Գլխավոր տեղեկություն
Համար
N 302-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (31.03.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.03.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.03.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.03.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 մարտի 2016 թվականի N 302-Ա

 

 «ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ, 12-րդ և 42-րդ հոդվածների դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հիմնադրման միջոցով ստեղծել «Ճառագայթային բուժման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ` ընկերություն):

2. Ընկերության կանոնադրական կապիտալի չափը սահմանել 50,000 դրամ, որը բաժանված է 5 հատ հասարակ (սովորական) բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10,000 դրամ անվանական արժեքով: Ընկերության բոլոր բաժնետոմսերը պատկանում են Հայաստանի Հանրապետությանը:

3. Ընկերության` Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բոլոր 100 տոկոս բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ սույն որոշումն ընդունելուց հետո եռամսյա ժամկետում`

1) հաստատել ընկերության բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքները.

2) ձևավորել ընկերության գործադիր մարմինը.

3) հաստատել ընկերության կանոնադրությունը.

4) ապահովել «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընկերության գրանցումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. մարտի 30

Երևան