Գլխավոր տեղեկություն
Համար
N 947-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (23.09.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.09.22/69(1249) Հոդ.878
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.09.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.09.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.09.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 սեպտեմբերի 2016 թվականի N 947-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման NN 5, 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը 2016 թվականի ինն ամսում հատկացնել 41373.9 հազ. դրամ, որից՝ 40818.9 հազ. դրամը` «Երևանի Ս. Հովսեփյանի անվան N 115 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության N 3 մասնաշենքի տանիքի վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով) ու 555.0 հազ. դրամը՝ Երևանի Կարմիր բլուր, 2-րդ նրբանցքի N 118 բնակելի տան՝ սույն թվականի մայիսի 23-ի ուժեղ քամուց վնասված 41 քառ. մետր մակերեսով տանիքի վերականգնման աշխատանքների փոխհատուցման նպատակով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Բնական աղետներից առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում» հոդվածով) և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը ինն ամսում՝ 1029.6 հազ. դրամ՝ դպրոցի N 3 մասնաշենքի տանիքի վերանորոգման աշխատանքների տեխնիկական և հեղինակային հսկողության իրականացման նպատակով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով):

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշման 2-րդ կետով նախատեսված 555.0 հազ. դրամ գումարը նվիրաբերության պայմանագրի հիման վրա տրամադրել Երևանի Կարմիր բլուր, 2-րդ նրբանցքի N 118 բնակելի տան բնակիչ Նաիրա Սերյոժայի Վարդանյանին՝ սույն թվականի մայիսի 23-ի ուժեղ քամուց վնասված 41 քառ. մետր մակերեսով տանիքի վերականգնման աշխատանքների փոխհատուցման նպատակով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. սեպտեմբերի 8

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2016 թվականի

սեպտեմբերի 2-ի N 947-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2016 թվականի

սեպտեմբերի 2-ի N 947-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2016 թվականի

սեպտեմբերի 2-ի N 947-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2016 թվականի

սեպտեմբերի 2-ի N 947-Ն որոշման