Գլխավոր տեղեկություն
Համար
N 73-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.02.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
17.02.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.02.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.02.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 փետրվարի 2016 թվականի N 73-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի N 551-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հունիսի 15-ի «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի հունիսի 8-ի N 405-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 551-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

 

 Ս. Խաչատրյան  -ՀՀ Սյունիքի մարզպետ
 Մ. Մկրտչյան  -ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
 Վ. Դավթյան  -ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ
 Վ. Ադոնց  -ՀՀ Գորիսի քաղաքապետ (համաձայնությամբ)
 Ս. Խաչատրյան  -«Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)
 Լ. Սարգսյան  -«Փյունիկ» հիմնադրամի նախագահ (համաձայնությամբ)».

 

2) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված անդամներ» բաժնում «Ա. Ղուկասյան-ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ռ. Սուքիասյան-ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ» բառերով.

3) «Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում՝

ա. «Կ. Սահակյան –Գորիսի պետական համալսարանի մանկավարժական բնագավառի մասնագիտությունների ֆակուլտետի դեկան» բառերը փոխարինել «Թ. Մարության-Գորիսի պետական համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ» բառերով,

բ. «Գ. Մանուչարյան-Գորիսի պետական համալսարանի իրավախորհրդատու, դասախոս» բառերը փոխարինել «Ս. Հայրապետյան-Գորիսի պետական համալսարանի կենսաբանության և քիմիայի ամբիոնի ասիստենտ» բառերով.

4) «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում՝

ա. «Ա. Բաբախանյան-Գորիսի պետական համալսարանի «Կրթության կառավարում» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող, ուսանողական խորհրդի նախագահ» բառերը փոխարինել «Ա. Էվունց-Գորիսի պետական համալսարանի ճարտարագիտական մասնագիտությունների ֆակուլտետի ուսանող» բառերով,

բ. «Հ. Բախշյան -Գորիսի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Մ. Իվանյան -Գորիսի պետական համալսարանի մանկավարժական հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի հայոց լեզու և գրականություն բաժնի ուսանող» բառերով,

գ. «Հ. Գրիգորյան -Գորիսի պետական համալսարանի մանկավարժական հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Ս. Մկրտչյան -Գորիսի պետական համալսարանի մանկավարժական հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի մանկավարժություն և մեթոդիկա բաժնի ուսանող» բառերով,

դ. «Ա. Դավթյան-Գորիսի պետական համալսարանի ճարտարագիտական մասնագիտությունների ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Մ. Ստեփանյան-Գորիսի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի ուսանող» բառերով,

ե. «Մ. Նուրիջանյան-Գորիսի պետական համալսարանի մանկավարժական բնագիտական մասնագիտությունների ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Գ. Մուսախանյան-Գորիսի պետական համալսարանի պատմաիրավագիտական ֆակուլտետի ուսանող» բառերով.

զ. «Գ. Բարխուդարյան-Գորիսի պետական համալսարանի պատմաիրավագիտական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Ա. Հարությունյան-Գորիսի պետական համալսարանի մանկավարժական բնագիտական ֆակուլտետի ուսանող» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. փետրվարի 17

Երևան