Գլխավոր տեղեկություն
Համար
N 473-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.05.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.05.18/38(1218) Հոդ.414
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.04.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.05.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.05.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 ապրիլի 2016 թվականի N 473-Ն

 

ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ`

1) Սևանա լճում տնտեսական գործունեություն կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 3-ի N 13 արձանագրային որոշմամբ հաստատված Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի (այսուհետ՝ համալիր ծրագիր) իրականացման նպատակով՝

ա. գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու միջոցով,

բ. ցանցավանդակային տնտեսությունների հիմնման միջոցով, որոնց մոտ առաջացող շահութաբաժինն ուղղվում է բացառապես Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամին (այսուհետ՝ հիմնադրամ)` հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված խնդիրներն ու նպատակներն իրագործելու նպատակով.

2) Սևանա լճում ձկնաբուծության նպատակով ցանցավանդակային տնտեսություն հիմնում է «Սևան Ակվա» փակ բաժնետիրական ընկերությունը` Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի շրջանակներում.

3) Սևանա լճում ցանցավանդակային տնտեսություններ վարող իրավաբանական անձինք հիմնադրամին վճարելու են իրացված ձկան յուրաքանչյուր կիլոգրամի համար 200 դրամ` համալիր ծրագրի իրագործման նպատակով, ինչպես նաև տարեկան հասույթի 1.5 տոկոսը` Սևանի իշխանի գեղարքունի և ամառային ենթատեսակների պոպուլյացիաների վերականգնման նպատակով։

2. Հաստատել հիմնադրամի և համալիր ծրագրի շրջանակներում գործող ընկերությունների միջև կնքվող պայմանագրերի հիմնական պայմանները՝ համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2016 թ. մայիսի 13
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2016 թվականի

ապրիլի 21-ի N 473-Ն որոշման

 

ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ԻՇԽԱՆԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՎ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1. Սևանա լճում էկոլոգիական պահանջներին համապատասխանող ձկնաբուծական տնտեսությունների հիմնական սարքավորումների ու գույքի ինժեներատեխնիկական չափանիշները

2. Սևանա լճում ձկնաբուծական տնտեսություններին ներկայացվող պահանջները, մասնավորապես` ձկների խտությունը, ցանցավանդակի չափերը և առավելագույն քանակը

3. Ձկնաբուծական տնտեսության տեղադրման համար սահմանված վայրերի կոորդինատները

4. Աճեցնել բացառապես Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակներից` Սևանի իշխանի գեղարքունի և ամառային ենթատեսակներ

5. Ձկնաբուծական գործունությունն իրականացնել սահմանված արտադրական ցուցանիշներին համապատասխան

6. Սևանա լճի հիմնախնդիրների լուծման նպատակով հիմնադրամին վճարել իրացված ձկան յուրաքանչյուր կիլոգրամի համար 200 դրամ

7. Սևանի իշխանի գեղարքունի և ամառային ենթատեսակների պոպուլյացիաների վերականգնման նպատակով հիմնադրամին վճարել տարեկան հասույթի 1.5 տոկոսը

8. Ապահովել Սևանա լճում ձկնաբուծական տնտեսությունների տեղակայման վայրերում սահմանված մոնիթորինգային սարքավորումների առկայությունը և աջակցել լճի մոնիթորինգային աշխատանքներին

9. Ծրագրի իրականացման մոնիթորինգի նպատակով հիմնադրամին տրամադրել հիմնադրամի կողմից սահմանված ձևաչափի համաձայն և պարբերականությամբ հաշվետվություն

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան