Գլխավոր տեղեկություն
Համար
N 774-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (25.05.2016-11.02.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.07.22/37(703) Հոդ.869
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.07.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.07.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.07.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
06.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հուլիսի 2009 թվականի N 774-Ն

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մաuին» Հայաստանի Հանրապետության oրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) քաղաքաշինության բնագավառում շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) քաղաքաշինության բնագավառում շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեության լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի.

3) Քաղաքաշինության բնագավառում շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեության լիցենզիայի ներդիրների ձևերը` համաձայն NN 3 և 4 հավելվածների:

(1-ին կետը լրաց. 30.01.15 N 124-Ն)

2. (կետն ուժը կորցրել է 21.01.10 N 37-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հուլիսի 21-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ 

Տ. Սարգսյան

 

2009 թ. հուլիսի 16

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2009 թվականի

հուլիսի 2-ի N 774-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության բնագավառում շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեության լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) ու լիցենզիային կից ներդիրներ ստանալու համար իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերին (այսուհետ` հայտատու) ներկայացվող պահանջներն ու պայմանները:

(1-ին կետը լրաց. 30.01.15 N 124-Ն)

1.1. Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննությունը կատարվում է վնասվածքների և վթարների առաջացման պատճառների պարզաբանման, վերակառուցման հնարավորության, ինչպես նաև դրանց առանձին տարրերի ու ընդհանուր կրողունակության և կոշտության հուսալիության գնահատման նպատակով:

(1.1-ին կետը լրաց. 14.04.11 N 404-Ն)

1.2. Քաղաքաշինության բնագավառի շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեության լիցենզիային կից տրամադրվում է 2 ներդիր, որոնցից մեկում կատարվում է նշում կազմակերպության կողմից տնօրինվող տեխնիկաների, իսկ մյուսում՝ առկա մասնագետների տվյալների մասին: 

(1.2-րդ կետը լրաց. 30.01.15 N 124-Ն)

2. Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեության լիցենզավորման հարաբերությունները կանոնակարգվում են «Լիցենզավորման մասին», «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կարգով և այլ իրավական ակտերով:

3. Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեության լիցենզիան և լիցենզիային կից ներդիրները տրամադրում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը (այսուհետ՝ լիցենզավորող մարմին):

(3-րդ կետը լրաց. 30.01.15 N 124-Ն, խմբ. 28.04.16 N 432-Ն)

4. Լիցենզիան տրվում է անժամկետ:

 

II. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

5. Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեության լիցենզավորման պայմաններն ու պահանջներն են`

1) «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերով սահմանված կարգերին համապատասխան շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության իրականացում.

2) հայտատուի կողմից ներկայացված համապատասխան բարձրագույն կրթություն և շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի հետազննության մասնագիտական որակավորում կամ վերջին հինգ տարվա ընթացքում շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեության առնվազն երեք տարվա անընդմեջ աշխատանքային ստաժ ունեցող առնվազն երեք մասնագետների (փորձագետ կոնստրուկտորի, երկրաբանի կամ հիդրոերկրաբանի, տնտեսագետ-շինարարի) առկայություն.

3) շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեության լիցենզավորման համար լիցենզավորվող անձը պետք է ապահովված լինի (սեփականության կամ օգտագործման իրավունքով կամ պայմանագրային հիմունքներով) հորատանցման տեխնիկայով, բետոնի և ամրանների ստուգման սարքավորումներով.

4) լիցենզավորված անձը որակավորված մասնագետների փոփոխության դեպքում 10-օրյա ժամկետում տեղյակ է պահում լիցենզավորող մարմնին:

(5-րդ կետը լրաց. 14.04.11 N 404-Ն, 30.01.15 N 124-Ն)

 

III. ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

6. Լիցենզավորված անձը պարտավոր է լիցենզավորող մարմին ներկայացնել քաղաքաշինության բնագավառում շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեության մասին եռամսյակային հաշվետվություններ` յուրաքանչյուր եռամսյակից հետո քսան օրվա ընթացքում:

7. Հաշվետվությունը պետք է ներառի հաշվետու ժամանակահատվածում լիցենզավորված անձի կողմից իրականացված շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեության մասին տեղեկատվություններ, մասնավորապես, պատվիրատուի, հետազննության վայրի, շենքի և շինության անվանման, հետազննության պահանջի, աշխատանքի սկզբի, աշխատանքի ավարտի վերաբերյալ տեղեկություններ:

8. Լիցենզավորված անձը հաշվետվության մեջ կարող է ներառել նաև տեղեկատվություններ և տվյալներ, որոնք անհրաժեշտ են ներկայացվող հաշվետվության համար:

9. Հաշվետվության ձևը և լրացման կարգը հաստատում է լիցենզավորող մարմինը:

 

IV. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

10. Հայտատուն լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը`

1) իրավաբանական անձ հանդիսացող հայտատուները`

ա. լիցենզիա ստանալու մասին հայտ` համաձայն N 1 ձևի, նշելով իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, պետական գրանցման համարը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,

բ. (պարբերությունն ուժը կորցրել է 14.04.11 N 404-Ն)

գ. (պարբերությունն ուժը կորցրել է 06.10.11 N 1414-Ն)

դ. (պարբերությունն ուժը կորցրել է 14.04.11 N 404-Ն)

ե. տվյալներ կազմակերպությունում ներգրավված մասնագետների մասին` համաձայն N 3 ձևի (այդ թվում` նրանց մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները` դիպլոմ, վկայական, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր, աշխատանքային գրքույկ և աշխատանքային պայմանագիր),

զ. կազմակերպության կամ մասնագետների կողմից նախկինում իրականացված աշխատանքների հաստատված ցանկը` համաձայն N 4 ձևի,

է. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան վճարված պետական տուրքի անդորրագրի բնօրինակը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը (լրացվում է պետական տուրքը նախապես վճարված լինելու դեպքում, հայտատուի հայեցողությամբ),

ը. տեղեկություններ կազմակերպությունում առկա սարքերի, սարքավորումների մասին՝ համաձայն N 6 ձևի.

2) ֆիզիկական անձ (անհատ ձեռնարկատեր) հանդիսացող հայտատուները`

ա. լիցենզիա ստանալու մասին հայտ` համաձայն N 2 ձևի, նշելով անունը, հայրանունը, ազգանունը, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը, բնակության և գործունեության իրականացման վայրերը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,

բ. անձնագրի պատճենը,

գ. (պարբերությունն ուժը կորցրել է 06.10.11 N 1414-Ն)

դ. (պարբերությունն ուժը կորցրել է 06.10.11 N 1414-Ն)

ե. անձի մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները,

զ. տվյալներ կազմակերպությունում ներգրավված մասնագետների մասին` համաձայն N 3 ձևի (այդ թվում` մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները` դիպլոմ, վկայական, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր, աշխատանքային գրքույկ և աշխատանքային պայմանագիր),

է. նախկինում իրականացված աշխատանքների հաստատված ցանկը` համաձայն N 4 ձևի,

ը. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան վճարված պետական տուրքի անդորրագրի բնօրինակը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը (լրացվում է պետական տուրքը նախապես վճարված լինելու դեպքում, հայտատուի հայեցողությամբ),

թ. տեղեկություններ առկա սարքերի, սարքավորումների մասին ՝ համաձայն N 6 ձևի:

(10-րդ կետը լրաց., փոփ. 06.10.11 N 1414-Ն, փոփ. 14.04.11 N 404-Ն, խմբ., լրաց. 30.01.15 N 124-Ն)

10.1. Լիցենզիաներն ստանալու համար օրենքով և սույն կարգով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը հայտատուի հայեցողությամբ կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային համակարգի միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով:

(10.1-ին կետը լրաց. 14.04.11 N 404-Ն)

 

V. ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

11. Լիցենզավորող մարմինը լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին եզրակացություններ տալու նպատակով ստեղծում է լիցենզավորող հանձնաժողով, որի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատում է լիցենզավորող մարմինը:

12. Լիցենզավորող հանձնաժողովը լիցենզիա տալու մասին հայտը քննարկում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

13. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում և օրենքով սահմանված կարգով:

14. Լիցենզիան վերաձևակերպվում է, և դրա գործողությունը կասեցվում ու դադարեցվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերով և կարգով:

 

VI. ԼԻՑԵՆԶԻԱՅԻՆ ԿԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՆԵՐԴԻՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

(գլուխը լրաց. 30.01.15 N 124-Ն)

 

15. Որակավորված մասնագետների փոփոխության դեպքում՝ լիցենզավորված անձը լիցենզավորող մարմին է ներկայացնում լիցենզիային կից տրամադրված ներդիրի փոփոխության մասին հայտ՝ համաձայն N 5 ձևի: Հայտին կից ներկայացվում են սույն կարգի 10-րդ կետի 1-ին ենթակետի «ե» և «զ» կամ 2-րդ ենթակետի «զ» և «է» պարբերություններով սահմանված փաստաթղթերը:

16. Տնօրինվող տեխնիկայի փոփոխության դեպքում՝ լիցենզավորված անձը լիցենզավորող մարմին է ներկայացնում լիցենզիային կից տրամադրված ներդիրի փոփոխության մասին հայտ՝ համաձայն N 5 ձևի: Հայտին կից ներկայացվում են սույն կարգի 10-րդ կետի 1-ին ենթակետի «ը» կամ 2-րդ ենթակետի «թ» պարբերություններով սահմանված փաստաթղթերը:

17. Լիցենզավորող մարմինը սույն կարգի 15-րդ կամ 16-րդ կետի համաձայն ստացած հայտը և կից փաստաթղթերը (տվյալներ կազմակերպությունում ներգրավված մասնագետների մասին՝ համաձայն N 3 ձևի (այդ թվում՝ նրանց մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները՝ դիպլոմ, վկայական, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր, աշխատանքային գրքույկ և աշխատանքային պայմանագիր), կազմակերպության կամ մասնագետների կողմից նախկինում իրականացված աշխատանքների հաստատված ցանկը՝ համաձայն N 4 ձևի, կամ կազմակերպությունում առկա տնօրինվող տեխնիկայի հաստատված ցանկը՝ համաձայն N 6 ձևի) ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին է տրամադրում սույն կարգի 1.1-ին կետով սահմանված աշխատանքն իրականացնող պատասխանատու անձանց լիցենզիայի ներդիրը (ներդիրները), եթե ներկայացված հայտը և կից փաստաթղթերը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմաններին ու պահանջներին:

18. Սույն կարգի 15-րդ և 16-րդ կետերի համաձայն ներկայացված հայտերը 5 աշխատանքային օրվա ընթացքում մերժվում են, եթե հայտերին կից ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն կարգով սահմանված պայմաններին ու պահանջներին:

19. Սույն կարգով սահմանված ներդիրի փոփոխության մասին հայտը մերժվում է լիցենզավորող մարմնի որոշմամբ:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

Ձև N 1

 

Քաղաքաշինության բնագավառում շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեության լիցենզավորման կարգի

 

Գրանցման համարը

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

________________________________________________________

(հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը)

________________________________________________________

(պետական գրանցման համարը)

________________________________________________________

(գտնվելու վայրը, հեռախոսահամարը, ֆաքսը)

 

Հ Ա Յ Տ

 

Խնդրում եմ քաղաքաշինության բնագավառի գործունեությամբ զբաղվելու համար տրամադրել լիցենզիա` հետևյալ տեսակով՝

 

Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն_____________

(գործունեության տեսակը)

_______________________________________________________

_______________________________________________________

_______________________________________________________

_______________________________________________________

 

Հայտին կցվում են՝

1) (կետն ուժը կորցրել է 14.04.11 N 404-Ն)

2) (կետն ուժը կորցրել է 06.10.11 N 1414-Ն)

3) (կետն ուժը կորցրել է 14.04.11 N 404-Ն) 

4) տվյալներ ներգրավված մասնագետների մասին N 3 ձև (այդ թվում` մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները` դիպլոմ, վկայական, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր, աշխատանքային գրքույկ, աշխատանքային պայմանագիր և այլն).

5) նախկինում իրականացված աշխատանքների ցանկը.

6) պետական տուրքի վճարման անդորրագիրը.

7) առկա սարքերի, սարքավորումների ցանկը N 6 ձև:

 

_______________

_______________

_______________

(դիմողի պաշտոնը)

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

  

____ _________ 200 թ.

 

 

Հայտն ընդունված է ____ __________ 200 թ.

 

Ընդունող ______________________ ________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

(ձևը փոփ. 17.02.11 N 140-Ն, փոփ., լրաց. 06.10.11 N 1414-Ն, փոփ. 14.04.11 N 404-Ն, լրաց. 30.01.15 N 124-Ն)

 

Ձև N 2

 

Քաղաքաշինության բնագավառում շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեության լիցենզավորման կարգի

 

Գրանցման համարը

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

___________________________________________________________

(անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը)

____________________________________________________________

(անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը)

____________________________________________________________

(բնակության և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները)

 

Հ Ա Յ Տ

 

Խնդրում եմ քաղաքաշինության բնագավառի գործունեությամբ զբաղվելու համար տրամադրել լիցենզիա` հետևյալ տեսակով՝

 

Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն_________________

(գործունեության տեսակը)

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

 

Հայտին կցվում են՝

1) անձնագրի պատճենը.

2) (կետն ուժը կորցրել է 06.10.11 N 1414-Ն)

3) (կետն ուժը կորցրել է 14.04.11 N 404-Ն) 

4) (կետն ուժը կորցրել է 06.10.11 N 1414-Ն) 

5) տվյալներ կազմակերպությունում ներգրավված մասնագետների մասին N 3 ձև.

6) անձի մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները.

7) նախկինում իրականացրած աշխատանքների ցանկը N 4 ձև.

8) պետական տուրքի վճարման անդորրագիրը.

9) առկա սարքերի, սարքավորումների ցանկը N 6 ձև:

 

_______________

_______________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

  

____ _________ 200 թ.

 

Կ.Տ.

Հայտն ընդունված է ____ __________ 200 թ.

 

Ընդունող ______________________ ________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

(ձևը փոփ., լրաց. 06.10.11 N 1414-Ն, փոփ. 14.04.11 N 404-Ն, լրաց. 30.01.15 N 124-Ն)

Ձև N 3

 

Քաղաքաշինության բնագավառում շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեության լիցենզավորման կարգի

 

ՏՎՅԱԼՆԵՐ __________________________________________________

(կազմակերպության անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը)

 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

NN
ը/կ

Աշխատողի պաշտոնը, անունը, ազգանունը, հայրանունը

Կրթությունը

Մասնագի-
տությունը

Լրացուցիչ տվյալներ

1

2

3

4

5

 

 

 

 

 

 

 

__________________________________

(կազմակերպության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ

ստորագրությունը, անունը, ազգանունը)

_____ _______________ 200 թ.

(ձևը փոփ. 17.02.11 N 140-Ն)

 

Ձև N 4

 

Քաղաքաշինության բնագավառում շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեության լիցենզավորման կարգի

 

________________________________________________________

(կազմակերպության անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)

________________________________________________________

(լիցենզավորվող սուբյեկտի անվանումը (անունը, ազգանունը)

 

ՆԱԽԿԻՆՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՑԱՆԿԸ

 

NN
ը/կ

Աշխատանքի (ծառայության) անվանումը

Կատարման ժամկետը

Վավերացումը (պայմանագրի, ակտի համարները, համապատասխան կնիքը)

1

2

3

4

 

 

 

 

 

 

 

 

______________________________________________________

(կազմակերպության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը)

 

_____ _____________ 200 թ.

(ձևը փոփ. 17.02.11 N 140-Ն)

 

Ձև N 5

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

___________________________________________________________________

(անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը, կազմակերպության անվանումը, պետական գրանցման համարը)

___________________________________________________________________

(բնակության և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները)

 

Հ Ա Յ Տ

 

ԼԻՑԵՆԶԻԱՅԻՆ ԿԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՆԵՐԴԻՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Խնդրում եմ փոփոխել շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեության լիցենզիային կից տրամադրված N _________ ներդիրը:

 

Հայտին կցվում են`

1) տվյալներ կազմակերպությունում (անհատ ձեռնարկատիրոջ մոտ) ներգրավված և ներգրավվող մասնագետի (մասնագետների) մասին (N 3 ձև).

2) անձի մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները (դիպլոմ, վկայական, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր կամ աշխատանքային գրքույկ), ինչպես նաև որակավորված մասնագետի անձնագրի պատճենը.

3) կազմակերպության կամ մասնագետի (մասնագետների) կողմից նախկինում իրականացված աշխատանքների ցանկը (N 4 ձև).

4) տնօրինվող տեխնիկայի ցանկ (N 6 ձև):

 

ԴԻՄՈՂ ----------------------------------- -----------------------------------------

  (ստորագրությունը) (անունը, ազգանունը)

 

____ _________ 20  թ.

(ձևը լրաց. 30.01.15 N 124-Ն)

 

 

Ձև N 6

 

Ց Ա Ն Կ

 

___________________________________________________________________

(կազմակերպության անվանումը)

___________________________________________________________________

(անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը)

 

ՏՆՕՐԻՆՎՈՂ ՏԵԽՆԻԿԱՅԻ

NN
ը/կ

Տեխնիկայի անվանումը, մակնիշը, տիպը և հաշվառման համարանիշը

Թողարկման տարեթիվը

Վկայականի (անձնագրի) համարը

Լրացուցիչ տվյալներ

1

2

3

4

5

 

 

 

 

 

     

___________________________________________________________________

(կազմակերպության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

____ _______________ 20  թ.

(ձևը լրաց. 30.01.15 N 124-Ն)

(հավելվածը փոփ. 17.02.11 N 140-Ն, փոփ., լրաց. 06.10.11 N 1414-Ն, լրաց., փոփ. 14.04.11 N 404-Ն, լրաց., խմբ. 30.01.15 N 124-Ն, խմբ. 28.04.16 N 432-Ն)

 

 

 

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2009 թվականի

հուլիսի 2-ի N 774-Ն որոշման

 

Ձև

 

Ներմուծեք նկարագրությունը_18671

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԼԻՑԵՆԶԻԱ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՇԵՆՔԵՐԻ

ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ

ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

________________________

(լիցենզիայի համարը)

 

Տրված է _________________________________________________

(լիցենզիան տալու oրը, ամիսը, տարեթիվը, իրավաբանական անձի

_______________________________________________________

_______________________________________________________

անվանումն ու գտնվելու վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը և բնակության վայրը)

 

 

Գործողության ժամկետը` անժամկետ:

 

 

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

(հավելվածը փոփ. 14.04.11 N 404-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2009 թվականի

հուլիսի 2-ի N 774-Ն որոշման

 

 

 

Ձև

 

Ներմուծեք նկարագրությունը_18754

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա Յ Ի   Ն Ե Ր Դ Ի Ր

 

----------------------------------------------------------------------------

 (լիցենզիայի և ներդիրի համարները)

----------------------------------------------------------------------------------------------------------

(կազմակերպության անվանումը և մասնագետի անձնագրային տվյալները)

----------------------------------------------------------------------------------------------------------

(կազմակերպության անվանումը և մասնագետի անձնագրային տվյալները)

----------------------------------------------------------------------------------------------------------

(գործունեության ոլորտը)

----------------------------------------------------------------------------------------------------

(տալու ամսաթիվը)

 

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ՝ ԱՆԺԱՄԿԵՏ։    
ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ  ------------------------------- ---------------------------------
 

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

 Կ. Տ.

 

 

Ներդիրը վավերական է լիցենզիայի առկայության դեպքում։

 

(հավելվածը լրաց. 30.01.15 N 124-Ն)

 

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2009 թվականի

հուլիսի 2-ի N 774-Ն որոշման

 

 

 

Ձև

 

Ներմուծեք նկարագրությունը_18754

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա Յ Ի   Ն Ե Ր Դ Ի Ր

 

----------------------------------------------------------------------------

 (լիցենզիայի և ներդիրի համարները)

-----------------------------------------------------------------------------------------------------------------

(կազմակերպության անվանումը և տնօրինվող տեխնիկայի համարը, անվանումը, մակնիշը, տիպը, հաշվառման համարանիշը և թողարկման տարեթիվը)

-----------------------------------------------------------------------------------------------------------------

(կազմակերպության անվանումը և տնօրինվող տեխնիկայի համարը, անվանումը, մակնիշը, տիպը, հաշվառման համարանիշը և թողարկման տարեթիվը)

-----------------------------------------------------------------------------------------------------------------

(գործունեության ոլորտը)

----------------------------------------------------------------------------------------------------

(տալու ամսաթիվը)

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ՝ ԱՆԺԱՄԿԵՏ։    
ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ  ------------------------------- ---------------------------------
 

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

 Կ. Տ.

 

 

Ներդիրը վավերական է լիցենզիայի առկայության դեպքում։

 

(հավելվածը լրաց. 30.01.15 N 124-Ն)