Գլխավոր տեղեկություն
Համար
N 36-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.01.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
29.01.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.01.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.01.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 29 հունվարի 2016 թվականի N 36-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ԻՐԱՔԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի երրորդ նիստին մասնակցելու նպատակով 2016 թվականի հունվարի 24-28-ը Իրաքի Հանրապետություն (Բաղդադ) պատվիրակության անդամների՝ համաձայն հավելվածի, գործուղման հետ կապված ծախսերը կատարել`

1) Արմեն Երիցյանինը՝ ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը, Սերգեյ Խաչատրյանինը, Լևոն Շահվերդյանինը, Մեխակ Ապրեսյանինը և Անդրանիկ Պետրոսյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Սերգեյ Մանասարյանինը՝ ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը, Լևոն Սարգսյանինը և Մհեր Մկրտումյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Ընդունել ի գիտություն, որ Արմեն Երիցյանի և Սերգեյ Մանասարյանի Իրաքի Հանրապետություն գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Իրաքի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. հունվարի 29

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2016 թ.

հունվարի 29-ի N 36-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2016 ԹՎԱԿԱՆԻ հունվարի 24-28-Ը ԻՐԱՔԻ Հանրապետություն ՄԵԿՆած ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Ա. Երիցյան  -ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար (հանձնաժողովի նախագահ) (25. 01. 2016 թ.-28. 01. 2016 թ.)
Ս. Մանասարյան  -ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ
 Լ. Սարգսյան  -Հատուկ հանձնարարություններով դեսպան
 Ս. Խաչատրյան  -ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
 Լ. Շահվերդյան  -ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ
 Մ. Ապրեսյան  -ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ
 Ա. Պետրոսյան  -ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
 Մ. Մկրտումյան  -ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Մերձավոր և Միջին Արևելքի վարչության Արաբական թերակղզու երկրների բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան