Գլխավոր տեղեկություն
Համար
N 237-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.03.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.03.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.03.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.03.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 մարտի 2016 թվականի N 237-Ա

 

«ՍԱԼՍԱ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածն ու 68-րդ հոդվածի 7-րդ մասը և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության ենթակայության «Սալսա դիվելոփմենթ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ սույն որոշման հավելվածում նշված ընդամենը 2,160,432,521 դրամ հաշվեկշռային արժեքով գույքով (այսուհետ՝գույք) վճարել ընկերության կողմից տեղաբաշխված՝ պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց՝ պահպանելով Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան 3/6 և 3/7 հասցեներում գտնվող օժանդակ շինությունների (էլեկտրաենթակայան) վարձակալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության վարձակալության իրավունքը:

2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:

3. Սույն որոշման 1-ին կետի համաձայն գույքի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկը վճարել «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով:

4. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված՝ սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

5. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել`

1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ՝ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.

2) ընկերության կանոնադրական կապիտալի փոփոխումը և, դրանով պայմանավորված, կանոնադրության փոփոխության պետական գրանցումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. մարտի 15

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2016 թվականի

մարտի 3-ի N 237-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՍԱԼՍԱ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

NN
ը/կ

Գույքի անվանումը

Մակերեսը (քառ. մ)

Հաշվեկշռային արժեքը (դրամ)

1.

Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան 3/6

-

127,118,373

 

այդ թվում՝

   
 

շինություն

70.7

49,138,268

 

հող

91.8

5,517,200

 

սարքավորումներ

-

72,462,905

2.

Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան 3/7

-

192,324,480

 

այդ թվում՝

   
 

շինություն

107.2

74,506,680

 

հող

132

7,944,768

 

սարքավորումներ

-

109,873,032

3.

Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան 3/8

-

1,840,989,668

 

այդ թվում՝

   
 

շինություն

3906.2

1,475,167,025

 

հող

1194

71,897,060

 

սարքավորումներ

-

293,925,583

 

 Ընդամենը

 

2,160,432,521

 

այդ թվում՝

   
 

շինություն

 

1,598,811,973

 

հող

 

85,359,028

 

սարքավորումներ

 

476,261,520

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան