Գլխավոր տեղեկություն
Համար
N 517-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (02.06.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.06.01/43(1223) Հոդ.475
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.05.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.05.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.06.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 մայիսի 2016 թվականի N 517-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 131-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 131-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) N 1 հավելվածի՝

ա. 35-41-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի,

բ. 77-րդ, 82-րդ, 84-րդ, 86-րդ և 88-րդ կետերի 5-րդ սյունակներում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարություն» բառերով, իսկ հավելվածի 98-րդ կետի 4-րդ սյունակում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն» բառերը՝ «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարություն» բառերով.

2) N 2 հավելվածի 19-րդ և 20-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի.

3) N 3 հավելվածի 35-41-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 3 հավելվածի.

4) N 4 հավելվածի՝

ա. 12-րդ կետի 1-ին ենթակետում «ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության» բառերով,

բ. 19-րդ և 20-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 4 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. մայիսի 25

Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2016 թվականի
մայիսի 19-ի N 517-Ն որոշման

 

«Հավելված N 1
ՀՀ կառավարության 2016 թվականի
հունվարի 14-ի N 131-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

35.

«Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Հնարավորություն կընձեռվի ֆինանսական համահարթեցման դոտացիաներն ավելի նպատակային բաշխելու` հաշվի առնելով համայնքների ծախսային կարիքները, հեռավորությունը մարզկենտրոնից, համայնքի բարձրադիրությունը, բնակչության կառուցվածքը, եկամտային հնարավորությունները և այլն:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

հունիսի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում
չի պահանջվում:

ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.5.2-րդ կետ

36.

«Հայաստանի Հանրապետության տարածքային զարգացման ռազմավարությանը հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Այն կխթանի մարզային ենթակառուցվածքների բնականոն գործունեությանը, մարզի համայնքների շարունակական և համաչափ զարգացմանն ու ազգաբնակչության կենսապայմանների բարելավմանը, ինչպես նաև մարզերի զարգացման անհամամասնությունների նվազեցմանը:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

 

հունիսի
3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում
չի պահանջվում:

ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 27-ի
N 442-Ն որոշման հավելվածի 5-րդ գլուխ

37.

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելու և ապակենտրոնացման գործընթացի շարունակականությունն ապահովելու նպատակով կկատարվեն փոփոխություններ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում: Բացի դրանից, կկատարվեն լրացումներ ուղղված համայնքներում սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրմանը:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

 

օգոստոսի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում
չի պահանջվում:

ՀՀ Սահմանադրության 210-րդ հոդվածի
4-րդ մաս

38.

«Հայաստանի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտի ռազմավարական ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Ազգային ռազմավարական փաստաթուղթն առաջարկած 5 սանիտարական տարածաշրջանային աղբավայրերով կոշտ կենցաղային թափոնների կառավարման արդիական համակարգը կբարելավի ոլորտի կառավարումը՝ մատուցելով տեխնիկական, ֆինանսական և էկոլոգիական կայուն ծախսաարդյունավետ ծառայություններ:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

ՀՀ քաղաքաշինության նախարարություն
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն
ՀՀ բնապահպանու-թյան նախարարություն տեղական ինքնակառավար-ման մարմիններ (համաձայնությամբ)

սեպտեմբերի
1-ին տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում
չի պահանջվում:

ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի
N 511-Ա որոշման հավելվածի 2.2.6-րդ կետ

39.

«Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքների 6-րդ համաժողովի նախապատրաստման ու անցկացման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

գյուղական համայնքների կայուն զարգացմանն աջակցություն՝ ոլորտում գործող բոլոր դերակատարների երկխոսության, փորձի փոխանակման, իրականացվող ծրագրերի և քաղաքականությունների մասին տեղեկատվության փոխանակման միջոցով

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

 

հոկտեմբերի
2-րդ տասնօրյակ

ՀՀ պահուստային ֆոնդ
չարգելված այլ աղբյուրներ

ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի
N 511-Ա որոշման հավելվածի 2.5.2-րդ կետ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

40.

«Աղետների ռիսկի նվազեցման ազգային ռազմավարությանը և աղետների ռիսկի նվազեցման 2016-2020 թվականների գործողությունների ծրագրին հավանություն տալու և ՀՀ կառավարության 2012 թվականի մարտի 7-ի N 281-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Սենդայի 2015-2030 թթ. շրջանակային ծրագրի գործողությունների գերակայություններին համահունչ ազգային ռազմավարության և գործողությունների 2016-2020 թթ. ծրագրի հաստատում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ քաղաքաշինության նախարարություն
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն

նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում
չի պահանջվում:

ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի
N 511-Ա որոշման հավելվածի 2.5.5-րդ կետ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայություն

41.

«Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց, ինչպես նաև երկարաժամկետ միգրանտների ինտեգրման քաղաքականության հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

իրավական ակտի ընդունում

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայություն


 

սեպտեմ-բերի
3-րդ
եռամսյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կառավարության 2014 թվականի փետրվարի 27-ի
N 303-Ն որոշման հավելվածի 83-րդ կետ

»:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2016 թվականի
մայիսի 19-ի N 517-Ն որոշման

 

«Հավելված N 2
ՀՀ կառավարության 2016 թվականի
հունվարի 14-ի N 131-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

19. Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ վտանգի գնահատման հուսալիության բարձրացում

սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցի արդիականացում` Գառնիի երկրաֆիզիկական դիտարանում դեֆորմոգրաֆի ամբողջական վերականգնում, մասնավորապես, հյուսիս-հարավ բաղադրիչին համալրող արևելք-արևմուտք բաղադրիչի վերականգնում, փորձարկում և գործարկում

ՀՀ կառավարության 2012 թվականի մարտի 15-ի
N 374-Ա որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

20. Համայնքների խոշորացման պիլոտային ծրագրերի շարունակականության ապահովում

- խոշորացման գործընթացի կիրարկումն ապահովող անհրաժեշտ իրավական ակտերի մշակում

- այցելություններ պիլոտային ծրագրում ներառված համայնքներ՝ տեղական ինքնակառավարման մարմինների և բնակչության հետ խոշորացման գործընթացի վերաբերյալ իրազեկող ու պարզաբանող բնույթի հանդիպումներ անցկացնելու նպատակով

- պիլոտային ծրագրում ներառված համայնքներում միասնական ցանցային կառավարման էլեկտրոնային համակարգերի ստեղծման աշխատանքների իրականացում

ՀՀ կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի նիստի N 44 արձանագրային որոշում

ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի
N 511-Ա որոշման հավելվածի 2.5.2-րդ կետ

»:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2016 թվականի
մայիսի 19-ի N 517-Ն որոշման

 

 

«Հավելված N 3
ՀՀ կառավարության 2016 թվականի
հունվարի 14-ի N 131-Ն որոշման

 

Հ ի մ ն ա վ ո ր ու մ ն ե ր

Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի գործունեության միջոցառումների

35.

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

«Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

«Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ նոր օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորվում է նրանով, որ ֆինանսական համահարթեցման համակարգը գործում է 1998 թվականից, երբ տեղական ինքնակառավարման մարմինները նոր էին կազմավորվել և նրանց բյուջեների եկամտային մասերն ու ֆինանսական կարողությունները շատ փոքր էին։ Բացակայում էին ֆինանսական կարողությունների համահարթեցման առավել բազմագործոն մեխանիզմներ կիրառելու համար անհրաժեշտ հաշվարկային տվյալները։ Ներկայումս իրավիճակը փոխվել է, ինչով և պայմանավորված է ֆինանսական համահարթեցման նոր օրենքի ընդունման անհրաժեշտությունը:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Ելնելով Հայաստանի տեղական ինքնակառավարման առանձնահատկություններից և հաշվի առնելով ֆինանսական համահարթեցման նախորդ տարիների փորձը՝ առաջարկվող ֆինանսական համահարթեցման նոր համակարգը կառուցվելու է մի քանի հիմնարար սկզբունքների հիման վրա՝

- հաշվի առնելով ՀՀ համայնքների բյուջեներում սեփական եկամուտների ցածր մակարդակը՝ ֆինանսական համահարթեցման համար համայնքներին տրամադրվող դոտացիաները պետք է հատկացվեն ՀՀ պետական բյուջեի միջոցներից՝ բացառելով ավելի հարուստ համայնքների եկամտային մասից այդ նպատակի համար միջոցների գանձումը (բացասական դոտացիա),

- համահարթեցման սկզբունքով համայնքներին հատկացվող դոտացիաների հաշվարկման համար հիմք են ընդունվելու համայնքի հաշվարկային եկամտային ունակությունների և համայնքների պարտադիր լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսային կարիքները:

Նոր օրենքում, մասնավորապես, նախատեսվել է նոր չափորոշիչների (գործակիցների) կիրառում, օրինակ` տրանսպորտային մատչելիության (հեռավորությունը նախկին շրջկենտրոնից, մարզկենտրոնից և Երևանից, համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի քանակը), բնակչության տարիքային կառուցվածքը, համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի քանակը, համայնքի ծառայությունների որակը և համայնքի բարձրադիրությունը:

2. Կարգավորման առարկան

Օրենսդրական դաշտի կատարելագործում

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Ֆինանսական համահարթեցման համակարգի կատարելագործման նպատակով ՀՀ նոր օրենքի նախագիծը հնարավորություն կընձեռի ֆինանսական համահարթեցման դոտացիաները բաշխելու ավելի նպատակային՝ հաշվի առնելով համայնքների ծախսային կարիքները, հեռավորությունը մարզկենտրոնից, համայնքի բարձրադիրությունը, համայնքի բնակչության կառուցվածքը, համայնքի եկամտային հնարավորությունները և այլն:

36.

«Հայաստանի Հանրապետության տարածքային զարգացման ռազմավարությանը հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

2015 թվականին ավարտվում են ՀՀ տարածքային զարգացման հայեցակարգով սահմանված ժամկետները: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության Հայաստանի Հանրապետության 2014-2025 թվականների հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրով տարածքային զարգացումը համարվում է գերակա ուղղություն, ուստի ՀՀ կառավարության քաղաքականությունն այդ ուղղությամբ կարևորվում է:

1.2. առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Տարածքային զարգացման համատեքստում համապատասխան աջակցություններ են ցուցաբերվում ԵՄ-ի կողմից: Առաջիկա տարիների համար նախատեսվում է նշված նպատակով բյուջետային աջակցության տրամադրում: Անհրաժեշտություն է նաև մարզերի սոցիալ-տնտեսական քառամյա զարգացման ծրագրերի մշակման մեթոդաբանության վերանայումը, որի հիման վրա կթարմացվեն մարզային ծրագրերը: Ինչպես նաև անհրաժեշտություն է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ՀՏԶՀ-ի կարողությունների զարգացումը՝ որպես տարածքային զարգացման կարևորագույն գործիքակազմ:

2. Կարգավորման առարկան

Կարգավորման առարկան հանդիսանում է մարզերի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավումը:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Ռազմավարության գործունեության արդյունքում նախատեսվում է մարզերում կրճատել աղքատությունը, զարգացնել ենթակառուցվածքները, որոնցով պայմանավորված կբարելավվեն մարզերի սոցիալ-տնտեսական պայմանները:

37.

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

ՀՀ Սահմանադրության 210-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը համապատասխանեցվում է ՀՀ Սահմանադրությանը և ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

ՀՀ Սահմանադրության 9-րդ գլխում կատարվել են մի շարք փոփոխություններ, որոնք անհրաժեշտ է արտացոլել տեղական ինքնակառավարման բնագավառի օրենսդրության մեջ: Նախատեսվում է կատարել փոփոխություններ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում և անհրաժեշտ այլ իրավական ակտերում: Բացի դրանից՝ կկատարվեն լրացումներ՝ միտված համայնքներում սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրմանը:

2. Կարգավորման առարկան

Օրենսդրական դաշտի կատարելագործում

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Տեղական ինքնակառավարման բնագավառի օրենսդրությունը կհամապատասխանեցվի ՀՀ Սահմանադրությանը:

38.

«Հայաստանի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտի ռազմավարական ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Հայաստանի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտի ռազմավարական ծրագիրը մշակվել է Ասիական զարգացման բանկի տեխնիկական աջակցության շրջանակում «Հայաստանի կոշտ կենցաղային թափոնների կառավարման բարելավում» ներդրումային ծրագրի շրջանակում:

Ազգային ռազմավարության տեսլականն է Հայաստանում ունենալ ժամանակակից կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգ, որն ընդգրկելու է ամբողջ երկիրը` լավագույն միջազգային փորձին և ԵՄ-ի չափանիշներին համապատասխան` նպատակ ունենալով աջակցելու ժամանակակից թափոնների ենթակառուցվածքների զարգացմանը` տեխնիկական, ֆինանսական և էկոլոգիապես կայուն կերպով ծախսաարդյունավետ ծառայություններ մատուցելու համար:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը նախատեսում է 2016 թ. մեկնարկել Հայաստանի կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի արդիականացման աշխատանքները:

2. Կարգավորման առարկան

Ազգային ռազմավարական փաստաթուղթը թույլ կտա Հայաստանի կոշտ կենցաղային թափոնների կառավարումն իրականացնել 5 սանիտարական տարածաշրջանային աղբավայրերի միջոցով:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Կոշտ կենցաղային թափոնների կառավարման բարելավում` տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացում, որը ենթադրում է աղբահանության ենթակառուցվածքների զարգացում և արդիականացում:

39.

«Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքների 6-րդ համաժողովի նախապատրաստման ու անցկացման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Գյուղական համայնքների համաժողովը Հայաստանում առաջին անգամ անցկացվել է տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում: Այն տեղի է ունեցել 2011 թվականի հոկտեմբերի 10-11-ին՝ Ջերմուկ քաղաքում:

Համաժողովի նպատակը գյուղական համայնքների կայուն զարգացմանն աջակցություն է՝ ոլորտում գործող բոլոր դերակատարների երկխոսության, փորձի փոխանակման, իրականացվող ծրագրերի և քաղաքականությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման միջոցով։ Հաշվի առնելով անցկացված համաժողովների արդյունավետությունը՝ նպատակահարմար գտնվեց այն դարձնել շարունակական:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը նախատեսում է 2016 թվականին նույնպես կազմակերպել և անցկացնել գյուղական համայնքների համաժողով:

2. Կարգավորման առարկան

Նմանատիպ համաժողովների անցկացումը թույլ է տալիս ուշադրությունը կենտրոնացնել գյուղի և նրա հիմնախնդիրների վրա, համատեղ քննարկել առկա հարցերը:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Տարածքների համաչափ զարգացում, որը բազմաթիվ այլ ուղղությունների շարքում ենթադրում է նաև անհրաժեշտ ենթակառուցվածքների և արդյունավետ գյուղատնտեսության զարգացում:

40.

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն

 

«Աղետների ռիսկի նվազեցման ազգային ռազմավարությանը և աղետների ռիսկի նվազեցման 2016-2020 թվականների գործողությունների ծրագրին հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 7-ի N 281-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Սենդայի 2015-2030 թթ. շրջանակային գործողությունների ծրագրի իրավական հիմքի ստեղծում

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

2015 թվականին, որպես ՄԱԿ-ի անդամ երկիր, Հայաստանի Հանրապետությունը միացել է Սենդայի շրջանակային 2015-2030 թթ. գործողությունների ծրագրին, որը սահմանում է աղետների ռիսկի նվազեցման բնագավառում պետությունների կողմից անհրաժեշտ ոլորտային և միջոլորտային նպատակաուղղված գործողություններ՝ տեղական, ազգային, տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում:

Աղետների ռիսկի նվազեցման ռազմավարությունը բխում է Սենդայի 2015-2030 թթ. շրջանակային գործողությունների ծրագրի գերակայություններից`

1) աղետների ռիսկի գիտակցում.

2) աղետների ռիսկի պետական կառավարման ուժեղացում աղետների ռիսկի հաղթահարման համար.

3) ներդրում աղետների ռիսկի նվազեցման ոլորտում դիմակայունության հզորացման համար.

4) աղետների պատրաստվածության ամրապնդում` արդյունավետ արձագանքում և ավելի արդյունավետ վերականգնում և վերակառուցում ապահովելու համար:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Հայաստանի Հանրապետությունում աղետների ռիսկի նվազեցման ռազմավարության նպատակն է ձևավորել աղետակայուն երկիր` ապահովելով անհատի, հասարակության անվտանգության աստիճանական բարձրացումն ու կայուն զարգացումը, ինչը կնպաստի՝

1) աղետներից համընդհանուր մահացության նվազեցմանը.

2) համընդհանուր մակարդակով տուժած մարդկանց թվի նվազեցմանը.

3) աղետների պատճառած ուղղակի տնտեսական վնասի նվազեցմանը.

4) կարևոր նշանակության ենթակառուցվածքներին աղետների պատճառած վնասի և հիմնական ծառայությունների, այդ թվում` առողջապահական և կրթական հաստատությունների աշխատանքի խափանման նվազեցմանը:

2. Կարգավորման առարկան

Սենդայի 2015-2030 թթ. շրջանակային գործողությունների ծրագրի շրջանակում ՀՀ կողմից ստանձնված պարտավորությունների կատարում:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Ունենալ աղետների ռիսկի նվազեցման ազգային ռազմավարություն, որը կնպաստի աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2020 թթ. գործողությունների ծրագրի իրագործմանը:

41.

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայություն

«Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց, ինչպես նաև երկարաժամկետ միգրանտների ինտեգրման քաղաքականության հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի վերաբերյալ

Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

ՀՀ-ում փախստական ճանաչված, ինչպես նաև երկարաժամկետ միգրանտների ինտեգրման խնդրի լուծման անհրաժեշտությանն անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության կողմից հաստատված մի շարք իրավական ակտերում, մասնավորապես՝

ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի նիստի N 51 արձանագրության 33-րդ կետով հավանության արժանացած՝ Հայաստանի Հանրապետության միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգ: Հայեցակարգը, ի թիվս այլոց, 9-րդ կետով նախատեսում է՝ օտարերկրյա քաղաքացիներին փախստական ճանաչելու դեպքում նրանց Հայաստանի Հանրապետության հասարակությանն արդյունավետ ինտեգրման ապահովում:

ՀՀ կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1593-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016 թթ. գործողությունների ծրագիր: Ծրագիրը, ի թիվս այլոց, 9.3-րդ կետով սահմանում է՝ օտարերկրյա քաղաքացիներին փախստական ճանաչելու դեպքում` նրանց ինտեգրմանն ուղղված ծրագրերի մշակում և իրականացում:

ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 17-ի N 769-Ն որոշմամբ հաստատված՝ ՀՀ միգրացիայի ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրությունը միջազգային չափանիշներին, այդ թվում՝ Եվրամիությունում և Միասնական տնտեսական տարածքում ընդունված մոտեցումներին և սկզբունքներին համապատասխանեցնելուն ուղղված գործողությունների 2014-2016 թվականների ծրագիր՝ ծրագրի ժամանակացույցի 2.3-րդ կետով նախատեսվում է ապաստան հայցողներին և փախստականներին տրամադրվող ծառայությունների ընդլայնում և հստակեցում հետևյալ ուղղություններով`

ա. մասնագիտական վերապատրաստման, այդ թվում՝ որակավորումը բարձրացնելու համար նախատեսված վերապատրաստման ապահովում,

բ. անչափահասների կրթություն,

գ. ինտեգրման միջոցների ապահովում (լեզվի դասընթացներ, մշակութային կողմնորոշման դասընթացներ, առօրյա կյանքին վերաբերող տեղեկատվություն, հանրային կյանքին մասնակցություն և այլն)։

ՀՀ կառավարության 2014 թ. փետրվարի 27-ի «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 303-Ն որոշում: Սույն որոշումով նախատեսվել է աշխատանքներ տանել փախստականների և երկարաժամկետ միգրանտների ինտեգրման ուղղությամբ: Մասնավորապես, այդ որոշման 8.3-րդ կետով նախատեսված է փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց, ինչպես նաև երկարաժամկետ միգրանտների՝ Հայաստանի Հանրապետությունում լիարժեք ինտեգրման համար նպաստավոր պայմանների ստեղծման վերաբերյալ համապատասխան իրավական ակտի նախագծի մշակում:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

1988-1992 թթ. Ադրբեջանից բռնի տեղահանվեց ավելի քան կես միլիոն հայ, որից 360000-ը հաստատվեցին Հայաստանի Հանրապետությունում: ՀՀ կառավարությունը նրանց նկատմամբ որդեգրեց ինտեգրման քաղաքականություն և այդ ուղղությամբ իրականացվեցին մի շարք միջոցառումներ, սակայն նրանք կրում էին հատվածային բնույթ, և սիստեմավորված միասնական քաղաքականության փաստաթուղթ այդ ժամանակ չմշակվեց: Նման փաստաթուղթ չմշակվեց հետագայում ևս արդեն Իրաքից, Սիրիայից, Ուկրաինայից և այլ երկրներից նոր ճանաչված փախստականների, ինչպես նաև երկարաժամկետ միգրանտների ինտեգրումն ապահովելու համար:

Խնդիրները, որոնց բախվում են փախստականները կարելի է բաժանել մի քանի խմբի՝

ա. սոցիալ-տնտեսական (բնակարանային ապահովում, սոցիալական ենթակառուցվածքներից օգտվելու մատչելիության բարձրացում, զբաղվածության ապահովում, կենսամակարդակի բարձրացում և այլն),

բ. իրավաքաղաքական (իրավունքների ու շահերի պաշտպանությանն ուղղված օրենսդրության բարելավում, դրանց իրագործման պետաիրավական երաշխիքների ապահովում, գոյություն ունեցող հասարակաքաղաքական համակարգի և պետաիրավական հարաբերությունների ընդունում, դրանց հետ հոգեբանական նույնացում և այլն),

գ. հոգևոր-մշակութային (հայոց լեզվի տիրապետման պայմանների և որակյալ կրթություն ստանալու ապահովում, հայաստանյան հասարակությունում տարածված սովորույթների ու ավանդույթների յուրացում, հոգևոր, մշակութային արժեքներից լիարժեքորեն օգտվելու պայմանների ապահովում և այլն),

դ. բարոյահոգեբանական (բռնի տեղահանության ժամանակ ապրած բարոյահոգեբանական ցնցումների, նոր միջավայրում օտարի, միայնակ զգացողության հաղթահարում, նոր սոցիալական կապերի հաստատում, սեփական նշանակության զգացման վերականգնում, շրջապատի փոխհարաբերությունների հոգեբանական նրբերանգների ընկալում, ինքնապաշտպանության հնարավորությունների մեծացում և այլն):

Նման խնդիրների, որոշակի այդ խմբին բնորոշ տարբերությամբ, բախվում են նաև երկարաժամկետ միգրանտները:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Հայեցակարգի նախագիծն առաջարկում է 1.1-ին կետում թվարկված խնդիրների լուծումները, որոնք ավելի կկոնկրետանան սույն հայեցակարգի ընդունումից հետո մշակվելիք գործողությունների ծրագրում:

1. Կարգավորման առարկան

Նոր ճանաչված փախստականների և երկարաժամկետ միգրանտների ինտեգրման ապահովումը:

2. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Հայեցակարգը հիմք կապահովի նոր ճանաչված փախստականների և երկարաժամկետ միգրանտների ինտեգրման քաղաքականության իրագործմանն ուղղված գործողությունների ծրագրի մշակման և իրականացման համար:

»:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2016 թվականի
մայիսի 19-ի N 517-Ն որոշման

 

«Հավելված N 4
ՀՀ կառավարության 2016 թվականի
հունվարի 14-ի N 131-Ն որոշման

 

Հ ի մ ն ա վ ո ր ու մ ն ե ր

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի գերակա խնդիրների

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն

19.

Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ վտանգի գնահատման հուսալիության բարձրացման վերաբերյալ

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Հայաստանում սեյսմիկությունն ունի բարդ պատկեր, որը պայմանավորված է բազմաթիվ ակտիվ բեկվածքների և բլոկների առկայությամբ: Գտնվելով տեկտոնական սալերի բախման գոտում` այստեղ անընդհատ տեղի են ունենում լարումների կուտակում և լիցքաթափում: Նախապատրաստվելով հնարավոր ուժեղ երկրաշարժի` կարելի է արմատապես նվազեցնել նրա ծանր հետևանքները, թույլ չտալ, որ այն վերածվի աղետի: Այս պարագայում սեյսմիկ մշտադիտարկման ապահովումը Հայաստանի սեյսմիկ անվտանգության հիմնախնդիրներից է:

ՀՀ կառավարության 2012 թվականի մարտի 15-ի N 374-Ա որոշմամբ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Երկրաբանական գիտությունների ինստիտուտ» ՊՈԱԿ-ին ամրացված Գառնիի երկրաֆիզիկայի դիտարանը (ԳԵԴ) հանձնվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ին: Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի թունելախորշում գրունտի ուժեղ շարժումների լոկալ ցանցի ստեղծումը կնպաստի Գառնիի ակտիվ խզվածքի հատվածում համալիր երկրաբանաերկրաֆիզիկական հետազոտությունների ընդլայնմանը:

Հաշվի առնելով Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի թունելախորշի առանձնահատուկ տեղակայվածությունը` առաջարկվում է ձեռք բերել 3 ժամանակակից թվային գրունտի ուժեղ շարժումների սարքեր և Գառնիի ակտիվ խզվածքի գոտում գրունտի տատանումների առանձնահատկություններն ուսումնասիրելու համար տեղադրել դիտարանի թունելախորշում` հետևյալ բաշխվածությամբ. երկուսը` հյուսիսից հարավ ուղղությամբ՝ 200 մ հեռավորության վրա, երրորդը՝ դրանց ուղղահայաց` 25 մ հեռավորության վրա:

Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցն արդիականացվելու է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության (համաշխարհային սեյսմոլոգիական ցանցի (GSN) IRIS համակարգի Գառնիի կայանի դոնոր կազմակերպություն), Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկական ծառայության (երկրակեղևի դեֆորմացիաները գրանցող կայանի՝ դեֆորմոգրաֆի դոնոր կազմակերպություն) և Չեխիայի գիտությունների ակադեմիայի լեռնային և կառուցվածքային մեխանիկայի ինստիտուտի (երկրակեղևի թեքվածությունը գրանցող կայանի՝ թեքաչափի դոնոր կազմակերպություն) աջակցությամբ:

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

Խնդրի իրականացումը կմեծացնի ստացվող տվյալների ճշտությունը և կբացահայտի անոմալ դաշտերի նուրբ փոփոխությունները, որոնք սեյսմիկ վտանգի գնահատման տեսակետից խիստ կարևոր են:

Գառնիի երկրաֆիզիկայի դիտարանի վերազինումը հնարավորություն կտա նոր և ավելի հուսալի դիտարկումների հիման վրա գնահատելու ՀՀ տարածքի երկրակեղևի լարվածադեֆորմացիոն վիճակը, ուսումնասիրելու երկրաշարժերի առաջացման մեխանիզմները, անջատելու երկրաշարժերի նախանշանները և, որպես հեռահար կարևորագույն գիտական և սոցիալական խնդիր, կանխատեսելու ուժեղ երկրաշարժերը:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

20.

Համայնքների խոշորացման պիլոտային ծրագրերի շարունակականության ապահովման վերաբերյալ

1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

2015 թվականին մեկնարկեց համայնքների խոշորացման գործնական փուլը՝ մայիսի 17-ին ՀՀ Լոռու մարզի Թումանյանի, ՀՀ Սյունիքի մարզի Տաթևի, ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի համայնքային փնջերում անցկացվեցին տեղական հանրաքվեներ, որոնց արդյունքները թույլ տվեցին ենթադրել, որ անհրաժեշտ է ապահովել համայնքների խոշորացման գործընթացի շարունակականությունը, մասնավորապես, մշակել կիրարկումն ապահովող իրավական ակտերի նախագծեր: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից մշակվել և ՀՀ կառավարության աշխատակազմ է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծային փաթեթը:

2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը

2016 թվականին նախատեսվում է շարունակել համայնքների խոշորացման պիլոտային ծրագրերի իրականացումը։ Յուրաքանչյուր ծրագրի իրականացման ընթացքում անհրաժեշտություն է առաջանալու մշակելու խոշորացման գործընթացի կիրարկումն ապահովող անհրաժեշտ իրավական ակտեր, մասնավորապես, «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող իրավական ակտեր:

»:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան