Գլխավոր տեղեկություն
Համար
N 225-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.05.2008-11.04.2017)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
04.05.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.05.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.05.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 մայիսի 2008 թվականի N 225-Ա

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի N 507-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի հաշվետվությունների քննարկման ընթացակարգը կանոնակարգելու նպատակով`

1. Հանձնարարել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և առաջարկել Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի կողմից վերահսկվող օբյեկտների, այդ թվում` համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպությունների և այլ կազմակերպությունների մասին Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի ընթացիկ հաշվետվությունների, ինչպես նաև դրանց հիմք հանդիսացող արձանագրությունների վերաբերյալ առարկություններ ու բացատրություններ ներկայացնելիս` պարզաբանումներ, խորհրդատվություն ստանալու նպատակով դրանք քննարկել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և այդ արձանագրություններում բարձրացված հարցերին առնչվող պետական մարմինների հետ:

2. Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի կողմից վերահսկվող օբյեկտների, այդ թվում` համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպությունների և այլ կազմակերպությունների մասին Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի ընթացիկ հաշվետվությունների, ինչպես նաև դրանց համար հիմք հանդիսացող արձանագրությունների վերաբերյալ առարկություններն ու բացատրությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատ` այդ հաշվետվությունները և դրանց վերաբերյալ առարկություններն ու բացատրությունները միաժամանակ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն` ի տնօրինություն:

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի ընթացիկ հաշվետվությունների, ինչպես նաև դրանց համար հիմք հանդիսացող արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատ ներկայացվող առարկություններն ու բացատրություններն այդ հաշվետվությունների հետ միասին միաժամանակ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն` ի տնօրինություն:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատի հաշվետվությունների քննարկման ընթացակարգի մասին» N 507-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2008 թ. մայիսի 4

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.04.2017, N 346-Ա 11.04.2017, N 225-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան