Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 10
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (10.09.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 16.02.2016
Ընդունող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
08.09.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
08.09.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.09.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 սեպտեմբերի 2015 թվականի

թիվ 10

քաղ. Գրոդնո

 

«ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵԿՏՈՐՆԵՐԻ (ԵՆԹԱՍԵԿՏՈՐՆԵՐԻ) ՑԱՆԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑՈՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ Ձ ԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ (ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՇՐՋԱՆՈՒՄ)» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

«Ծառայությունների առ ևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» արձանագրության 42-րդ կետով նախատեսված ազատականացման ծրագրերի(«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 16 հավելված)՝ «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրի թիվ 3 հավելվածի 59-րդ կետին համապատասխան, «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու պայմանների և անցումային դրույթների վերաբերյալ» 2015 թվականի մայիսի 8-ի արձանագրության թիվ 1 հավելվածի 63-րդ կետին համապատասխան, Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող առանձին միջազգային պայմանագրերի և «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին Ղրղզստանի Հանրապետության միանալու հետ կապված Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերի նախապատրաստման նպատակներով և հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկությունը՝ Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ «Ծառայությունների սեկտորների (ենթասեկտորների) ցանկի հաստատման մասին, որոնցով Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ծառայությունների միասնական շուկայի ձ ևավորումը կիրականացվի ազատականացման ծրագրերին համապատասխան (անցումային շրջանում)» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը։

2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ սկսել ազատականացման ծրագրերի նախապատրաստումը՝ նշելով սեկտորներում (ենթասեկտորներում) ծառայությունների միասնական շուկայի ձ ևավորման (անցումային շրջանի) հստակ ժամկետները:

3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի
Հանրապետությունից

Բելառուսի
Հանրապետությունից

Ղազախստանի
Հանրապետությունից

Ղրղզստանի
Հանրապետությունից

Ռուսաստանի
Դաշնությունից

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

«  »-ի 2015 թվականի

թիվ

քաղ. 

 

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵԿՏՈՐՆԵՐԻ (ԵՆԹԱՍԵԿՏՈՐՆԵՐԻ) ՑԱՆԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑՈՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ Ձ ևԱՎՈՐՈՒՄԸ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ (ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՇՐՋԱՆՈՒՄ)

 

«Ծառայությունների առ ևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» արձանագրության 42-րդ կետով նախատեսված ազատականացման ծրագրերի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 16 հավելված)՝ «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրի թիվ 3 հավելվածի 59-րդ կետին համապատասխան, «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրին միանալու պայմանների և անցումային դրույթների վերաբերյալ» 2015 թվականի մայիսի 8-ի արձանագրության թիվ 1 հավելվածի 63-րդ կետին համապատասխան, Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող առանձին միջազգային պայմանագրերի և «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրին Ղրղզստանի Հանրապետության միանալու հետ կապված Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերի նախապատրաստման նպատակներով և հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկությունը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող ծառայությունների սեկտորների (ենթասեկտորների) ցանկը, որոնցով Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ծառայությունների միասնական շուկայի ձ ևավորումը կիրականացվի ազատականացման ծրագրերին համապատասխան (անցումային շրջանում):

2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ մինչ և 2016 թվականի ապրիլի 1-ը նախապատրաստել ազատականացման ծրագրերը՝ նշելով սույն Որոշմամբ հաստատված ցանկում նշված սեկտորներում (ենթասեկտորներում) ծառայությունների միասնական շուկայի ձ ևավորման (անցումային շրջանի) հստակ ժամկետները:

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ մինչ և 2016 թվականի հուլիսի 1-ը սույն Որոշման 2–րդ կետում նշված ազատականացման ծրագրերը ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին՝ սույն Որոշումն իրագործելու նպատակներով աշխատանքային խմբեր ստեղծել սույն Որոշմամբ հաստատված ցանկում նշված ծառայությունների սեկտորներում (ենթասեկտորներում):

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի
Հանրապետությունից

Բելառուսի
Հանրապետությունից

Ղազախստանի
Հանրապետությունից

Ղրղզստանի
Հանրապետությունից

Ռուսաստանի
Դաշնությունից

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

 

Հրապարակվել է կայքում 16 փետրվարի 2016 թվական: