ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 օգոստոսի 2012 թվականի N 1009-Ն
«ՀԱՆԳՐՎԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 25.12.14 N 1477-Ն)
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին ու 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել «Հանգրվան» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
(1-ին կետը փոփ. 25.12.14 N 1477-Ն)
2. Սահմանել, որ`
1) «Հանգրվան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան Հայաստանի Հանրապետությունում սոցիալական բնակարանային ֆոնդի պահպանման ու շահագործման ապահովումն է, ինչպես նաև մասնակցությունը սոցիալական աջակցության ծրագրերով բնաիրային, վերականգնողական, տեխնիկական միջոցների և այլ օժանդակ սարքերի բաշխման աշխատանքների կազմակերպմանը.
2) «Հանգրվան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական նպատակներն են`
ա. սոցիալական աջակցության ծրագրերով նախատեսված բնաիրային, վերականգնողական, տեխնիկական միջոցների և այլ օժանդակ սարքերի բաշխման ծառայությունների մատչելիության ապահովումը,
բ. սոցիալական տան կացարաններում բնակվելու իրավունք ունեցող անձանց (այսուհետ` բնակիչ)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կացարանի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման կազմակերպումը,
գ. բնակիչների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, նրանց զբաղվածության ապահովման և այլ սոցիալական խնդիրների լուծմանն աջակցության կազմակերպումը,
դ. «Հանգրվան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը որպես սոցիալական բնակարանային ֆոնդ` անհատույց օգտագործման իրավունքով ամրացված շենքերի, շինությունների սպասարկումը.
2.1) «Հանգրվան» պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնական գործառույթներն են`
ա. կազմակերպել սոցիալական աջակցության ծրագրերով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տրամադրվող բնաիրային օգնության, վերականգնողական, տեխնիկական միջոցների և այլ օժանդակ սարքերի ստացման, պահպանման և բաշխման աշխատանքները` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով հաստատված դեպքերում և ընթացակարգերով,
բ. կնքել կացարանի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման պայմանագրերը` բնակվելու իրավունք ունեցող անձանց (ընտանիքների) հետ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշմամբ սահմանված կարգով, կազմակերպել բնակվելու իրավունք ունեցող անձանց բնակեցումը հատկացված բնակելի տարածությունում, ինչպես նաև այլ սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացը,
գ. իրականացնել բազմաբնակարան սոցիալական բնակարանային ֆոնդ հանդիսացող շենքերի պահպանումը, տեխնիկական սպասարկումը,
դ. կազմակերպել բնակիչների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը` վերջիններիս կողմից դիմելու դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,
ե. համագործակցել սոցիալական բնակարանային ֆոնդի (կացարանի) գտնվելու վայրի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների, ինչպես նաև կազմակերպությունների հետ` բնակիչների սոցիալական խնդիրների լուծման նպատակով,
զ. մասնակցել սոցիալական բնակարանային ֆոնդ հանդիսացող բազմաբնակարան շենքերի և դրանց հարակից տարածքներին առնչվող հարցերի քննարկմանը, ներկայացնել և (կամ) պաշտպանել կազմակերպության օրինական շահերը պետական (այդ թվում` դատական) և տեղական ինքնակառավարման մարմիններում,
է. տրամադրել բնակիչներին տեղեկանքներ` շենքում բնակվելու և նրանց ընտանիքի կազմի մասին,
ը. աջակցել բնակիչներին` իրենց զբաղեցրած բնակարանների առաջնային տեխնիկական սպասարկման գործում,
թ. իրականացնել (ըստ անհրաժեշտության) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող` շենքերի կառավարմանն ուղղված այլ լիազորություններ.
3) «Հանգրվան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով չեն հանձնվում նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույք, պետական սեփականություն հանդիսացող հողեր, շենքեր, շինություններ, պատմամշակութային նշանակություն ունեցող գույք.
4) «Հանգրվան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման նպատակով ամրացվում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Շիրազի փողոցի NN 25, 33 և 34 հասցեներում գտնվող շենքերը և բնակարանների կահավորման համար տրամադրված՝ հիմնական միջոց հանդիսացող գույք` ընդամենը 40,623.2 հազ. դրամ արժողությամբ.
5) «Հանգրվան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվում է 5,030.0 հազ. դրամ արժողությամբ գույք:
(2-րդ կետը փոփ., լրաց., խմբ. 25.12.14 N 1477-Ն, լրաց., փոփ. 24.12.15 N 1525-Ն)
2.2. Թույլատրել «Հանգրվան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝
1) պարենային մթերքների արտադրություն և վաճառք.
2) ագարակային տնտեսություն (անասնապահություն, խոզաբուծություն, թռչնաբուծություն և այլն) և դրանից ստացված մթերքների վաճառք:
(2.2-րդ կետը լրաց. 24.12.15 N 1525-Ն)
2.3. Սահմանել, որ աշխատողների առնվազն 50 տոկոսը պետք է լինեն սոցիալական բնակարանային ֆոնդի կացարանների բնակիչները:
(2.3-րդ կետը լրաց. 24.12.15 N 1525-Ն)
3. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:
4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել «Հանգրվան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող և (կամ) սեփականության իրավունքով հանձնվող գույքի կազմը:
(4-րդ կետը փոփ. 25.12.14 N 1477-Ն)
5. «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման NN 5 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
6. 2012 թվականին «Հանգրվան» պետական ոչ առևտրային կազմակերպության պահպանման ծախսերի ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը 2012 թվականի ինն ամսում հատկացնել 5,694.2 հազ. դրամ և տարեկան` 11,388.4 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով):
(6-րդ կետը փոփ. 25.12.14 N 1477-Ն)
7. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Շիրազի փողոցի NN 25, 33 և 34 հասցեներում գտնվող շենքերում բնակարան ստացող մանկական խնամակալական շրջանավարտների և սոցիալապես անապահով անձանց ու սատարող ընտանիքների ցուցակները՝ համաձայն NN 3 և 4 հավելվածների:
7.1. Հաստատել Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու 3/14 հասցեում գտնվող շենքում բնակարան ստացող մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտների և սոցիալապես անապահով անձանց ու սատարող ընտանիքների ցուցակները` համաձայն N 5 հավելվածի:
(7.1-ին կետը լրաց. 25.12.14 N 1477-Ն)
7.2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Շիրազի փողոցի N 27 հասցեում գտնվող շենքում բնակարան ստացող սոցիալապես անապահով անձանց ցուցակը՝ համաձայն N 6 հավելվածի:
(7.2-րդ կետը լրաց. 19.05.16 N 518-Ն)
7.3. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ քաղաքի «Վարպետաց» թաղամասի Երիտասարդության փողոցում գտնվող սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններից տուն ստացող սոցիալապես անապահով անձանց ցուցակը՝ համաձայն N 7 հավելվածի:
(7.3-րդ կետը լրաց. 19.05.16 N 518-Ն)
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. օգոստոսի 15 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 2-ի N 1009-Ն որոշման |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ) |
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման |
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում) | |||
բաժինը |
խումբը |
դասը |
ինն ամիս |
տարի | |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ |
0.0 |
0.0 | |||
այդ թվում՝ |
|||||
10 |
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ |
(5,694.2) |
(11,388.4) | ||
այդ թվում՝ |
|||||
04 |
Ընտանիքի անդամներ և զավակներ |
(5,694.2) |
(11,388.4) | ||
այդ թվում՝ |
|||||
01 |
Ընտանիքի անդամներ և զավակներ |
(5,694.2) |
(11,388.4) | ||
այդ թվում՝ |
|||||
02. Ընտանեկան նպաստ և միանվագ դրամական օգնություն |
(5,694.2) |
(11,388.4) | |||
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
(5,694.2) |
(11,388.4) | |||
այդ թվում՝ |
|||||
ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ |
(5,694.2) |
(11,388.4) | |||
այդ թվում՝ |
|||||
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ |
(5,694.2) |
(11,388.4) | |||
այդ թվում՝ |
|||||
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ |
(5,694.2) |
(11,388.4) | |||
այդ թվում՝ |
|||||
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՄԲ ՆՊԱՍՏՆԵՐ (ԲՅՈՒՋԵԻՑ) |
(5,694.2) |
(11,388.4) | |||
այդ թվում՝ |
|||||
- Երեխաների կամ ընտանեկան նպաստ բյուջեից |
(5,694.2) |
(11,388.4) | |||
11 |
ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ |
5,694.20 |
11,388.40 | ||
այդ թվում՝ |
|||||
01 |
ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ |
5,694.20 |
11,388.40 | ||
այդ թվում՝ |
|||||
01 |
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
5,694.20 |
11,388.40 | ||
այդ թվում՝ |
|||||
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
5,694.20 |
11,388.40 | |||
ՀՀ կառավարություն |
5,694.20 |
11,388.40 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 2-ի N 1009-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.19 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Չափորոշիչներ |
Ցուցանիշների փոփոխությունը | |||||||
ոչ ֆինանսական ցուցանիշներ |
ֆինանսական ցուցանիշներ | |||||||
ինն ամիս |
տարի |
ինն ամիս |
տարի | |||||
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները 1. Քաղաքականության միջոցառումները1.2. Տրանսֆերտներ | ||||||||
Ծրագրային դասիչը |
Անվանումը Սոցիալական բնակարանային ֆոնդում ներառված շենքերում բնակվելու իրավունք ունեցող անձանց սոցիալական սպասարկում
Նկարագրությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության «Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ | |||||||
1011 |
ԾՏ01 | |||||||
Շահառուների քանակը |
Սոցիալական բնակարանային ֆոնդում ներառված շենքերում բնակվելու իրավունք ունեցող անձինք |
1 |
1 |
0.0 |
0.0 | |||
Գումարը (հազ. դրամ) |
X |
X |
5,694.2 |
11,388.4 | ||||
Տրանսֆերտի վճարման հաճախականությունը |
||||||||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը 1011 Ապահովում է սոցիալապես անապահով անձանց սոցիալական պաշտպանությունը | ||||||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը Մանկատներում խնամվող և դժվար իրավիճակներում գտնվող երեխաների խնամքի բարելավում, նրանց ինտեգրում հասարակությանը | ||||||||
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները) ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության «Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ | ||||||||
Ծրագրային դասիչը |
Անվանումը Ընտանեկան նպաստ և միանվագ դրամական օգնություն
Նկարագրությունը Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, ընդգրկված անապահով ճանաչված ընտանիքներին նպաստի և միանվագ օգնության տրամադրում | |||||||
1011 |
ԾՏ01 | |||||||
Շահառուների քանակը |
Ընտանեկան նպաստ և միանվագ դրամական օգնություն ստացող ընտանիքների թիվը |
(16) |
(32) |
0.0 |
0.0 | |||
Գումարը (հազ. դրամ) |
X |
X |
(5,694.2) |
(11,388.4) | ||||
Տրանսֆերտի վճարման հաճախականությունը |
ամսական մեկ անգամ |
|||||||
Շահառուների ընտրության չափանիշները Նպաստ ստանալու իրավունք տվող անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունենալը | ||||||||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը 1011 Անապահով սոցիալական խմբերին աջակցության ծրագիր | ||||||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը Աղքատ ընտանիքների կենսամակարդակի բարձրացում |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 2-ի N 1009-Ն որոշման |
Ց ՈՒ Ց Ա Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐԱԼԻԿ ՔԱՂԱՔԻ ՇԻՐԱԶԻ ՓՈՂՈՑԻ NN 25, 33, 34 հասցեներում գտնվող ՇԵՆՔԵՐՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆ ՍՏԱՑՈՂ ՄԱՆԿԱԿԱՆ ԽՆԱՄԱԿԱԼԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ
|
(հավելվածը խմբ. 25.04.13 N 409-Ն, փոփ. 30.01.14 N 74-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 2-ի N 1009-Ն որոշման |
Ց ՈՒ Ց Ա Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐԱԼԻԿ ՔԱՂԱՔԻ ՇԻՐԱԶԻ ՓՈՂՈՑԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐԻ NN 25, 33, 34 ՇԵՆՔԵՐՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆ ՍՏԱՑՈՂ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՍԱՏԱՐՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ
(վերնագիրը խմբ. 25.04.13 N 409-Ն)
|
(հավելվածը խմբ. 25.04.13 N 409-Ն, փոփ. 30.01.14 N 74-Ն, 25.12.14 N 1477-Ն)
Հավելված N 5 ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 2-ի N 1009-Ն որոշման |
Ց ՈՒ Ց Ա Կ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԹԲԻԼԻՍՅԱՆ ԽՃՈՒՂՈՒ N 3/14 ՇԵՆՔՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆ ՍՏԱՑՈՂ ՄԱՆԿԱԿԱՆ ԽՆԱՄԱԿԱԼԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԱՆՁԱՆՑ ՈՒ ՍԱՏԱՐՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ
|
(հավելվածը լրաց. 25.12.14 N 1477-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 6 ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 2-ի N 1009-Ն որոշման
Ց ՈՒ Ց Ա Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐԱԼԻԿ ՔԱՂԱՔԻ ՇԻՐԱԶԻ ՓՈՂՈՑԻ N 27 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԵՆՔՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆ ՍՏԱՑՈՂ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԱՆՁԱՆՑ
NN |
Դիմողի |
Դիմողի (ընտանիքի) |
Ընտանիքի |
Բնակության |
Անձնագրի |
1. |
Գրիգորյան Հերմինե Ազատի |
միածնող ընտանիք |
2 |
քաղ. Մարալիկ, Հաղթանակի փ., |
AM0446987, 06.09.2011 թ., 022 |
2. |
Անդիկյան Արտակ Համլետի |
միայնակ կենսաթոշակառու |
1 |
քաղ. Մարալիկ, Մադաթյան փ., |
AN0751578, |
3. |
Անանիկյան Հասմիկ Ալեքսանի |
միայնակ կենսաթոշակառու |
1 |
քաղ. Մարալիկ, Ձերժինսկի փ., |
AN0249102, |
4. |
Սուքիասյան Շուշանիկ Կառլենի |
միայնակ կենսաթոշակառու |
1 |
քաղ. Մարալիկ, Ձերժինսկի փ., |
AN0312850, |
5. |
Գալստյան Ալվարդ Վոլոդյայի |
միայնակ կենսաթոշակառու |
1 |
քաղ. Մարալիկ, |
AN0875804, |
6. |
Աղաբաբյան Մանվել Գագիկի |
սատարող ընտանիք |
3 |
քաղ. Մարալիկ, Թումանյան փ., տն. 22 |
000402487, |
7. |
Մելիքյան Գոռ Գուրգենի |
սատարող ընտանիք |
5 |
քաղ. Մարալիկ, Շիրազի փ., տնակ 1 |
AG0211606, |
(հավելվածը լրաց. 19.05.16 N 518-Ն)
Հավելված N 7 ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 2-ի N 1009-Ն որոշման |
Ց ՈՒ Ց Ա Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՔԱՂԱՔԻ «ՎԱՐՊԵՏԱՑ» ԹԱՂԱՄԱՍԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՑԱՐԱՆՆԵՐԻՑ ՏՈՒՆ ՍՏԱՑՈՂ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԱՆՁԱՆՑ
NN |
Դիմողի |
Դիմողի (ընտանիքի) |
Ընտանիքի անդամ- |
Բնակության |
Անձնագրի |
1. |
Անտոնյան Հայկանուշ Արշակի |
մանկական |
2 |
ՀՀ Լոռու մարզ, |
AG0493416, 23.06.2005 թ., |