Գլխավոր տեղեկություն
Համար
N 250-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.04.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.03.23/22(1202) Հոդ.257
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.01.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.03.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.04.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հունվարի 2016 թվականի N 250-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2387-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» N 2387-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 8-րդ կետում «5-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «3 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

2) 50-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Նոր շինությունների հասցեավորման դեպքում հասցեն տրամադրվում է ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու նպատակով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածի 151-րդ կետով նախատեսված դիմումում կատարված համապատասխան նշագրման հիման վրա, առանց հասցեավորման համար առանձին դիմում ներկայացնելու՝ պահպանելով սույն կարգի 49-րդ կետի պահանջը: Դիմումի ձևը տեղադրվում է տվյալ համայնքի պաշտոնական համացանցային կայքում (առկայության դեպքում):».

3) 51-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«51. Հասցե տրամադրող լիազոր մարմինն առավելագույնը 6 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է որոշում անշարժ գույքին հասցե տրամադրելու կամ հասցե տրամադրելը մերժելու մասին:».

4) 54-րդ կետի երկրորդ պարբերությունում «5-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «3 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

5) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 551-րդ կետով.

«551. Անշարժ գույքը վերահասցեավորվում է սույն կարգի 50-րդ կետով սահմանված անշարժ գույքի օբյեկտներին հասցե տրամադրելու կանոնների համաձայն:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2016 թ. մարտի 15
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան