան

AR60

Մրգանուշ

AR61

Մրգավան

AR62

Մրգավետ

AR63

Նարեկ

AR64

Նիզամի

AR65

Նշավան

AR66

Նոյակերտ

AR67

Նորաբաց

AR68

Նորամարգ

AR69

Նորաշեն

AR70

Նոր Խարբերդ

AR71

Նոր կյանք

AR72

Նոր Կյուրին

AR73

Նոր ուղի

AR74

Շահումյան

AR75

Շաղափ

AR76

Ոսկետափ

AR77

Ոստան

AR78

Պարույր Սևակ

AR79

Ջրահովիտ

AR80

Ջրաշեն

AR81

Ռանչպար

AR82

Սայաթ-Նովա

AR83

Սիս

AR84

Սիսավան

AR85

Սիփանիկ

AR86

Սուրենավան

AR87

Վանաշեն

AR88

Վարդաշատ

AR89

Վարդաշեն

AR90

Գինեվետ

AR91

Վերին Արտաշատ

AR92

Վերին Դվին

AR93

Տափերական

AR94

Ուրցալանջ

AR95

Ուրցաձոր

AR96

Փոքր Վեդի

AR97

Քաղցրաշեն

AR98

Այլ

 

Արմավիր մարզի բնակավայրերի կոդերը

 

Բնակավայրի կոդը

Բնակավայրի անվանումը

AM01

Արմավիր (Հոկտեմբերյան)

AM02

Վաղարշապատ (Էջմիածին)

AM03

Մեծամոր

AM04

Ակնալիճ

AM05

Ակնաշեն

AM06

Աղավնատուն

AM07

Ամասիա

AM08

Ամբերդ

AM09

Այգեկ

AM10

Այգեշատ (Արմավիրի շրջ.)

AM11

Այգեշատ (Էջմիածնի շրջ.)

AM12

Ապագա

AM13

Առատաշեն

AM14

Արագած

AM15

Արազափ

AM16

Արաքս (Արմավիրի շրջ.)

AM17

Արաքս (Էջմիածնի շրջ.)

AM18

Արգավանդ

AM19

Արգինա

AM20

Արմավիր

AM21

Արշալույս

AM22

Արտամետ

AM23

Արտիմետ

AM24

Արտաշար

AM25

Արևադաշտ

AM26

Արևաշատ

AM27

Արևիկ

AM28

Բագարան

AM29

Բաղրամյան (Բաղրամյանի շրջ.)

AM30

Բաղրամյան (Էջմիածնի շրջ.)

AM31

Բամբակաշատ

AM32

Բերքաշատ

AM33

Գայ

AM34

Գետաշեն

AM35

Գրիբոյեդով

AM36

Դալարիկ

AM37

Դաշտ

AM38

Դողս

AM39

Եղեգնուտ

AM40

Երասխահուն

AM41

Երվանդաշատ

AM42

Զարթոնք

AM43

Մայիսյան

AM44

Լենուղի

AM45

Լեռնագոգ

AM46

Լեռնամերձ

AM47

Լուկաշին

AM48

Լուսագյուղ

AM49

Խանջյան

AM50

Խորոնք

AM51

Ծաղկալանջ

AM52

Ծաղկունք

AM53

Ծիածան

AM54

Կողթավան

AM55

Հայթաղ

AM56

Հայկաշեն

AM57

Հայկավան

AM58

Հացիկ

AM59

Սարդարապատ

AM60

Հովտամեջ

AM61

Հուշակերտ

AM62

Այգեվան

AM63

Մարգարա

AM64

Մեծամոր

AM65

Մերձավան

AM66

Մյասնիկյան

AM67

Մրգաշատ

AM68

Մրգաստան

AM69

Մուսալեռ

AM70

Նալբանդյան

AM71

Նոր Արմավիր

AM72

Նոր Արտագերս

AM73

Նոր Կեսարիա

AM74

Նորակերտ

AM75

Նորապատ

AM76

Նորավան

AM77

Շահումյան

AM78

Շահումյանի թռչնաֆաբրիկա

AM79

Շենավան

AM80

Շենիկ

AM81

Ոսկեհատ

AM82

Պտղունք

AM83

Ջանֆիդա

AM84

Ջրաշեն

AM85

Ջրառատ

AM86

Ջրարբի

AM87

Գեղակերտ

AM88

Ալաշկերտ

AM89

Վանանդ

AM90

Վարդանաշեն

AM91

Տալվորիկ

AM92

Տանձուտ

AM93

Տարոնիկ

AM94

Փարաքար

AM95

Փշատավան

AM96

Քարակերտ

AM97

Ֆերիկ

AM98

Այլ

 

Գեղարքունիք մարզի բնակավայրերի կոդերը

 

Բնակավայրի կոդը

Բնակավայրի անվանումը

GE01

Գավառ (Կամո)

GE02

Ճամբարակ

GE03

Մարտունի

GE04

Սևան

GE05

Վարդենիս

GE06

Ազատ

GE07

Ախպրաձոր

GE08

Ակունք

GE09

Աղբերք

GE10

Այգուտ

GE11

Այրք

GE12

Անտառամեջ

GE13

Աստղաձոր

GE14

Ավազան

GE15

Արեգունի

GE16

Արծվանիստ

GE17

Արծվաշեն

GE18

Արտանիշ

GE19

Արփունք

GE20

Բերդկունք

GE21

Գանձակ

GE22

Գեղամաբակ

GE23

Գեղամասար

GE24

Գեղամավան

GE25

Գեղարքունիք

GE26

Գեղաքար

GE27

Գեղահովիտ

GE28

Գետիկ

GE29

Դարանակ

GE30

Դդմաշեն

GE31

Դպրաբակ

GE32

Դրախտիկ

GE33

Երանոս

GE34

Զոլաքար

GE35

Զովաբեր

GE36

Ծովասար

GE37

Թթուջուր

GE38

Լանջաղբյուր

GE39

Լիճք

GE40

Լճաշեն

GE41

Լճավան

GE42

Լճափ

GE43

Լուսակունք

GE44

Խաչաղբյուր

GE45

Ծակքար

GE46

Ծաղկաշեն

GE47

Ծաղկունք

GE48

Ծափաթաղ

GE49

Ծովագյուղ

GE50

Ծովազարդ

GE51

Ծովակ

GE52

Ծովինար

GE53

Կալավան

GE54

Կախակն

GE55

Կարճաղբյուր

GE56

Կարմիրգյուղ

GE57

Կութ

GE58

Կուտական

GE59

Հայրավանք

GE60

Ձորագյուղ

GE61

Ձորավանք

GE62

Մադինա

GE63

Մարտունի

GE64

Մաքենիս

GE65

Մեծ Մասրիկ

GE66

Ներքին Գետաշեն

GE67

Ներքին Շորժա

GE68

Նորաբակ

GE69

Նորակերտ

GE70

Նորաշեն

GE71

Նորատուս

GE72

Շատջրեք

GE73

Շատվան

GE74

Շորժա

GE75

Չկալովկա

GE76

Ջաղացաձոր

GE77

Ջիլ

GE78

Սարուխան

GE79

Սեմյոնովկա

GE80

Սոթք

GE81

Վահան

GE82

Վաղաշեն

GE83

Վանևան

GE84

Վարդաձոր

GE85

Վարդենիկ

GE86

Վարսեր

GE87

Վերին Գետաշեն

GE88

Վերին Շորժա

GE89

Տորֆավան

GE90

Տրետուք

GE91

Փամբակ

GE92

Փոքր Մասրիկ

GE93

Այլ

 

Լոռի մարզի բնակավայրերի կոդերը

 

Բնակավայրի կոդը

Բնակավայրի անվանումը

LR01

Վանաձոր

LR02

Ալավերդի

LR03

Ախթալա

LR04

Թումանյան

LR05

Շամլուղ

LR06

Սպիտակ

LR07

Ստեփանավան

LR08

Տաշիր

LR09

Ագարակ

LR10

Ազնվաձոր

LR11

Աթան

LR12

Ահնիձոր

LR13

Ամրակից

LR14

Այգեհատ

LR15

Անտառամուտ

LR16

Ապավեն

LR17

Արդվի

LR18

Արծնի

LR19

Արջուտ

LR20

Արևածագ

LR21

Արևաշող

LR22

Աքորի

LR23

Բազում

LR24

Բլագոդարնոյե

LR25

Բովաձոր

LR26

Անտառաշեն

LR27

Գարգառ

LR28

Գեղասար

LR29

Գյուլագարակ

LR30

Գոգարան

LR31

Գուգարք

LR32

Դաշտադեմ

LR33

Դարպաս

LR34

Դեբետ

LR35

Դսեղ

LR36

Եղեգնուտ

LR37

Թեղուտ

LR38

Լեջան

LR39

Լեռնահովիտ

LR40

Լեռնանցք

LR41

Լեռնապատ

LR42

Լեռնավան

LR43

Լերմոնտով

LR44

Լոռի Բերդ

LR45

Լորուտ

LR46

Լուսաղբյուր

LR47

Խնկոյան

LR48

Ծաթեր

LR49

Ծաղկաբեր

LR50

Ծաղկաշատ

LR51

Կաթնաղբյուր

LR52

Կաթնաջուր

LR53

Կաթնառատ

LR54

Կաճաճկուտ

LR55

Կարմիր Աղեկ

LR56

Կողես

LR57

Կուրթան

LR58

Հագվի

LR59

Հալավար

LR60

Հաղպատ

LR61

Հարթագյուղ

LR62

Հոբարձի

LR63

Հովնանաձոր

LR64

Ձյունաշող

LR65

Ձորագետ

LR66

Ձորագյուղ

LR67

Ձորամուտ

LR68

Ղուրսալ

LR69

Ճոճկան

LR70

Մարգահովիտ

LR71

Մարց

LR72

Մեդովկա

LR73

Մեծ Այրում

LR74

Մեծավան

LR75

Մեծ Պառնի

LR76

Մեղվահովիտ

LR77

Միխայլովկա

LR78

Մղարթ

LR79

Յաղդան

LR80

Նեղոց

LR81

Նովոսելցովո

LR82

Նորաշեն

LR83

Նոր Խաչակապ

LR84

Շահումյան

LR85

Շամուտ

LR86

Շենավան

LR87

Շիրակամուտ

LR88

Շնող

LR89

Չկալով

LR90

Պաղաղբյուր

LR91

Պետրովկա

LR92

Պրիվոլնոյե

LR93

Պուշկինո

LR94

Ջիլիզա

LR95

Ջրաշեն

LR96

Սարալանջ

LR97

Սարահարթ

LR98

Սարամեջ

LR99

Սարատովկա

LR100

Սարչապետ

LR101

Սվերդլով

LR102

Վահագնաձոր

LR103

Վահագնի

LR104

Վարդաբլուր

LR105

Ուռուտ

LR106

Ուրասար

LR107

Փամբակ

LR108

Քարաբերդ

LR109

Քարաձոր

LR110

Քարինջ

LR111

Քարկոփ

LR112

Oձուն

LR113

Ֆիոլետովո

LR114

Այլ

 

Կոտայք մարզի բնակավայրերի կոդերը

 

Բնակավայրի կոդը

Բնակավայրի անվանումը

KT01

Հրազդան

KT02

Աբովյան

KT03

Բյուրեղավան

KT04

Եղվարդ

KT05

Ծաղկաձոր

KT06

Նոր Հաճն

KT07

Չարենցավան

KT08

Ալափարս

KT09

Ակունք

KT10

Աղավնաձոր

KT11

Առինջ

KT12

Արագյուղ

KT13

Արամուս

KT14

Արգել

KT15

Արզական

KT16

Արզնի

KT17

Արտավազ

KT18

Բալահովիտ

KT19

Բջնի

KT20

Բուժական

KT21

Գառնի

KT22

Գեղադիր

KT23

Գեղաշեն

KT24

Գեղարդ

KT25

Գետամեջ

KT26

Գողթ

KT27

Զառ

KT28

Զովաշեն

KT29

Զովունի

KT30

Զովք

KT31

Զորավան

KT32

Թեղենիք

KT33

Լեռնանիստ

KT34

Կաթնաղբյուր

KT35

Կամարիս

KT36

Կապուտան

KT37

Կարենիս

KT38

Կոտայք

KT39

Հանքավան

KT40

Հատիս

KT41

Հացավան

KT42

Ձորաղբյուր

KT43

Մայակովսկի

KT44

Մարմարիկ

KT45

Մեղրաձոր

KT46

Մրգաշեն

KT47

Նոր Արտամետ

KT48

Նոր Գեղի

KT49

Նոր գյուղ

KT50

Նոր Երզնկա

KT51

Նուռնուս

KT52

Ողջաբերդ

KT53

Պռոշյան

KT54

Պտղնի

KT55

Ջրաբեր

KT56

Ջրառատ

KT57

Ջրվեժ

KT58

Գետարգել

KT59

Սարալանջ

KT60

Սոլակ

KT61

Մաբերդ

KT62

Վերին Պտղնի

KT63

Քաղսի

KT64

Քանաքեռավան

KT65

Քասախ

KT66

Քարաշամբ

KT67

Ֆանտան

KT68

Այլ

 

Շիրակ մարզի բնակավայրերի կոդերը

 

Բնակավայրի կոդը

Բնակավայրի անվանումը

SH01

Գյումրի

SH02

Արթիկ

SH03

Մարալիկ

SH04

Ազատան

SH05

Ալվար

SH06

Ախուրիկ

SH07

Ախուրյան

SH08

Աղին

SH09

Աղվորիկ

SH10

Ամասիա

SH11

Այգեբաց

SH12

Անիավան

SH13

Անիպեմզա

SH14

Անուշավան

SH15

Աշոցք

SH16

Առափի

SH17

Արդենիս

SH18

Արեգնադեմ

SH19

Արփենի

SH20

Արևիկ

SH21

Արևշատ

SH22

Նորշեն

SH23

Բայանդուր

SH24

Բանդիվան

SH25

Բաշգյուղ

SH26

Բավրա

SH27

Բենիամին

SH28

Բերդաշեն

SH29

Գառնառիճ

SH30

Գեղանիստ

SH31

Գետափ

SH32

Գետք

SH33

Բյուրակն

SH34

Գոգհովիտ

SH35

Գտաշեն

SH36

Գուսանագյուղ

SH37

Երազգավորս

SH38

Զարիշատ

SH39

Զորակերտ

SH40

Զույգաղբյուր

SH41

Թավշուտ

SH42

Թորոսգյուղ

SH43

Իսահակյան

SH44

Լանջիկ

SH45

Լեռնագյուղ

SH46

Լեռնակերտ

SH47

Լեռնուտ

SH48

Լուսակերտ

SH49

Լուսաղբյուր

SH50

Ծաղկուտ

SH51

Կամո

SH52

Կապս

SH53

Կառնուտ

SH54

Կարմրավան

SH55

Կարմրաքար

SH56

Կաքավասար

SH57

Կրաշեն

SH58

Կրասար

SH59

Հայկաձոր

SH60

Հայկասար

SH61

Հայկավան

SH62

Հայրենյաց

SH63

Հառիճ

SH64

Հարթաշեն

SH65

Հացիկ

SH66

Հողմիկ

SH67

Հոռոմ

SH68

Հովիտ

SH69

Հովտաշեն

SH70

Հովտուն

SH71

Հովունի

SH72

Ձիթհանքով

SH73

Ձորակապ

SH74

Ձորաշեն

SH75

Ղազանչի

SH76

Ղարիբջանյան

SH77

Մայիսյան

SH78

Մարմաշեն

SH79

Մեծ Մանթաշ

SH80

Մեծ Սարիար

SH81

Մեծ Սեպասար

SH82

Մեղրաշատ

SH83

Մեղրաշեն

SH84

Բասեն

SH85

Մուսայելյան (Աշոցքի շրջ.)

SH86

Նահապետավան

SH87

Նոր Կյանք

SH88

Շաղիկ

SH89

Շիրակ

SH90

Շիրակավան

SH91

Ողջի

SH92

Ոսկեհասկ

SH93

Պեմզաշեն

SH94

Ջաջուռ

SH95

Ջաջուռավան

SH96

Ջրաձոր

SH97

Ջրառատ

SH98

Ջրափի

SH99

Սալուտ

SH100

Սառնաղբյուր

SH101

Սարագյուղ

SH102

Սարալանջ

SH103

Սարակապ

SH104

Սարապատ

SH105

Սարատակ

SH106

Սիզավետ

SH107

Սպանդարյան

SH108

Վահրամաբերդ

SH109

Վարդաղբյուր

SH110

Վարդաքար

SH111

Տուֆաշեն

SH112

Ցողամարգ

SH113

Փանիկ

SH114

Փոքրաշեն

SH115

Փոքր Մանթաշ

SH116

Փոքր Սարիար

SH117

Փոքր Սեպասար

SH118

Քարաբերդ

SH119

Քեթի

SH120

Այլ

 

Սյունիք մարզի բնակավայրերի կոդերը

 

Բնակավայրի կոդը

Բնակավայրի անվանումը

SY01

Կապան

SY02

Ագարակ

SY03

Գորիս

SY04

Դաստակերտ

SY05

Մեղրի

SY06

Սիսիան

SY07

Քաջարան

SY08

Ագարակ

SY09

Ալվանք

SY10

Ախլաթյան

SY11

Աղիտու

SY12

Աղվանի

SY13

Անգեղակոթ

SY14

Անտառաշատ

SY15

Աշոտավան

SY16

Առաջաձոր

SY17

Արավուս

SY18

Արծվանիկ

SY19

Արևիս

SY20

Բալաք

SY21

Բարձրավան

SY22

Բնունիս

SY23

Բռնակոթ

SY24

Ակներ

SY25

Գեղանուշ

SY26

Գեղի

SY27

Գետաթաղ

SY28

Գորայք

SY29

Գուդեմնիս

SY30

Դավիթ Բեկ

SY31

Դարբաս

SY32

Տավրուս

SY33

Եղեգ

SY34

Եղվարդ

SY35

Թանահատ

SY36

Թասիկ

SY37

Լեհվազ

SY38

Լեռնաձոր

SY39

Լիճք

SY40

Լծեն

SY41

Լոր

SY42

Աճանան

SY43

Խդրանց

SY44

Խնածախ

SY45

Խնձորեսկ

SY46

Խոզնավար

SY47

Խոտ

SY48

Ծավ

SY49

Ծղուկ

SY50

Կաղնուտ

SY51

Կարճևան

SY52

Կոռնիձոր

SY53

Կուրիս

SY54

Հալիձոր

SY55

Հարթաշեն

SY56

Հարժիս

SY57

Հացավան

SY58

Ձորաստան

SY59

Իշխանասար

SY60

Ճակատեն

SY61

Մուցք

SY62

Ներքին Խնձորեսկ

SY63

Ներքին Խոտանան

SY64

Ներքին Հանդ

SY65

Նռնաձոր

SY66

Նորաշենիկ

SY67

Նորավան

SY68

Շաղատ

SY69

Շաքի

SY70

Շենաթաղ

SY71

Շիկահող

SY72

Շինուհայր

SY73

Շվանիձոր

SY74

Շրվենանց

SY75

Շուռնուխ

SY76

Որոտան (Գորիսի շրջ.)

SY77

Որոտան (Սիսիանի շրջ.)

SY78

Չափնի

SY79

Սալվարդ

SY80

Սառնակունք

SY81

Սյունիք

SY82

Նժդեհ

SY83

Սպանդարյան

SY84

Սվարանց

SY85

Սրաշեն

SY86

Սևաքար

SY87

Վահրավար

SY88

Վաղատին

SY89

Վաղատուր

SY90

Վանեք

SY91

Վարդանիձոր

SY92

Վարդավանք

SY93

Վերին Խոտանան

SY94

Վերիշեն

SY95

Տաթև

SY96

Տանձավեր

SY97

Տանձատափ

SY98

Տաշտուն

SY99

Տեղ

SY100

Տոլորս

SY101

Տորունիք

SY102

Ուժանիս

SY103

Ույծ

SY104

Նոր Աստղաբերդ

SY105

Քաշունի

SY106

Քաջարան

SY107

Քարահունջ

SY108

Քարաշեն

SY109

Օխտար

SY110

Այլ

 

Վայոց ձոր մարզի բնակավայրերի կոդերը

 

Բնակավայրի կոդը

Բնակավայրի անվանումը

VD01

Եղեգնաձոր

VD02

Ջերմուկ

VD03

Վայք

VD04

Ագարակաձոր

VD05

Ազատեկ

VD06

Աղավնաձոր

VD07

Աղնջաձոր

VD08

Արենի

VD09

Արին

VD10

Արտաբույնք

VD11

Արտավան

VD12

Արփի

VD13

Բարձրունի

VD14

Գետափ

VD15

Գլաձոր

VD16

Գնդեվազ

VD17

Գնիշիկ

VD18

Գողթանիկ

VD19

Գոմք

VD20

Ելփին

VD21

Եղեգիս

VD22

Զառիթափ

VD23

Զեդեա

VD24

Թառաթումբ

VD25

Խաչիկ

VD26

Խնձորուտ

VD27

Կարմրաշեն

VD28

Հերհեր

VD29

Հերմոն

VD30

Հորբատեղ

VD31

Հորս

VD32

Մալիշկա

VD33

Մարտիրոս

VD34

Նոր Ազնաբերդ

VD35

Շատին

VD36

Չիվա

VD37

Ռինդ

VD38

Սալլի

VD39

Սարավան

VD40

Սերս

VD41

Վարդահովիտ

VD42

Վերնաշեն

VD43

Փոռ

VD44

Քարագլուխ

VD45

Այլ

 

Տավուշ մարզի բնակավայրերի կոդերը

 

Բնակավայրի կոդը

Բնակավայրի անվանումը

TV01

Իջևան

TV02

Այրում

TV03

Բերդ

TV04

Դիլիջան

TV05

Նոյեմբերյան

TV06

Ազատամուտ

TV07

Ակնաղբյուր

TV08

Աղավնավանք

TV09

Աճարկուտ

TV10

Այգեհովիտ

TV11

Այգեձոր

TV12

Այգեպար

TV13

Աչաջուր

TV14

Արծվաբերդ

TV15

Արճիս

TV16

Բագրատաշեն

TV17

Բաղանիս

TV18

Բարեկամավան

TV19

Բերդավան

TV20

Բերքաբեր

TV21

Գանձաքար

TV22

Գետահովիտ

TV23

Գոշ

TV24

Դեբեդավան

TV25

Դեղձավան

TV26

Դիտավան

TV27

Դովեղ

TV28

Ենոքավան

TV29

Թեղուտ

TV30

Տավուշ

TV31

Իծաքար

TV32

Լճկաձոր

TV33

Լուսահովիտ

TV34

Լուսաձոր

TV35

Խաշթառակ

TV36

Խաչարձան

TV37

Ծաղկավան (Իջևանի շրջ.)

TV38

Ծաղկավան (Տավուշի շրջ.)

TV39

Կիրանց

TV40

Կոթի

TV41

Կողբ

TV42

Հաղարծին

TV43

Հաղթանակ

TV44

Հովք

TV45

Մոսեսգեղ

TV46

Նավուր

TV47

Ներքին Կարմիր աղբյուր

TV48

Նորաշեն

TV49

Ոսկեպար

TV50

Ոսկեվան

TV51

Չինարի

TV52

Չինչին

TV53

Չորթան

TV54

Պառավաքար

TV55

Պտղավան

TV56

Ջուջևան

TV57

Սարիգյուղ

TV58

Սևքար

TV59

Վազաշեն

TV60

Վարագավան

TV61

Վերին Կարմիր աղբյուր

TV62

Զորական

TV63

Այլ

 

ԵրԵՎան քաղաքի բնակավայրերի կոդերը

 

Բնակավայրի կոդը

Բնակավայրի անվանումը

YR01

Աջափնյակ

YR02

Ավան

YR03

Արաբկիր

YR04

Դավթաշեն

YR05

Էրեբունի

YR06

Կենտրոն

YR07

Մալաթիա - Սեբաստիա

YR08

Նոր Նորք

YR09

Նորք - Մարաշ

YR10

Նուբարաշեն

YR11

Շենգավիթ

YR12

Քանաքեռ - Զեյթուն

 

(հավելվածը փոփ. 07.04.09 թիվ 80-Ն, 04.03.16 թիվ 35-Ն)

 

Բանկերի կողմից ավանդների ԵՎ ավանդատուների վերաբերյալ տեղեկատվական էլեկտրոնային համակարգի վարման ԵՎ տվյալների պահպանման վերաբերյալ կարգի

 

Հավելված 2

 

Երաշխավորված ավանդների հատուցման ենթակա գումարների հաշվարկը

 

1. Արտարժութային պահանջները և խնդրահարույց պարտավորությունները փոխարկվում են դրամային արտահայտությամբ՝ հիմք ընդունելով հաշվետու օրվա դրությամբ Կենտրոնական բանկի կողմից հայտարարված արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքը:

2. Երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկելիս առաջին հերթին հաշվարկվում են դրամային ավանդները, իսկ երկրորդ հերթին՝ արտարժութային ավանդները: Ընդ որում.

1) Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն դրամային ավանդ, ապա երաշխավորված ավանդը հաշվարկելիս առաջին հերթին հաշվարկվում է Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «բ» և «գ» ենթակետերով նախատեսված ավանդների գումարը: Եթե ստացված գումարը փոքր է տասը միլիոն դրամից, ապա երաշխավորված ավանդի հաշվարկի մեջ ընդգրկվում են նաև Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետով նախատեսված դրամական միջոցները՝ տասը միլիոն դրամի և առաջին հերթին հաշվարկված գումարի տարբերությունը չգերազանցող չափով:

2) Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն արտարժութային ավանդ, ապա երաշխավորված ավանդը հաշվարկելիս առաջին հերթին հաշվարկվում է Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «բ» և «գ» ենթակետերով նախատեսված ավանդների գումարը: Եթե ստացված գումարը փոքր է հինգ միլիոն դրամից, ապա երաշխավորված ավանդի հաշվարկի մեջ ընդգրկվում են նաև Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետով նախատեսված դրամական միջոցները՝ հինգ միլիոն դրամի և առաջին հերթին հաշվարկված գումարի տարբերությունը չգերազանցող չափով:

3) Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային ավանդներ, ապա երաշխավորված ավանդը հաշվարկելիս առաջին հերթին հաշվարկվում է երաշխավորված ավանդի դրամային մասը, սույն կետի 1) ենթակետի համաձայն: Եթե ստացված գումարը մեծ կամ հավասար է հինգ միլիոն դրամին, ապա արտարժութային ավանդը չի մասնակցում երաշխավորված ավանդի հաշվարկմանը: Եթե ստացված գումարը փոքր է հինգ միլիոն դրամից, ապա հաշվարկվում է նաև երաշխավորված ավանդի արտարժութային մասը, ընդ որում, առաջին հերթին հաշվարկվում է Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «բ» և «գ» ենթակետերով նախատեսված ավանդների գումարը: Եթե ստացված գումարը փոքր է հինգ միլիոնից, ապա հաշվարկվում են նաև Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետով նախատեսված դրամական միջոցները՝ հինգ միլիոնի և հաշվարկված երաշխավորված ավանդի տարբերությունը չգերազանցող չափով:

3. Եթե ավանդատուն անվճարունակ բանկի նկատմամբ ունի խնդրահարույց պարտավորություն, ապա երաշխավորված ավանդը հաշվարկվում է ավանդատուի ավանդի և բանկի նկատմամբ ունեցած խնդրահարույց պարտավորության դրական տարբերության հիման վրա:

4. Եթե ավանդատուն բանկում ունի և դրամային և արտարժութային ավանդ և միևնույն ժամանակ բանկի նկատմամբ ունի դրամային և արտարժութային խնդրահարույց պարտավորություն, ապա դրանց տարբերությունները հաշվարկվում են հետևյալ կերպ.

1) հաշվարկվում է դրամային ավանդի և դրամային խնդրահարույց պարտավորության տարբերությունը,

2) հաշվարկվում է արտարժութային ավանդի և արտարժութային խնդրահարույց պարտավորության տարբերությունը,

3) սույն կետի 1) և 2) ենթակետերի հաշվարկների դրական արդյունքների դեպքում, երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է սույն հավելվածի 2-րդ կետի 3) ենթակետի համաձայն,

4) սույն կետի 1) և 2) ենթակետերի հաշվարկներից մեկի բացասական արդյունքի դեպքում հաշվարկվում է վերը նշված երկու տարբերություների հանրագումարը,

5) ստացված արդյունքի դրական լինելու դեպքում հաշվարկվում է երաշխավորված ավանդը: Ընդ որում, եթե ստացված դրական տարբերությունը դրամային է, ապա երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է համաձայն սույն հավելվածի 2-րդ կետի 1) ենթակետի համաձայն, հակառակ դեպքում՝ համաձայն սույն հավելվածի 2-րդ կետի 2) ենթակետի:

5. Եթե բանկում ավանդատուի ավանդը ձևավորվել է բանկի` մեկ կամ մի քանի բանկերի միանալու դեպքում, ապա բանկը տվյալ ավանդատուի երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարի հաշվարկը կատարելիս յուրաքանչյուր միացող բանկում տվյալ ավանդատուին պատկանող բոլոր ավանդները դիտում է որպես առանձին բանկային ավանդ: Ընդ որում` միացման արդյունքում ձևավորված ժամկետային ավանդների գծով բանկը երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկում է առանձին` մինչև ավանդի պայմանագրով սահմանված ժամկետի ավարտը, իսկ ցպահանջ կամ ժամկետային ավանդից բացի ավանդի ժամկետի վերաբերյալ այլ պայմանով ավանդների գծով` միացման պայմանագիրը օրենքով սահմանված կարգով Կենտրոնական բանկի կողմից հաստատվելու և գրանցվելու պահից մեկ տարվա ընթացքում: Սահմանված մեկ տարին կամ ավանդի պայմանագրով սահմանված ժամկետը լրանալու պահից այդ ավանդները դիտվում են որպես մեկ ավանդ, և բանկում միևնույն ավանդատուին պատկանող բոլոր ավանդների գծով հաշվարկվող երաշխավորված ավանդի հատուցման գումարը հաշվարկվում է սույն կարգի հավելված 2-ի 2-րդ կետի համաձայն:

(5-րդ կետը լրաց. 04.03.16 թիվ 35-Ն)

(հավելվածը փոփ. 03.08.10 թիվ 198-Ն, 15.12.15 թիվ 265-Ն, փոփ., լրաց. 04.03.16 թիվ 35-Ն)

(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 07.04.09 թիվ 80-Ն, փոփ. 03.08.10 թիվ 198-Ն, խմբ., փոփ. 15.12.15 թիվ 265-Ն, լրաց., փոփ. 04.03.16 թիվ 35-Ն)

 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան