Գլխավոր տեղեկություն
Համար
N 594-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (23.06.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.06.22/49(1229) Հոդ.570
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.06.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.06.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.06.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 հունիսի 2016 թվականի N 594-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 20-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` պարտադիր դրոշմավորման ենթակա տեսաձայնային մագնիսական կրիչների դրոշմավորման համար «2011» թվագրմամբ հսկիչ նշանները (դրոշմապիտակները) կիրառության մեջ դնելու մասին» N 647-Ն որոշումը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրառման նկատմամբ հսկողություն իրականացնող լիազոր մարմին ճանաչելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 20-ի N 644-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 946-Ն որոշումը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող կրիչների պարտադիր դրոշմավորման համար «2013» թվագրմամբ հսկիչ նշանները (դրոշմապիտակները) կիրառության մեջ դնելու մասին» N 1165-Ն որոշումը.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 18-ի «2012 և 2013 թվականների համար Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող կրիչների պարտադիր դրոշմավորման հսկիչ նշանների (դրոշմապիտակների) արժեքը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 20-ի N 684-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1319-Ն որոշումը.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 1-ի «Մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների արտադրության կամ ներմուծման իրավունքը հաստատող տեղեկանք (հավաստագիր) տալու կարգը հաստատելու մասին» N 1371-Ն որոշումը.

6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` ամրագրված մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների առավելագույն թույլատրելի քանակը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 20-ի N 656-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1605-Ն որոշումը.

7) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` պարտադիր դրոշմավորման ենթակա տեսաձայնային մագնիսական կրիչների դրոշմավորման համար «2015» թվագրմամբ հսկիչ նշանները (դրոշմապիտակները) կիրառության մեջ դնելու մասին» N 1252-Ն որոշումը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. հունիսի 13

Երևան