ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 մայիսի 2016 թվականի N 478-Ն
ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ՎԵՐԱԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 1039-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել պեստիցիդների և ագրոքիմիկատների պետական գրանցման, վերագրանցման և գրանցումից հանելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի «Բույսերի պաշտպանության միջոցների պետական գրանցման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 8-ի N 12 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1039-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. մայիսի 16 Երևան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ՎԵՐԱԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում պեստիցիդների և ագրոքիմիկատների պետական գրանցման, վերագրանցման և գրանցումից հանելու գործընթացի հետ կապված հարաբերությունները:
2. Հայաստանի Հանրապետությունում պեստիցիդների և ագրոքիմիկատների պետական գրանցման համար լիազոր մարմին է ներկայացվում հայտ` «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 6-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան: Հայտը կարող է ներկայացվել նաև էլեկտրոնային տարբերակով՝ լիազոր մարմնի պաշտոնական էլեկտրոնային հասցեին:
3. Հայտն ստանալուց հետո երեք օրվա ընթացքում` լիազոր մարմինն ուսումնասիրում է հայտին կից փաստաթղթերի ցանկի ամբողջականությունը և այն հանձնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 26-ի N 908-Ն որոշմամբ ստեղծված հանձնաժողովի քարտուղարին, վերջինս էլ երեք օրվա ընթացքում դրանք տրամադրում է հանձնաժողովի անդամներին: Եթե հայտին կից փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա լիազոր մարմինը հայտն ստանալուց հետո երեք օրվա ընթացքում այն վերադարձնում է հայտատուին՝ վերջինիս կողմից փաստաթղթերի ցանկը համալրելու և կրկին ներկայացնելու նպատակով:
4. Հանձնաժողովը 18-օրյա ժամկետում քննարկում է պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման համար ներկայացված հայտը, դրան կից փաստաթղթերը և լիազոր մարմնին է տալիս պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման մասին եզրակացություն:
5. Ներկայացված փաստաթղթերում այն անճշտությունների, վրիպակների կամ թերությունների առկայության դեպքում, որոնք կրում են տեխնիկական բնույթ և չեն ներառում որակական հատկանիշներ հանձնաժողովի անդամներն իրենց դիտողությունները գրավոր ներկայացնում են հանձնաժողովի քարտուղարին՝ հայտատուին փոխանցելու և վերջինիս կողմից շտկումներ կատարելու և կրկին ներկայացնելու նպատակով:
6. Լիազոր մարմինը պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման համար հանձնաժողովի դրական եզրակացությունն ստանալուց հետո եռօրյա ժամկետում ընդունում է որոշում պեստիցիդի և ագրոքիմիկատի գրանցման և Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված պեստիցիդների և ագրոքիմիկատների անվանացանկում ընդգրկելու մասին և հայտատուին տալիս է սույն որոշման հավելվածի N 1 ձևով կամ N 2 ձևով հաստատված գրանցման վկայական:
7. Հանձնաժողովը պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման համար տալիս է բացասական եզրակացություն, եթե այն ներառում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 17-ի N 293-Ն որոշման հավելվածով սահմանված նյութերից որևէ մեկը:
8. Լիազոր մարմինը հանձնաժողովի բացասական եզրակացությունն ստանալուց հետո եռօրյա ժամկետում ընդունում է որոշում պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցումը մերժելու վերաբերյալ և դրա մասին տեղեկացնում հայտատուին։ Գրանցումը մերժելու վերաբերյալ որոշումը պետք է ներառի նաև մերժման հիմքերը:
9. Լիազոր մարմնի` պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցումը մերժելու վերաբերյալ որոշումը կարող է բողոքարկվել վերադասության և (կամ) դատական կարգով:
10. Հայաստանի Հանրապետությունում պեստիցիդների և ագրոքիմիկատների վերագրանցումն իրականացվում է «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 12-րդ մասի հիմքով՝ դրանց գրանցման կարգին համապատասխան, իսկ վերագրանցման հայտը կարող է ներկայացվել գրանցման ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան 1 ամիս առաջ:
11. Պեստիցիդները և ագրոքիմիկատները գրանցումից հանվում են «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 14-րդ մասի հիմքով՝ առանց հանձնաժողովի եզրակացության:
12. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն ունեն «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իմաստը:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Ձև 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն
ՊԵՍՏԻՑԻԴԻ ԳՐԱՆՑՄԱՆ
N ______
Սույն վկայագիրը տրվում է ______________________________________________
(արտադրող կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը) |
_____________________________________________________________________________ -ին
Գրանցման ներկայացնողը ______________________________________________________
(կազմակերպության կամ ֆիզիկական անձի անվանումը, գտնվելու վայրը, հասցեն) |
Համաձայն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի
___ ___________20__թ. N____ հրամանի ________________________________
_____________________________________________________________________________
(պեստիցիդի անվանումը, ազդող նյութը, ազդող նյութի քանակությունը պատրաստուկի մեջ, պատրաստուկային ձևը) |
պեստիցիդը գրանցված է պեստիցիդների և ագրոքիմիկատների պետական գրանցամատյանում՝ N______________ և ընդգրկված է Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված պեստիցիդների և ագրոքիմիկատների անվանացանկում:
_____ _____________ 20_____ թ.
|
|
_____ _____________ 20_____ թ. |
|
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ |
_______________________ (ստորագրությունը) |
Կ. Տ. |
Ձև 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն
ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏԻ ԳՐԱՆՑՄԱՆ
N ______
Սույն վկայագիրը տրվում է ______________________________________________
(արտադրող կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը) |
_____________________________________________________________________________ -ին
Գրանցման ներկայացնողը ______________________________________________________
(կազմակերպության կամ ֆիզիկական անձի անվանումը, գտնվելու վայրը, հասցեն) |
Համաձայն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի
___ ___________20__թ. N____ հրամանի ________________________________
_____________________________________________________________________________
(ագրոքիմիկատի անվանումը, ազդող նյութը, ազդող նյութի քանակությունը պատրաստուկի մեջ, պատրաստուկային ձևը) |
ագրոքիմիկատը գրանցված է պեստիցիդների և ագրոքիմիկատների պետական գրանցամատյանում՝ N______________ և ընդգրկված է Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված պեստիցիդների և ագրոքիմիկատների անվանացանկում:
_____ _____________ 20_____ թ.
|
|
_____ _____________ 20_____ թ. |
|
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ |
_______________________ (ստորագրությունը) |
Կ. Տ. |