ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 օգոստոսի 1998 թվականի թիվ 476
ՃԱՐՏԱՐԱՊԵՏ, ԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ա. ԹԱՄԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 120-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայ ականավոր ճարտարապետ, ակադեմիկոս Ա. Թամանյանի ծննդյան 120-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների անցկացման նպատակով
1. Ստեղծել հանձնաժողով և հաստատել նրա անհատական կազմը (կցվում է):
2. Երևանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում «Կասկադ» համալիրի երկրորդ հարթակի 300 քառ. մետր տարածքը սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության տնօրինությանը` ակադեմիկոս Ա. Թամանյանի անվան թանգարան ստեղծելու նպատակով:
3. Հանձնաժողովին` 10-օրյա ժամկետում մշակել ակադեմիկոս Ա. Թամանյանի ծննդյան 120-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների ծրագիրը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` ապահովել միջոցառումների լուսաբանումը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ է ՀՀ վԱՐՉԱՊԵՏԻ 1998 թ.ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի ԹԻՎ 476 ՈՐՈՇՄԱՄԲ |
Կ Ա Զ Մ
ՃԱՐՏԱՐԱՊԵՏ, ԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ա. ԹԱՄԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 120-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ֆ. Փիրումյան |
- ՀՀ քաղաքաշինության նախարար (հանձնաժողովի նախագահ) | |
Ա. Մանուկյան |
- ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի տեղակալ | |
Ս. Դանիելյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի տնտեսության ենթակառուցվածքների և գյուղատնտեսության վարչության պետի տեղակալ | |
Ա. Զուրաբյան |
- Հայաստանի ճարտարապետների միության վարչության նախագահ | |
Յու. Խոջամիրյան |
- ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի պրեզիդենտ | |
Կ. Արեյան |
- Երևանի քաղաքապետի տեղակալ | |
Ա. Բեգլարյան |
- Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտի ռեկտոր | |
Յու. Սաֆարյան |
- Հայաստանի Հանրապետության ճարտարագիտական ակադեմիայի քաղաքաշինության և ճարտարապետության բաժանմունքի նախագահ | |
Հ. Խաչատրյան |
- Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ | |
Ա. Գրիգորյան |
- Ճարտարապետության Ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն | |
Տ. Բարսեղյան |
- ՀՀ քաղաքաշինության նախարարության վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար) |