ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
«ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԻ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ և «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ կետով՝ որոշում եմ.
1. Միանալ 1953 թվականի հոկտեմբերի 17-ին Բրյուսելում ստորագրված «Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի մասին» արձանագրությանը:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
2003 թ. հոկտեմբերի 23 Երևան ՆՀ-167-Ն |