Գլխավոր տեղեկություն
Համար
N 233-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.03.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.03.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.03.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.03.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 մարտի 2016 թվականի N 233-Ա

 

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գետարգել գյուղի Ս. Ալեքսանյան փողոցի N 7 հասցեում գտնվող 363,0 քառ. մետր մակերես զբաղեցնող վարչական շենքը` դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0,1218 հա հողամասով, հետ վերցնել և հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը (այսուհետ` գույք) նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գետարգել համայնքին` համայնքի աշխատակազմի գործունեությունը նշված տարածքում իրականացնելու նպատակով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել `

1) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի հետ համատեղ գույքի` սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.

2) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գետարգել համայնքի հետ գույքի նվիրաբերության պայմանագրի (այսուհետ՝ պայմանագիր) կնքումը` դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գետարգել համայնքի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. մարտի 15

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան