Գլխավոր տեղեկություն
Համար
N 93-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (23.02.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
22.02.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.02.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.02.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 փետրվարի 2016 թվականի N 93-Ա

 

ԻՈՍԻՖ ԻՍԱՅԱՆԻ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

Միջպետական բանկի և «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության, Միջպետական բանկի և «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության հիմնական բաժնետեր «Ռայնովիլ Փրոփերթի Լիմիթեդ» ընկերության միջև կնքված վարկային և գրավի պայմանագրերով պահանջի իրավունքները փոխանցելու գործընթացն ավարտին հասցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Իոսիֆ Իսայանի՝ 2015 թվականի դեկտեմբերի 21-22-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. փետրվարի 22

Երևան