Գլխավոր տեղեկություն
Համար
N 410-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.05.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
16.05.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.05.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.05.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 մայիսի 2016 թվականի N 410-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության շրջանակներում կազմակերպվող «Առևտրի և ներդրումների խթանման նպատակով տնտեսական փոխկապակցվածության ամրապնդում» խորագրի ներքո գումարվող գործարար համաժողովին մասնակցելու նպատակով` 2016 թվականի մայիսի 17-19-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բեռլին) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության անդամների՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բեռլին) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝

1) Արթուր Առաքելյանինը, Արմեն Գևորգյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Աշոտ Հովակիմյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության անդամների՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բեռլին) գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն՝ Վահագն Լալայանինը և Տիգրան Մելքոնյանինը՝ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակի միջոցների հաշվին, Ավետիս Հովհաննիսյանինը՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի միջոցների հաշվին, Հայկ Եսայանինը և Ալեքսանդր Եսայանինը՝ «Յուքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Աշոտ Հովակիմյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. մայիսի 16

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2016 թ.

մայիսի 16-ի N 410-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-19-Ը ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Ա. Հովակիմյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (պատվիրակության ղեկավար)

   

Ա. Առաքելյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ

   

Ա. Գևորգյան

 - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

   

Տ. Մելքոնյան

- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

   

Վ. Լալայան

 - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ներդրումային քաղաքականության վարչության պետ

   

Հ. Եսայան

 - «Յուքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

   

Ա. Եսայան

- «Յուքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության զարգացման գծով տնօրեն (համաձայնությամբ)

   

Ա. Հովհաննիսյան

 - Հայաստանի զարգացման հիմնադրամի ներդրումների գծով տնօրեն (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան