Գլխավոր տեղեկություն
Համար
N 89-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (23.02.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
22.02.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.02.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.02.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 փետրվարի 2016 թվականի N 89-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Եվրասիական տնտեսական միության խորհրդի նիստին մասնակցելու նպատակով պատվիրակության՝ համաձայն հավելվածի, 2016 թվականի փետրվարի 10-13-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝

1) Վաչե Գաբրիելյանինը և Սուրեն Կարայանինը՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի.

2) Գագիկ Միրիջանյանինը, Գագիկ Քոչարյանինը և Ավագ Ավանեսյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Շավարշ Քոչարյանինը և Արմեն Ղևոնդյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Ընդունել ի գիտություն, որ Հակոբ Թոփչյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման ծախսերը կատարվել են «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. փետրվարի 22

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2016 թ.

փետրվարի 22-ի N 89-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2016 ԹՎԱԿԱՆԻ փետրվարի 10-13-Ը ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ մեկնԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Վ. Գաբրիելյան  -ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար
Ս. Կարայան  -ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ
Շ. Քոչարյան  -ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (11.02.2016 թ.- 13-02-2016 թ.)
Գ. Միրիջանյան  -ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ (11.02.2016 թ.- 13-02-2016 թ.)
Ա. Ղևոնդյան  -ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության պետի պաշտոնակատար (11.02.2016 թ.- 13-02-2016 թ.)
Գ. Քոչարյան  -ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի առևտրի և շուկաների կարգավորման վարչության պետ
Հ. Թոփչյան  -«Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն (11.02.2016 թ.- 13-02-2016 թ.)
Ա. Ավանեսյան  -ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության աշխատակազմի մակրոտնտեսական վերլուծությունների և համադրումների վարչության խորհրդատու

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան