Գլխավոր տեղեկություն
Համար
N 566-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (09.06.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.06.08/44(1224) Հոդ.518
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.06.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.06.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.06.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հունիսի 2016 թվականի N 566-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-Ի N 294-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 10-ի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» հիմնադրամ ստեղծելու, հիմնադրամի կանոնադրությունը և հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեում վերաբաշխում ու փոփոխություններ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը դադարեցնելու մասին» N 294-Ն որոշման 5-րդ կետի 3-րդ ենթակետում «2 ամիս» բառերը փոխարինել «6 ամիս» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. հունիսի 3

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան