Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 37
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.05.2015-21.01.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
27.04.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.04.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.05.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
16.06.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

27 ապրիլի 2015 թվականի

թիվ 37

քաղ. Մոսկվա

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ազգային արժույթներով ներմուծման մաքսատուրքերի գումարների համար ԱՄՆ դոլարով դրամական միջոցների վաճառքի (գնման) ծավալների վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու մասին»

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» հիմնադրույթի 43-րդ կետի 4-րդ ենթակետի հիման վրա («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված), «Ներմուծման մաքսատուրքերի (համարժեք գործողություն ունեցող այլ տուրքերի, հարկերի և վճարների) գումարների հաշվեգրման և տեղաբաշխման, անդամ պետությունների բյուջեների օգտին դրանց փոխանցման կարգի մասին» («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 5 հավելված) արձանագրության 54-րդ կետի իրականացման նպատակներով Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության լիազորված մարմիններին, Ղազախստանի Հանրապետության ազգային բանկին և Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկին յուրաքանչյուր ամիս՝ ոչ ուշ, քան հաշվետու ամսվան հաջորդող ամսվա վերջին աշխատանքային օրը, ապահովել անդամ պետությունների ազգային արժույթով ներմուծման մաքսատուրքերի գումարների համար ԱՄՆ դոլարով դրամական միջոցների վաճառքի (գնման) ծավալների վերաբերյալ հաշվետվության ներկայացումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից՝ հավելվածի համաձայն սահմանված ձևով:

2. Ուժը կորցրած Ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ 2013 թվականի օգոստոսի 20-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից ներմուծման մաքսատուրքերի ((համարժեք գործողություն ունեցող այլ տուրքերի, հարկերի և վճարների) հաշվեգրման և տեղաբաշխման ոլորտում հսկիչ գործառույթների իրականացման ապահովման մասին» թիվ 176 որոշումը:

3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Վ. Խրիստենկո

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2015 թվականի ապրիլի 27-ի

թիվ 37 որոշման

 

(ձև)

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

_________________________________________________________________________________

(Եվրասիական տնտեսական միության անդամ պետության լիազորված մարմնի, ազգային (կենտրոնական) բանկի անվանումը)

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ազգային արժույթով ներմուծման մաքսատուրքերի գումարների համար ԱՄՆ դոլարով դրամական միջոցների վաճառքի (գնման) ծավալների վերաբերյալ հաշվետվության ներկայացման մասին

 

20_____թվականի ______________________-ի համար

(ամիս)

 

Անդամ պետության անվանումը

Անդամ պետությունների հաշիվներին փոխանցված անդամ պետությունների ազգային արժույթի գումարը՝ արտարժույթով

Անդամ պետությունների հաշիվներին ——ի կողմից մուտքագրված անդամ պետությունների ազգային արժույթի գումարը՝ արտարժույթով

Անդամ պետու-թյունների հաշիվներին ստացված անդամ պետու-թյունների ազգային արժույթի գումարի հաշվին հաշվետու ամսում վաճառված ԱՄՆ դոլարի գումարը՝ արտարժույթով

Անդամ պետու-թյունների հաշիվներին ստացված անդամ պետու-թյունների ազգային արժույթի գումարի հաշվին հաշվետու ամսում գնված ԱՄՆ դոլարի գումարը՝ արտարժույթով

ԱՄՆ դոլարով արժույթի վաճառքի գծով հանդիպակաց պարտա-վորությունների գումարների տարբերությունը

ԱՄՆ դոլարով արժույթի վաճառքի գծով տուգանային պատժամիջոցի չափը՝ պարտա-վորությունը չկատարելու համար

1

2

3

4

5

6

7

Հայաստանի Հանրապետություն1

           

Բելառուսի Հանրապետություն1

           

Ղազախստանի Հանրապետություն1

           

Ռուսաստանի Դաշնություն1

           

_____________________________________________________

1Չի լրացվում Եվրասիական տնտեսական միության անդամ պետության նկատմամբ, որի լիազոր մարմինը, ազգային (կենտրոնական) բանկը ներկայացնոմ է սույն հաշվետվությունը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.05.2022, թիվ 75 16.06.2022, թիվ 37
19.12.2017, թիվ 174 21.01.2018, թիվ 37
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան