Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 476
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.08.1998-23.11.1998)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
05.08.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.08.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.08.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 օգոստոսի 1998 թվականի թիվ 476

 

ՃԱՐՏԱՐԱՊԵՏ, ԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ա. ԹԱՄԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 120-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայ ականավոր ճարտարապետ, ակադեմիկոս Ա. Թամանյանի ծննդյան 120-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների անցկացման նպատակով

1. Ստեղծել հանձնաժողով և հաստատել նրա անհատական կազմը (կցվում է):

2. Երևանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում «Կասկադ» համալիրի երկրորդ հարթակի 300 քառ. մետր տարածքը սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության տնօրինությանը` ակադեմիկոս Ա. Թամանյանի անվան թանգարան ստեղծելու նպատակով:

3. Հանձնաժողովին` 10-օրյա ժամկետում մշակել ակադեմիկոս Ա. Թամանյանի ծննդյան 120-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների ծրագիրը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` ապահովել միջոցառումների լուսաբանումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան


1998 թ. օգոստոսի 5
Երևան

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ է

ՀՀ վԱՐՉԱՊԵՏԻ 1998 թ.

ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի ԹԻՎ 476

ՈՐՈՇՄԱՄԲ

 

 Կ Ա Զ Մ

 

 ՃԱՐՏԱՐԱՊԵՏ, ԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ա. ԹԱՄԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 120-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

 Ֆ. Փիրումյան

 

- ՀՀ քաղաքաշինության նախարար (հանձնաժողովի նախագահ)

     

 Ա. Մանուկյան

 

- ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի տեղակալ

     

Ս. Դանիելյան

 

- ՀՀ կառավարության աշխատակազմի տնտեսության ենթակառուցվածքների և գյուղատնտեսության վարչության պետի տեղակալ

     

Ա. Զուրաբյան

 

 - Հայաստանի ճարտարապետների միության վարչության նախագահ

     

Յու. Խոջամիրյան

 

- ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի պրեզիդենտ

     

 Կ. Արեյան

 

- Երևանի քաղաքապետի տեղակալ

     

Ա. Բեգլարյան

 

 - Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտի ռեկտոր

     

Յու. Սաֆարյան

 

 - Հայաստանի Հանրապետության ճարտարագիտական ակադեմիայի քաղաքաշինության և ճարտարապետության բաժանմունքի նախագահ

     

Հ. Խաչատրյան

 

 - Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ

     

Ա. Գրիգորյան

 

 - Ճարտարապետության Ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն

     

Տ. Բարսեղյան

 

 - ՀՀ քաղաքաշինության նախարարության վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.11.1998, թիվ 677 23.11.1998, թիվ 476
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան