Գլխավոր տեղեկություն
Համար
N 117-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.02.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.02.24/14(1194) Հոդ.122
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.02.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.02.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.02.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 փետրվարի 2016 թվականի N 117-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 460-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ կետի «բ» ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի «Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 16-ի N 352-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 460-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 16-ի N 352-Ն որոշմամբ սահմանված կարգով` ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների կազմում ընդգրկված`» բառերը.

2) որոշման 4-րդ կետից և որոշման N 1 հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետից հանել «ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների կազմում ընդգրկված`» բառերը.

3) որոշման N 1 հավելվածի՝

ա. 6-րդ կետի 5-րդ ենթակետում «, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված լինելու հանգամանքները» բառերը փոխարինել «հանգամանքը» բառով,

բ. ուժը կորցրած ճանաչել 7-րդ կետի 7-րդ ենթակետը և 21-րդ կետը,

գ. 11-րդ կետից հանել «ինչպես նաև ընտանիքների անապահովության գնահատման համակարգում՝ նախորդ ամսվա ընթացքում, հաշվառված տարեցների տվյալներն ստուգում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման NN 6 և 7 հավելվածներով սահմանված կարգով,» բառերը,

դ. 29-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«29. Եթե ավանդատուի տվյալները ներառված են փոխհատուցման վճարման ցուցակում, ապա ավանդատուի մահվան դեպքում ավանդատուին հասանելիք փոխհատուցման գումարը վճարվում է նրա ժառանգին (ժառանգներին)` նոտարի կողմից տրված ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա: Վճարման ցուցակում ներառվում են ժառանգի (ժառանգների) տվյալները:»,

ե. 36-րդ կետը «ամիսը,» բառից հետո լրացնել «վճարման ցուցակի ձևավորման օրը, ամիսը, տարեթիվը,» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2016 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2016 թ. փետրվարի 15

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան