Գլխավոր տեղեկություն
Համար
N 510-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.05.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.05.25/41(1221) Հոդ.454
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.05.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.05.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.05.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 մայիսի 2016 թվականի N 510-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 597-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 686-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 597-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը`

1) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14. Ներբուհական են`

1) Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի մասնագիտական առարկաների քննությունները.

2) Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մասնագիտական առարկաների քննությունները.

3) Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի մասնագիտական առարկաների քննությունները.

4) Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մասնագիտական առարկաների քննությունները.

5) Երևանի պետական համալսարանի «032101.00.6 Լրագրություն» մասնագիտության «Բանավոր հաղորդակցման մշակույթ» ու Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի «021201.00.6 Դիզայն» և «021401.00.6 Կիրառական արվեստ» մասնագիտությունների մասնագիտական առարկաների քննությունները.

6) Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի «073101.00.6 Ճարտարապետություն» ու «021201.00.6 Դիզայն» մասնագիտությունների մասնագիտական առարկաների քննությունները.

7) Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «021201.00.6 Դիզայն» մասնագիտության մասնագիտական առարկաների քննությունները.

8) Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «011401.00.6 Մասնագիտական մանկավարժություն» («011401.11.6 Կերպարվեստ», «011401.13.6 Երաժշտական կրթություն», «011401.14.6 Պարարվեստ» կրթական ծրագրեր), «021101.00.6 Տեսալսողական արվեստ», «021201.00.6 Դիզայն», «021401.00.6 Կիրառական արվեստ», «021502.00.6 Կատարողական արվեստ», «021503.00.6 Թատերական արվեստ», «021801.00.6 Արվեստի տեսություն և պատմություն» մասնագիտությունների մասնագիտական առարկաների քննություններն ու «032101.00.6 Լրագրություն» մասնագիտության «Լրագրության հիմունքներ» և «Լրագրության տեսության պատմություն» մասնագիտական առարկաների քննությունները.

9) Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «011401.00.6 Մասնագիտական մանկավարժություն» («011401.09.6 Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ», «011401.10.6 Ադապտիվ ֆիզիկական կուլտուրա», «011401.16.6 Նախնական զինվորական պատրաստություն» կրթական ծրագրերի), «021401.00.6 Կիրառական արվեստ» մասնագիտությունների մասնագիտական առարկաների քննությունները և «032101.00.6 Լրագրություն» մասնագիտության «Բանավոր հաղորդակցման մշակույթ» առարկայի քննությունը.

10) Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի «011401.00.6 Մասնագիտական մանկավարժություն» («011401.09.6 Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ», «011401.11.6 Կերպարվեստ», «011401.13.6 Երաժշտական կրթություն» կրթական ծրագրերի) մասնագիտության մասնագիտական առարկաների քննությունները և «032101.00.6 Լրագրություն» մասնագիտության «Բանավոր հաղորդակցման մշակույթ» առարկայի քննությունը.

11) Երևանի գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի «021201.00.6 Դիզայն» մասնագիտության մասնագիտական առարկաների քննությունները.

12) Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի «021201.00.6 Դիզայն» մասնագիտության մասնագիտական առարկաների քննությունները.

13) Երևանի գյուղատնտեսական համալսարանի «021201.00.6 Դիզայն» մասնագիտության մասնագիտական առարկաների քննությունները.

14) Գյումրու «Պրոգրես» համալսարանի «021201.00.6 Դիզայն» մասնագիտության մասնագիտական առարկաների քննությունները.

15) Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայի «021503.00.6 Թատերական արվեստ», «021101.00.6 Տեսալսողական արվեստ» մասնագիտությունների մասնագիտական առարկաների քննությունները և «032101.00.6 Լրագրություն» մասնագիտության «Բանավոր հաղորդակցման մշակույթ» առարկայի քննությունը.

16) Երևանի մշակույթի համալսարանի մասնագիտական առարկաների քննությունները.

17) «Հայբուսակ» համալսարանի «021201.00.6 Դիզայն» մասնագիտության մասնագիտական առարկաների քննությունները և «032101.00.6 Լրագրություն» մասնագիտության «Բանավոր հաղորդակցման մշակույթ» առարկայի քննությունը:».

2) 36-րդ կետի`

ա. 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) զինապարտի կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ, ինչպես նաև զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու, ծառայության վայրի և ծառայողական բնութագրի մասին: Սույն ենթակետում նշված փաստաթղթերը չներկայացնելը չի կարող հիմք ծառայել դիմորդի ընդունելության դիմում-հայտը և փաստաթղթերը չընդունելու համար.»,

բ. 7-րդ ենթակետից հանել «(օլիմպիադաներ, փառատոներ)» բառերը,

գ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9-րդ ենթակետով.

«9) ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքի անդամ լինելու դեպքում դիմորդը դիմում-հայտում կատարում է համապատասխան նշում:».

3) 44-րդ կետից հանել «, բայց բուհ չընդունված» բառերը.

4) 47-րդ կետի`

ա. 1-ին ենթակետում «030700 - Միջազգային հարաբերություններ», «030600 - Լրագրություն», «031000 - Հայոց լեզու և գրականություն», «051000 - Մանկավարժություն և հոգեբանություն», «051100 - Մանկավարժություն և մեթոդիկա», «051300-Սոցիալական մանկավարժություն», «051500-Հատուկ կրթության մանկավարժություն և հոգեբանություն», «032300 - Թարգմանչական գործ» բառերը փոխարինել «031801.00.6 Միջազգային հարաբերություններ», «032101.00.6 Լրագրություն», «023101.00.6 Հայոց լեզու և գրականություն», «031301.00.6 Հոգեբանություն», «011201.00.6 Նախադպրոցական մանկավարժություն», «011301.00.6 Ընդհանուր մանկավարժություն», «011302.00.6 Հատուկ մանկավարժություն», «023201.00.6 Լեզվաբանություն («023201.01.6 Թարգմանչական գործ (ըստ լեզուների)» կրթական ծրագիր)» բառերով,

բ. 2-րդ ենթակետում «031100 - Լեզվաբանություն, ռուսաց լեզու», «032400 - Ռուսաց լեզու և գրականություն» (Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան), «031200 - Լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն` ռուսաց լեզու» (Երևանի պետական համալսարան)» բառերը փոխարինել «023201.00.6 Լեզվաբանություն («023201.03.6 Ռուսաց լեզու» կրթական ծրագիր)», «023102.00.6 Օտար լեզու և գրականություն («023102.01.6 Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագիր) (Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան)», «023201.00.6 Լեզվաբանություն («023201.02.6 Միջմշակութային հաղորդակցություն (ռուսաց լեզու)» կրթական ծրագիր) (Երևանի պետական համալսարան)» բառերով,

գ. 3-րդ ենթակետում «032400 - Ռուսաց լեզու և գրականություն» բառերը փոխարինել «023102.00.6 Օտար լեզու և գրականություն («023102.01.6 Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագիր)» բառերով.

5) 50-րդ կետում «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի» բառերը փոխարինել «091201.00.7 Բուժական գործ», «091101.00.7 Ստոմատոլոգիա», «091601.00.6 Ֆարմացիա», «091202.00.7 Բուժական գործ զինված ուժերում» մասնագիտությունների» բառերով և կետից հանել «Երևանի պետական համալսարանի «Կենսաինֆորմատիկա» մասնագիտության դիմորդներին իրավունք է վերապահվում իրենց ընտրությամբ հանձնելու նշված երեք` «Կենսաբանություն», «Մաթեմատիկա» և «Ֆիզիկա» մրցութային քննություններից երկուսը:» բառերը.

6) 97-րդ կետում «, լեռնային և» բառերը փոխարինել «կամ» բառով.

7) 99-րդ կետում «Անասնաբուժություն», «Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն», «Ագրոնոմիա», «Բույսերի պաշտպանություն», «Գյուղատնտեսական մշակաբույսերի սելեկցիա և գենետիկա», «Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում», «Ագրոէկոլոգիա», «Անասնաբուծություն» բառերը փոխարինել «084101.00.6 Անասնաբուժություն», «081101.00.6 Ագրոնոմիա», «082101.00.6 Անտառային տնտեսություն» «052201.00.6 Բնապահպանություն և բնօգտագործում», «081102.00.6 Անասնաբուծություն» բառերով.

8) 100-րդ կետում «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակավայրերում հաշվառված և վերջին ութ տարում մշտապես բնակվող» բառերը փոխարինել «Նպատակային ուսուցման դիմած» բառերով.

9) 101-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«101. Նպատակային ուսուցման դիմած դիմորդները բուհեր ընդունելության դիմում-հայտի հետ միասին ներկայացնում են համայնքի ղեկավարի կամ համապատասխան պետական մարմնի կողմից տրված տեղեկանք` նշված համայնքում կամ տվյալ պետական մարմնի ենթակայության կազմակերպություններում համապատասխան մասնագետ ունենալու պահանջի վերաբերյալ:».

10) 102-րդ կետում «Նպատակային ընդունելության հայտեր ներկայացրած» բառերը փոխարինել «Նպատակային ուսուցման դիմած» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. մայիսի 23

Երևան